Երկարատև հիվանդությունից հետո մահացել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Պանդուխտ Մանուկյանը

Ցավով տեղեկացա, որ երկարատեւ հիվանդությունից հետո կյանքից անժամանակ հեռացել է ՀՀ Վայոց ձորի նախկին մարզպետ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, Ջերմուկի քաղաքային խորհրդի նախկին նախագահ Պանդուխտ Հմայակի Մանուկյանը: Նրա երկարամյա աշխատանքը ոչ միայն բարեբեր է եղել մեր քաղաքի եւ մարզի զարգացման գործում, այլև ստեղծել է բարի անուն եւ հեղինակություն: Պանդուխտ Մանուկյանի գլխավոր ձեռքբերումներից մեկն իր ընտանիքն է` հրաշալի զավակներով, թոռներով, Մանուկյանների գերդաստանի մեծ վաստակով, որի հետ մեր ընտանիքը երկար տարիներ կապված է ամուր բարեկամությամբ եւ անմոռանալի հուշերով:

Խորին ցավակցություններս եմ հայտնում Մանուկյան գերդաստանին, Պանդուխտ Մանուկյանի բոլոր ընկերներին, բարեկամներին և հարազատներին:

Ընտանիքը հայտնում է, որ Պանդուխտ Մանուկյանի հոգեհանգիստը տեղի կունենա 2021 թվականի հունիսի 22-ին, ժամը 18.00-ից Ջերմուկի Սուրբ Գայանե եկեղեցու սգո սրահում: Հուղարկավորությունը` հունիսի 23-ին ժամը 13.00-ին նույն վայրից:

Էդգար Ղազարյան

 

ավելին

Հայկական "Outatime" առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա Սողոմոնյան Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համար Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին Միհրան Պողոսյանի ղեկավարած ՀՀՄ կուսակցության ակտիվիստները փակել են Ազատության պողոտան Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքների Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները 2024թ․-ի 1-ին եռամսյակի տվյալով ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը Միհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է
website by Sargssyan