«Աշոտ Երկաթ» խաչերի հանձնումը զինծառայողներին՝ Արտակ Թովմասյանի հովանավորությամբ (տեսանյութ)

Հուլիսի 1-ին «Թովմասյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանի կողմից «Աշոտ Երկաթ» խաչերը հանձնվեցին 2021 թվականին զորակոչվող բոլոր զինվորներին` որպես մեր հավատի, խաղաղության, միաբանության և հարատևության սիմվոլ:  Այս մասին հայտնում են «Թովմասյան» հիմնադրամից:

««Թովմասյան» հիմնադրամը բանակի ու եկեղեցու կողքին է: Այս մասին են հավաստում այն բազմաթիվ ծրագրերը, որոնք իրականացնում է հիմնադրամը մեր պետության համար կենսական նշանակություն ունեցող այս երկու կառույցների հետ:

Տարիներ շարունակ սերտ համագործակցությունն այսօր էլ շարունակում է իր ընթացքը: Հուլիսի 1-ին «Թովմասյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանի կողմից «Աշոտ Երկաթ» խաչերը հանձնվեցին 2021 թվականին զորակոչվող բոլոր զինվորներին` որպես մեր հավատի, խաղաղության, միաբանության և հարատևության սիմվոլ: Ոչ հեռու անցյալում՝ Արցախյան գոյամարտի տարիներին, հայ մարտիկները խաչեր էին կրում համազգեստի և զրահատեխնիկայի վրա, իսկ 2012 թվականին Վեհափառ Հայրապետի կողմից «Աշոտ Երկաթ» խաչը հռչակվեց` որպես «Հայոց բանակի պահապան խաչ»։ Այն Աշոտ Երկաթ թագավորի խաչի կրկնօրինակն է, որը համարվում է պատմական սրբություն։

Դարեր շարունակ եկեղեցին ու հավատը համախմբել են մեր ազգին, տվել ուժ ու վստահություն՝ պայքարելու հանուն հայրենիքի և հաղթանակներ տոնելու։ Այսօր էլ «Թովմասյան» հիմնադրամը, հավատարիմ մնալով իր կարգախոսին, վերահաստատում է՝ ՄԻԱՍԻՆ ՄԵՆՔ ԿԱՐՈՂ ԵՆՔ:

Թող խաչը պահապան լինի մեր զինվորներին:

Բարի ծառայություն, տղե՛րք»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում  ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա  Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա Սողոմոնյան Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համար Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին Միհրան Պողոսյանի ղեկավարած ՀՀՄ կուսակցության ակտիվիստները փակել են Ազատության պողոտան Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքների Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները
website by Sargssyan