Սեռի հաշվարկ․ Ինչպես ունենալ աղջիկ կամ տղա երեխա

Որքան էլ գիտնականները փորձում են, երեխայի սեռը պլանավորել կամ որոշել միշտ չէ, որ հաջողվում է: Սակայն գոյություն ունեն տարատեսակ մեթոդներ, որոնց օգնությամբ երեխա ունենալ պատրաստվող ծնողները փորձում են պլանավորել իրենց ապագա երեխայի սեռը:

Ով է պատասխանատու երեխայի սեռի համար

Երեխայի սեռը որոշվում է քրոմոսոմների համադրությամբ: 
Ինչպես գիտենք, յուրաքանչյուր բջիջ բաղկացած է երկու բաղադրիչներից՝ ցիտոպլազմայից և միջուկից: Միջուկի մեջ գտնվում են քրոմոսոմները: Նրանք իրենց մեջ կրում են գենետիկական ինֆորմացիա: Բոլոր առողջ մարդկանց մոտ դրանց թիվը միշտ նույնն է՝ 46 կամ 23 զույգ: Դրանցից 22-ը թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց մոտ նույնն են: Կնոջ օրգանիզմում կա երկու Х քրոմոսոմ, իսկ տղամարդկանց մոտ և՛ X, և՛ Y: Բեղմնավորման պահին ձվաբջիջը և սպերմատոզոիդը պարունակում են միայն մեկ սեռային քրոմոսոմ՝ կանանց մոտ միշտ Х, իսկ տղամարդկանց՝ կա՛մ Х, կա՛մ Y: Եթե Х ձվաբջիջը հանդիպում է Х սպերմատոզոիդի հետ, ապա այդ դեպքում 9 ամսից աղջիկ լույս աշխարհ կգա: Իսկ եթե կանացի ձվաբջիջը բեմնավորվում է Y սպերմատոզոիդի հետ, ապա այդ դեպքում տղա է ծնվում:

 Ինչպե՞ս ունենալ աղջիկ կամ տղա. սեռի հաշվարկի ամենատարածված մեթոդները

1. 20-րդ դարի 60-ական թվականներին ամերիկացի բժիշկները պարզել են, որ X-ն ավելի մեծ է իր եղբայներից, սակայն ավելի դանդաղ է շարժվում, իսկ Y-ն առաձնանում է արագությամբ, սակայն դիմացկուն չէ և ավելի հաճախ է մահանում: «Տղա» կրող սպերմատոզոիդները ավելի արագ են շարժվում դեպի ձվաբջիջը, սակայն եթե այն չի հայտնվում 48 ժամերի ընթացքում, սպերմատոզոիդները մահանում է: Իսկ «աղջիկ» կրող սպերմատոզոիդները ավելի դանդաղ են շարժվում և կարող են սպասել մինչև ձվաբջջի հայտնվելը:

Սա օգնել է գիտնականներին ձևակերպել այն սկզբունքը, որի օգնությամբ ծնողները կկարողանան իրենց ցանկացած սեռի երեխան ունենալ: Ամեն ինչ շատ պարզ է. եթե ծնողները աղջիկ են ցանկանում, ապա սեռական կոնտակտը պետք է տեղի ունենա օվուլյացիայից 2 օր առաջ, իսկ եթե բեղմնավորումը կատարվում է ձվազատումից անմիջապես առաջ, կամ անմիջապես հետո, ապա տղա երեխա ծնվելու հավանականությունն ավելի մեծ է:

Չնայած, որ ներկայացված մեթոդն իսկապես ունի գիտական հիմք, գործնականում բավականին հաճախ լինում են նաև բացառություններ:

Մինչ բեղմնավորումը երեխայի սեռը պլանավորելու համար կինը պետք է հստակ իմանա իր ձվազատման օրերը: Եթե զույգը վաղուց է պլանավորել հղիությունն ու օգտագործել է հատուկ թեստեր, ապա խնդիրներ չեն առաջանա:

Սակայն հասարակ օրացույցային մեթոդը կարող է և անարդյունավետ լինել, քանի որ անգամ կանոնավոր դաշտանային ցիկլի դեպքում շատ կանանց մոտ կարող են որոշ շեղումներ լինել: Նման շեղումների պատճառ կարող են դառնալ սթրեսները, կլիմայական փոփոխությունները, մրսածությունը, առողջական տարբեր խնդիրները և անգամ հասարակ հոգնածությունը:

2. Ամենատարածված մեթոդներից մեկը, որի կիրառմանն ամենաշատն են դիմում, արյան երիտասարդության տեսությունն է, որի համաձայն՝ տղամարդկանց արյունը թարմանում է 4, կանանցը՝ 3 տարին մեկ անգամ: Բեղմնավորման ժամանակ կնոջ տարիքը պետք է բաժանել 3-ի, տղամարդունը՝ 4-ի:

Ում տարիքից ավելի քիչ մնացորդ մնա, այդ սեռի երեխա էլ կծնվի: Այսինքն՝ ծնողներից ում արյունը ավելի «թարմ» է բեղմնավորման պահին, այդ սեռի երեխա էլ ծնվում է: Սակայն այս մեթոդը որոշակի բացառություններ է սահմանում. եթե եղել են արյան լուրջ կորուստներ՝ ծննդաբերություն, վիժում, աբորտ, արյան հանձնում, փոխներարկում, ապա արյան թարմությունը պետք է հաշվել ոչ թե երեխայի հոր կամ մոր ծննդյան օրից, այլ արյան կորստի պահից:

3. Գոյություն ունեն նաև հատուկ դիետաներ, որոնց հետևելով՝ զույգերը կարող են իրենց նախընտրած սեռի երեխան ունենալ: Ըստ այդ մեթոդի՝ կնոջ սննդակարգում քաղցր մթերքների գերակշռության դեպքում՝ շաքար, մեղր, հավանականությունը մեծ է, որ բեղմնավորվելիք երեխան կլինի իգական սեռի:

Իսկ եթե կինն ավելի շատ աղի, թթու, միս ու ընդեղեն օգտագործի, մեծ է արական սեռի երեխա բեղմնավորելու հավանականությունը: Պլանավորման այս եղանակը հիմնված է կնոջ օրգանիզմում սննդարար որոշ նյութերի առկայության ու բացակայության վրա: Սակայն բժիշկները խորհուրդ չեն տալիս հետևել այս սննդակարգին, քանի որ պարզ չէ, թե որոշ օգտակար նյութերի բացակայությունը օրգանիզմում ինչպես կանդրադառնա ապագա երեխայի առողջության վրա:

4. Նշված մեթոդներից բացի կան նաև չինական և ճապոնական աղյուսակներ, որոնց հաշվարկների հիմքում կնոջ տարիքն է և ամիսը, որի ժամանակ պետք է տեղի ունենա բեղմնավորումը: Օրինակ, եթե կինը 24 տարեկան է, ծննդյան ամիսը հուլիսն է, իսկ բեղմնավորման նախատեսված ամիսը սեպտեմբերը, այս բոլոր թվերը անհրաժեշտ է գումարել՝ (24+7+9): Զույգ թիվ ստանալու դեպքում, այս մեթոդի համաձայն, աղջիկ կծնվի, կենտ թիվ ստանալու դեպքում՝ տղա:

Հղիության հղիության օրացույցը մեկ տարի: Չծնված երեխայի սեռը որոշելը ըստ  չինական լուսնային օրացույցի: Չինական օրացույցի օգտագործման ...

ավելին

Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա Սողոմոնյան Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համար Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին Միհրան Պողոսյանի ղեկավարած ՀՀՄ կուսակցության ակտիվիստները փակել են Ազատության պողոտան Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքների Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները 2024թ․-ի 1-ին եռամսյակի տվյալով ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը Միհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածում Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը
website by Sargssyan