Պետպատվերով բուժումները սառեցվել են մինչև 2022 թվական

Կառավարությունը ֆինանսների սխալ կառավարումով տարվա կեսին կաթվածահար է արել առողջապահական համակարգը:

Yerevan.Today-ին հայտնի է դարձել, որ խոշոր բուժհիմնարկներին 4 միլիարդի չափով պետությունը պարտքեր է կուտակել. օգոստոսի 1-ից Առողջապահության նախարարությունը հրաժարվում է պետպատվերով սպասարկել վիրավոր զինծառայողներին և հատուկ խմբերում ընդգրկվածների սրտի վիրահատություններն ու դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունները (МРТ, КТ): Դեռևս 2004 թվականից գործող օրենքը որոշել են ներքին կարգով դադարեցնել առժամանակ. Այս մասին ներքին կարգով գրություն է իջեցվել ԱՆ-ից:

Փոխարենը՝ պետությունը աղմուկից խուսափելու համար ԲԿ-ների տնօրինությանն առաջարկել է  սրտի վիրահատությունների ու բարդ հետազոտությունների սպասարկումը «կազմակերպել  նիսյա եղանակով»՝ ԲԿ-ի միջոցների հաշվին, բայց սրան կտրականապես դեմ են եղել ԲԿ սեփականատերերը՝ պատճառաբանելով, թե վստահություն չկա:

Մյուս առաջարկը  պետպատվերով բուժումն հետաձգելն է՝ հերթագրման եղանակով հաջորդ տարի,  այս դեպքում էլ ուղեգիրը ձեռքը եկած հիվանդներն են կտրուկ մերժում, մի մասը հարկադրաբար վճարում է տեղում, քանի որ անհետաձգելի հետազոտման կարիք ունի:

Yerevan.Today-ի ձեռքի տակ է  հայտնվել Առողջապահության նախարարությունից ԲԿ-ներին իջեցված այդ ներքին հրահանգի պատճենը:

Ահազանգեր են ստացվում 44-օրյա պատերազմին տուժած հաշմանդամ տղերքից, ասում են՝ «Ուղեգիր տալիս են, մեզ գցում են դռնեդուռ, չեն էլ ասում, որ փողը պրծել ա, ձեր հաշվին գլխներիդ ճարը տեսեք, վիրավորական է այս անտարբերությունը»:

«Մենք կույրաղիք չենք վիրահատում, որ պլանային վիրահատություն դնենք-հետաձգենք, ասենք ոչինչ հիմա պետությունը ճար չունի, տղերք կան 2-3-րդ անգամն են վիրահատվում, դեռ մի հատ էլ պիտի վերականգնողական կենտրոնում բուժվեն, բայց էս քաոսից հասկանում ենք, պետությունն իրեն բացակա դրեց նաև էստեղ, ուրեմն պիտի միլիոնների վարկերի տակ ընկնենք, ճար չկա»:

Ստացվում է՝ անհետաձգելի  սրտի ստենդավորումն ու զոնտավորումը այլևս վճարովի են, պետպատվերի ուղեգիր գրվում է, բայց ձևական, չի սպասարկվում,  զինվորի հերթական վիրահատության համար ծնողը պիտի վճարի վարկով կամ պարտքով՝  ինչ գնով լինի:

Իսկ ինչո՞ւ ֆինանսական կազուսն առաջացավ այսքան շուտ. ոլորտի մասնագետներն ասում են՝ զինվորից թանկ հիմա տուրիստն է համարվում Փաշինյանի համար. Ահռելի ծավալով կորոնավարակով պետպատվեր է իջեցվում

Հայրենի կառավարությունը սիրտը բացել է կորոնայով բուժվող հնդիկների, իրանցիների ու բոլոր այլազգի վարակակիրների առաջ, Ավանի հոսպիտալը երկու ամիս է ծանրաբեռնված ռեժիմով սպասարկում է վարակակիր օտարազգիներին:

Նրանք  բուժվում են լրիվ անվճար հիմունքներով՝ մեր հարկատուների հաշվին, ընդ որում բյուջեից իջեցված՝ մինչև 650 հազար դրամ պետպատվերի շրջանակներում

Առողջապահության նախարարը Yerevan.Today-ի հետ զրույցում հաստատել էր այս ամբողջ տեղեկատվությունը՝ նշելով, որ այո մենք բաց ու պատրաստակամ ենք բոլոր այլազգիների առաջ՝ անգամ այս սուղ բյուջեի միջոցներով՝ փաշինյանական կառավարության մոտեցումն է դա: Ահա այդ մետեցման «շնորհիվ էլ» այսօր  առողջապահական համակարգը կանգնած է լուրջ կազուսի առաջ ու դեռ որոշ պաշտոնյաներ մտմտում են զինվորի բուժման խնդիրը ծածկադմփոց անել:

Պարզաբանումների համար դիմել ենք Առողջապահության նախարարություն, արձագանքը կհարապարակենք ամբողջությամբ:

Հ.Գ. Կառավարության՝ N 318-Ն որոշումով, որն ստորագրվել է նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից՝ 4 մարտի 2004 թվականին պետության կողմից երաշխավորվում է ԱՆՎՃԱՐ ԵՎ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈւԹՅՈւՆԸ՝

սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված շահառուների համար (այդ թվում զինծառայողներ, ժամկետային զինվորների ընտանիքի անդամներ՝ զավակի ծառայության մեջ եղած շրջանում):

Սյուզի Բադոյան

Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա Սողոմոնյան Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համար Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին Միհրան Պողոսյանի ղեկավարած ՀՀՄ կուսակցության ակտիվիստները փակել են Ազատության պողոտան Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքների Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները 2024թ․-ի 1-ին եռամսյակի տվյալով ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը Միհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում
website by Sargssyan