ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է հիփոթեքային վարկավորման արտոնյալ պայմանների մասին՝ «Կոմիտասի պարկ» բնակելի թաղամասում անշարժ գույքի ձեռք բերման համար

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է արտոնյալ պայմաններ` Արաբկիր համայնքում գտնվող «Կոմիտաս պարկ» բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրում անշարժ գույք ձեռք բերելու համար:

 

Բանկը սկսել է ընդունել հիփոթեքային վարկի դիմումներ՝ անմիջապես կառուցապատողից, պետական ​​ծրագրի շրջանակներում բնակարանների ձեռք բերման նպատակով՝ նախատեսված պետական ​​ծառայողների համար՝ վարկի մասով վճարված տոկոսագումարների չափով եկամտահարկի վերադարձի հնարավորությամբ: Հաճախորդներն, ովքեր վիճակահանության արդյունքում ստացել են կառուցման փուլում գտնվող «Կոմիտաս պարկ»  բնակելի համալիրում բնակարանների ձեռք բերման իրավունք, կարող են դիմել ՎՏԲ-Հայաստան Բանկի Հիփոթեքային կենտրոն կամ որևէ այլ մասնաճյուղ: Անհատական մենեջերը կկազմակերպի վարկավորման ամբողջ գործընթացն՝ ապահովելով հաճախորդների համալիր ու հարմարավետ սպասարկում:

 

Բնակելի համալիրի յուրաքանչյուր բնակարանի համար ստորգետնյա կայանատեղում նախատեսված  է առնվազն մեկ կայանատեղի, որը ծրագրի շրջանակներում համարվում է կցված  բնակարանին որպես մեկ գույքային միավոր, և տրամադրվող հիփոթեքային վարկի պայմանագրի շրջանակներում նույնպես ենթադրում է վճարված տոկոսագումարների չափով եկամտահարկի վերադարձ:

 

Բանկը պետական ծրագրի շրջանակներում տրամադրում է վարկ բնակարանների ձեռքբերման համար՝ սկսած ընդամենը 10% կանխավճարից, տարեկան 10.3 - 12.6% (փաստացի տոկոսադրույք` 11.6% - 13.4%): Վարկի նվազագույն գումարը 1 մլն ՀՀ դրամ է, առավելագույնը՝ 200 մլն ՀՀ դրամ, մարման ժամկետը` 3 - 30 տարի: Բանկն իրականացնում է ձեռք բերված գույքի ապահովագրություն և վարկառուի անձնական ապահովագրություն վարկի գործողության ողջ ժամանակահատվածի համար:

Հիփոթեքային վարկ ստանալու համար պահանջվում է փաստաթղթերի նվազագույն փաթեթ: Վարկավորման վերաբերյալ նախնական որոշումը կայացվում է 1.5 աշխատանքային օրվա ընթացքում:

 

«ՎՏԲ -Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի Մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն՝ Տաթևիկ Բադալյանը նշում է. «Հիփոթեքն այսօր շարունակում է մնալ Հայաստանում բնակարանների ձեռք բերման ամենատարածված եղանակներից մեկը, հատկապես՝ մայրաքաղաքում և երկրի այն շրջաններում, որտեղ բնակարաններն առավելապես թանկ են: Սա թույլ է տալիս մեր հաճախորդներին չհետաձգել անշարժ գույքի գնումը և լուծել բնակարանային հարցը մոտ ապագայում: Մենք անընդհատ բարելավում ենք հիփոթեքային վարկավորման պայմանները, զարգացնում ենք պրոդուկտների շարքը, ​​ներդնում ենք նորանոր հնարավորություններ երկրի առաջատար շինարարական ընկերությունների հետ արդյունավետ համագործակցության համար:  Ոչ հեշտ 2020թ․-ից հետո հիփոթեքային շուկան վերականգնվում է ավելի արագ, քան սպառողական վարկերի մյուս սեգմենտները, և ՎՏԲ-Հայաստան Բանկը, որպես այս ոլորտի առաջատարներից մեկը, նույնպես վերսկսել է հիփոթեքային բիզնեսի ինտենսիվ աճը՝ 2021թ․-ին մեր հիփոթեքային պորտֆելն  աճել է 25%-ով»:

«Կոմիտաս պարկ» բնակելի համալիրում պետական ​​ծրագրով անշարժ գույքի վարկով ձեռք բերման պայմանների մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի պաշտոնական կայքում՝ https://www.vtb.am/am/credits/hip-ot-ek-komitas-park-bnakeli-t-aghamasowm-ansharzh-gowyk-i-dzerhk-berman-npatakov հղումով, Հիփոթեքային կենտրոնում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն 87-87 հեռախոսահամարով, ինչպես նաև https://statemultiapartment.am/  հղումով:

 

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքների Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները 2024թ․-ի 1-ին եռամսյակի տվյալով ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը Միհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածում Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք Չալաբյան «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»
website by Sargssyan