«Մայիսի 12-ից, ինչ թշնամին ներխուժել է մեր տարածք, շինարարություն են իրականացնում, տեխնիկա կուտակում․ մի քանի օր է՝ ակտիվ վառելափայտ են կուտակում». Վերին Շորժայի գյուղապետ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, որ ՀՀ Զինված ուժերի 2-րդ բանակային կորպուսը տնակներ է տեղափոխել և տնակների տեղադրման աշխատանքներ է իրականացնում։ Միաժամանակ մարզպետը հակադարձեց ՄԻՊ Արման Թաթոյանի այն հայտարարությանը, թե թշնամին Գեղարքունիքի մարզի սահմանային այն հատվածներում, որտեղ մայիսի 12-ից գտնվում է՝ մեծածավալ շինարարական աշխատանքներ է իրականացնում, ապաստարաններ է  կառուցում ու կուտակում մեծածավալ քանակությամբ վառելափայտ։

«Այսօր խոսել եմ 2-րդ կորպուսի հրամանատարի հետ, նա ինձ ասել է, որ նման բան չկա, այսինքն՝ թշնամին այդ տեղերում չի ամրանում։ Նորից եմ կրկնում՝ այն հատվածները, որտեղ իրենք առաջ են եկել, մխրճվել են մեր տարածք, որևէ ամրաշինական աշխատանքներ չեն կատարում»,- ասել է Գեղարքունիքի մարզպետը։

168.am-ի հետ զրույցում Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի ղեկավար Արտյոմ Երանոսյանն ասաց, որ իրենք ամեն օր տեսնում են, թե թշնամին ինչ մեծ քանակությամբ վառելափայտ է կուտակում։

«Ինչ վերաբերում է շինարարություն իրականացնելուն, ապա մայիսի 12-ից, ինչ թշնամին ներխուժել է մեր տարածք, շինարարություն են իրականացնում, տեխնիկա կուտակում։ Այդ ամենը ամենօրյա բնույթ է կրում։ Մի քանի օր է՝ ակտիվ վառելափայտ են բերում, ձմռանն են նախապատրաստվում»,- նշեց Արտյոմ Երանոսյանը։

Նա նաև շեշտեց՝ մարզպետը չի՞ տեսել, որ մայիս ամսից թշնամին ՀՀ սուվերեն տարածքում նստած՝ աշխատում է, ամրացնում դիրքերը։

«Հիմա էլ ի՞նչ պետք է անեն, ինչ անելու էր, իրենք էն գլխից արել են։ Լավ է, որ այս շրջանում կրակոցներ չկան»,- եզրափակեց Վերին Շորժայի գյուղապետը։

Հիշեցնենք՝ մայիսի 12-ին թշնամին խախտելով հայ-ադրբեջանական սահմանը՝ մի քանի կիլոմետր Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի հատվածներում առաջ է եկել, մինչ օրս նրանք առաջ եկած հատվածներում են և հետ չեն գնում։ Սյունիքում մի քանի անգամ անցկացվել են բանակցություններ, որպեսզի թշնամին հետ գնա, սակայն ապարդյուն։ Հարակից գյուղերի ղեկավարներն ու բնակիչներն ասում են, որ թշնամու զինվորներն ինչ-որ քարտեզներով են առաջ եկել, և պնդում են, թե վերադասից հրաման են ստացել, որ առաջ գան, քանի որ համարում են, որ այդ տարածքներն ադրբեջանական են։

Հիշեցնենք նաև՝ Արցախի 44-օրյա պատերազմից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը ստորագրեց Արցախի 75 տոկոսը հանձնելու փաստաթուղթը, որտեղ որևէ կետ ներառված չէր հայ-ադրբեջանական սահմանի վերաբերյալ, Փաշինյանի և Պաշտպանության նախարարի լուռ համաձայնությամբ թշնամուն հանձնվեցին նաև Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի բոլոր շահեկան դիրքերը, որի արդյունքում մի շարք գյուղեր պարզապես հայտնվեցին թշնամու թիրախում։

Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա Սողոմոնյան Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համար Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին Միհրան Պողոսյանի ղեկավարած ՀՀՄ կուսակցության ակտիվիստները փակել են Ազատության պողոտան Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքների Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները 2024թ․-ի 1-ին եռամսյակի տվյալով ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը Միհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում
website by Sargssyan