IDBank-ն ու ԵՊՀ-ն ամփոփեցին Գևորգ Արշակյանի անվան կրթաթոշակի մրցույթը

Հոկտեմբերի 20-ին Երևանի Պետական Համալսարանի նիստերի հանդիսավոր դահլիճում ամփոփվեց IDBank-ի և ԵՊՀ-ի կողմից սահմանված կրթաթոշակի մրցույթը։ Կրթաթոշակը սահմանվել էր ԵՊՀ լավագույն ուսանող, «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետ, Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված ավագ լեյտենանտ Գևորգ Արշակյանի անվամբ։

Մրցույթի ամփոփման միջոցառման ժամանակ խոսվեց հենց Գևորգի մասին՝ որպես հայրենասեր անհատ, որպես ԵՊՀ լավագույն ուսանողներից մեկը, ֆանտաստիկ ընկեր և պարզապես օրինապահ քաղաքացի, որ իր ամեն օրն ապրում էր Հայաստանի և Արցախի շենացման մասին երազելով և դրան իր հերթին նպաստելով։

ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը նշեց, որ չնայած չի ճանաչել Գևորգին, նրա մասին շատ է լսել, հետևել է Գևորգի գործունեությանը: «Գևորգն իսկական համալսարանական էր։ Մենք միշտ հիշելու ենք մեր բոլոր նահատակված ուսանողներին. նրանք մշտապես համալսարանականի կնիքն են կրում և հավերժ մնալու են մեր սրտերում։ Շնորհակալ ենք IDBank-ին նման նախաձեռնությամբ հանդես գալու համար, քանի որ կրթաթոշակներ սահմանելը նաև ներդրում է ապագայի համար», - նշեց Հովհաննես Հովհաննիսյանը։

IDBank-ի վարչության նախագահ Մհեր Աբրահամյանի խոսքով՝ այսօր բոլորիս միավորում է մեր նահատակված հերոսների նկատմամբ պարտավորության զգացումը։ «Նրանք ունեին բազմաթիվ երազանքներ, բայց կարծում եմ՝ բոլորի ամենամեծ երազանքը հզոր և ուժեղ հայրենիք ունենալն էր: Այսօր բոլորս պետք է բարձր պահենք նրանց անունը և մեր ներդրումն ունենանք մեր երկրի զարգացման գործում», - ասաց Մհեր Աբրահամյանը։

Գևորգ Արշակյանի անվան՝ միանվագ 400․000 ՀՀ դրամի չափով կրթաթոշակին արժանացան ԵՊՀ չորս ուսանողներ՝ Աննա Հակոբյանը Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետից, Մուրադ Սողոյանը Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետից, Արամ Բուղդարյանը Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետից և Սմբատ Ալեքսանյանը Արևելագիտության ֆակուլտետից։

IDBank-ը, կարևորելով Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունն իր գործունեության մեջ, մշտապես առանձնակի ուշադրությամբ է մոտենում կրթական բաղադրիչին։ Բացի տարատեսակ առանձին ծրագրերից՝ Բանկն իր ռազմավարական գործընկեր Իդրամ ընկերության հետ իրականացնում է «Մի դրամի ուժը» նախաձեռնությունը։ Վերջինս արդեն ավելի քան մեկ տարի է՝ ուղղված է հասարակության առաջնահերթ խնդիրների լուծմանն ու հասարակության տարբեր շերտերի սոցիալական աջակցմանը։ Ավելի քան մեկ տարում «Մի դրամի ուժը» նախաձեռնությունը տարբեր ծրագրերի և հասարակական կազմակերպությունների է ուղղել ավելի քան 40 մլն ՀՀ դրամ։

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

 

 
 
Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա Սողոմոնյան Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համար Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին Միհրան Պողոսյանի ղեկավարած ՀՀՄ կուսակցության ակտիվիստները փակել են Ազատության պողոտան Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքների Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները 2024թ․-ի 1-ին եռամսյակի տվյալով ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը Միհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է
website by Sargssyan