Ադրբեջանը նոյեմբերի 16-ին գերեվարել է շուրջ 20 զինծառայողի․ բացառիկ մանրամասներ

 

A1News.am-Հայաստանի արևելյան ուղղությամբ նոյեմբերի 16-ին տեղի ունեցած մարտերի հետևանքով հայկական կողմը, այս պահի տվյալներով, ունի 6 զոհ, նրանցից մեկի ինքնությունը դեռ պարզվում է: Այսօր նման հաղորդագրություն էր տարածել Հայաստանի պաշտպանության նախարարությունը։

Ավելի վաղ հայկական կողմը հայտատարել էր 13 հայ զինվորի գերեվարման ու ևս 24 զինծառայողի ճակատագրի անհայտ լինելու մասին։ Բայց այս պաշտոնական հաղորդագրություններից առաջ իշխանական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը հայտարարել էր, թե հայկական կողմն ունի 15 զոհ։ Մինչ այս պահը պատգամավորը չի հստակեցրել, թե որտեղից իրեն նման տեղեկատվություն։ 

Irakanum.am-ի՝ Պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած աղբյուրներն այլ տեղեկություններ են հայտնում։ Այսպես, մեզ հասած տեղեկատվության համաձայն զոհերի վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվության հրապարակման ձգձգումը պայմանավորված է այն հանգամանքով, որ հաստատված վարկած կա, որ իրականում հայ ռազմագերիների թիվը ոչ թե 13 է, այլ հասնում է մինչև 20-ի։ Նոյեմբերի 16-ին ադրբեջանական կողմին հաջողվել է գերեվարել շուրջ երկու տասնյակ հայ զինծառայողների։
 

Սա նշանակում է, որ պատգամավոր Աղաջանյանի հայտարարությունը զոհերի թվի վերաբարյալ կեղծ էր։

Սրանով էր նաև պայմանավորված այն հանգամանքը, որ Կառավարություն- Ազգային Ժողով հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե ժամանակն է գերեվարման յուրաքանչյուրի դեպքի մասով քննություն իրականացնել։

Հավելենք, որ Պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ նշվում է, որ ռուսական կողմի միջնորդությամբ և մասնակցությամբ շարունակվում են աշխատանքները մարտերի հետևանքով գերեվարվածների վերադարձի և անհետ կորածների հայտնաբերման ուղղությամբ։

 
 
 
Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում  ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա  Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա Սողոմոնյան Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համար Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին Միհրան Պողոսյանի ղեկավարած ՀՀՄ կուսակցության ակտիվիստները փակել են Ազատության պողոտան Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքների Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները
website by Sargssyan