Սինգապուրցի գիտնականները սովորել են գարեջրի թափոններից մայոնեզ եւ պաղպաղակ պատրաստել

Նանյանգի տեխնոլոգիական համալսարանի սինգապուրցի գիտնականները հետաքրքիր կիրառումներ են գտել գարեջրի արտադրությունից հետո մնացած թափոնների համար։ Ինչպես հաղորդվում է գիտական ​​հաստատության պաշտոնական կայքում, գարեջրի մանցորդներից ստեղծվել է բուսական էմուլգատոր, որը ձվի դեղնուցի փոխարեն կարելի է օգտագործել պաղպաղակի եւ մայոնեզի արտադրության մեջ, հայտնել է Planet-today-ը։

Էմուլգատորները սննդի արդյունաբերության մեջ օգտագործվող նյութեր են, որոնք անհրաժեշտ են միատարր կոնսիստենցիա պահպանելու համար: Էմուլգատորները, մասնավորապես, թույլ չեն տալիս, որպեսզի մայոնեզն ու այլ մթերքները շերտավորվեն ու վերածվեն յուղի եւ ջրի:

Սինգապուրցի գիտնականները որոշել են փոխարինել ձվի դեղնուցը, որն օգտագործվում է որպես կայունացուցիչ, էկոլոգիապես ավելի մաքուր բուսական հիմքով: Դրա համար հետազոտողները վերցրել են գարեջրի պատրաստման համար օգտագործվող հացահատիկները, մանրացրել եւ խմորել՝ օգտագործելով Rhizopus oligosporus սունկը: Ստացված զանգվածը չորացրել են եւ ստացել պատրաստի արտադրանք, որը կարելի է ավելացնել պաղպաղակի կամ մայոնեզի մեջ։

Տեխնոլոգիայի հեղինակներն ընդգծում են, որ գարեջրի մնացորդների վրա հիմնված էմուլգատորով պատրաստված մայոնեզն իր համով չի տարբերվում սովորականից։ Միաժամանակ այն պարունակում է զգալիորեն ավելի շատ հակաօքսիդանտներ, ամինաթթուներ եւ մարդու օրգանիզմի համար օգտակար սպիտակուցային միացություններ։ Ապագայում նոր էմուլգատորը կօգտագործվի նաեւ այլ պարենային ապրանքների համար։

Ավստրալիան իր էներգիայի ավելի քան մեկ երրորդը ստացել է արևից ու քամուց Առաջին զանգը` Մհեր Գրիգորյանի համար Այս շարժման մեջ առաջնորդություն կա. լիահույս ենք՝ կհաջողենք. Մենուա Սողոմոնյան «Բան ու գործ» էքսպո՝ Մայր բուհի 105-ամյակին Ժողովուրդը կների իրապես զղջացողներին, խոստովանողներին ու դարձի եկողներին․ Մենուա Սողոմոնյան Դատապարտում ենք ժողովրդի թիկունքում իրականացված գիշերային կապիտուլյացիոն գործարքը․ հայտարարություն Վերաբացվել է Ամիօ բանկի ՙԱրտաշիսյան՚ մասնաճյուղը Իդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրել Հաղթանակի ու հաջողության բանաձևը. Հայաստան-Արցախ ֆորում. օր երրորդ Իսրայելը ԱՄՆ-ի վասալը չէ. Նեթանյահու Սահմանադրություն եք խախտում, կպատժվեք. Չալաբյանը՝ արձանագրությունների տակ ստորագրող պաշտոնյաներին Արտակարգ դեպք՝ Երևանում. կիսակառույց շինության տարածքում հայտնաբերվել է տղամարդու մարմին (լուսանկար) ՀՀ գլխավոր դատախազությունն ընթացք է տվել «ՀայաՔվեի» կողմից հանցագործության մասին հաղորդմանը Կա՛մ այսօր, կա՛մ երբեք. արյունաքամության շղթան պետք է կանգ առնի. Բագրատ Սրբազանի ուղերձը (Տեսանյութ) Զելենսկին ժամանել է Խարկով, որտեղ իրավիճակը չափազանց բարդ է ԱՄՆ անատամ պահվածքը Ադրբեջանի հանդեպ ավելի է սրում Ալիևի ախորժակը Սլովակիան գրեթե քաղաքացիական պատերազմի շեմին է. ՆԳ նախարար ԵԱՏՄ-ի մաս լինելը Հայաստանի համար շահավետ է․ ՌԴ ԱԳՆ «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը և կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Մեսրոպ Առաքելյանը հանդիպել են Բագրատ Սրբազանի հետ Նիկոլ Փաշինյանի վախերն այլևս անհնար է թաքցնել
website by Sargssyan