Netflix-ը ցուցադրել է պատմական Հայաստանի քարտեզը, Թուրքիայում իրարանցում է առաջացել

Ֆիլմերի և սերիալների արտադրության ամենահայտնի հարթակը՝ Netflix-ը, իր վերջին նախագծերից մեկում՝ WW2 in color: road to victory (Երկրորդ համաշխարհային պատերազմն իր գույներով. ուղի դեպի հաղթանակ) ցուցադրել է քարտեզային կադրեր, որոնցում Հայաստանի տարածքը ներառում է Արևմտյան Հայաստանի տարածքը ևս։

Թուրքիայում դրան կոշտ են արձագանքել։ Թուրքական ծովային և գլոբալ ռազմավարությունների Turk Degs կենտրոնը Twitter-ում գրել է.

 Մենք դատապարտում ենք Թուրքիայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ուղղված այս բոլոր փորձերը»։

Իսկ Yeni Akit թերթը գրել է, որ Netflix-ը «թշնամաբար է տրամադրված թուրքերի նկատմամբ», քանի որ «Թուրքիայի Արևելյան Անատոլիայի շրջանը ցուցադրվել է որպես Հայաստան»։

«Սա շիզոֆրենիա է։ Նրանք փորձում են իրենց միտքը և հիվանդ խաղերը հարմարեցնել քարտեզին: Թող վերջ տան այս հակաթուրքական ընկերության հեռարձակումներին Թուրքիայում»,- գրել է թերթը։

Թուրքիայում աղմուկ հանած սերիալի էպիզոդը Ստալինգրադի ճակատամարտի մասին է, որում Armenia անունը դուրս է գալիս ժամանակակից Հայաստանի տարածքից՝ անցնելով դեպի Կարս և Արևմտյան Հայաստանի այլ մարզեր։

 
Պուտինն ու Սի Ծինփինն Ուկրաինան քննարկել են տետ-ա-տետ. Կրեմլ Opel մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվելով հայտնվել քարերի վրա. կան տուժածներ Հատուկ սակագներով SWIFT փոխանցումներ․ Ֆասթ Բանկում նոր ակցիա է մեկնարկել Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղացել Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Ավստրալիան իր էներգիայի ավելի քան մեկ երրորդը ստացել է արևից ու քամուց Առաջին զանգը` Մհեր Գրիգորյանի համար Այս շարժման մեջ առաջնորդություն կա. լիահույս ենք՝ կհաջողենք. Մենուա Սողոմոնյան «Բան ու գործ» էքսպո՝ Մայր բուհի 105-ամյակին Ժողովուրդը կների իրապես զղջացողներին, խոստովանողներին ու դարձի եկողներին․ Մենուա Սողոմոնյան Դատապարտում ենք ժողովրդի թիկունքում իրականացված գիշերային կապիտուլյացիոն գործարքը․ հայտարարություն Վերաբացվել է Ամիօ բանկի ՙԱրտաշիսյան՚ մասնաճյուղը Իդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրել Հաղթանակի ու հաջողության բանաձևը. Հայաստան-Արցախ ֆորում. օր երրորդ Իսրայելը ԱՄՆ-ի վասալը չէ. Նեթանյահու Սահմանադրություն եք խախտում, կպատժվեք. Չալաբյանը՝ արձանագրությունների տակ ստորագրող պաշտոնյաներին Արտակարգ դեպք՝ Երևանում. կիսակառույց շինության տարածքում հայտնաբերվել է տղամարդու մարմին (լուսանկար) ՀՀ գլխավոր դատախազությունն ընթացք է տվել «ՀայաՔվեի» կողմից հանցագործության մասին հաղորդմանը Կա՛մ այսօր, կա՛մ երբեք. արյունաքամության շղթան պետք է կանգ առնի. Բագրատ Սրբազանի ուղերձը (Տեսանյութ) Զելենսկին ժամանել է Խարկով, որտեղ իրավիճակը չափազանց բարդ է
website by Sargssyan