Porsche Taycan էլեկտրամոբիլը Գինեսի ռեկորդ է սահմանել՝ արագ լիցքավորման շնորհիվ

Porsche Taycan-ը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես էլեկտրամոբիլ, որը ծախսում է նվազագույն ժամանակը լիցքավորվելու համար ԱՄՆ ամբողջ տարածքում ուղեւորությունների նպատակով: Լոս Անջելեսը Նյու Յորքի հետ կապի 4535,2 կմ երթուղին հաղթահարելու համար մեքենան լիցքավորվել է ընդամենը 2 ժամ, 26 րոպե եւ 48 վայրկյան, գրում է 3dnews.ru-ը:

Ինքնատիպ ռեկորդը, իհարկե, կրում է յուրահատուկ բնույթ, սակայն Porsche Taycan-ն առաջինը չէր: Նախորդ ռեկորդը պատկանում է Kia EV6-ին, որը գրեթե նույն ուղեւորությունը կատարել է 7 ժամ, 10 րոպե եւ 1 վայրկյան տեւողությամբ լիցքավորման շնորհիվ:

Գերմանական մեքենայի ղեկին է եղել Ուեյն Հերդեսը, որը խնայող վարման ճանաչված վարպետ է եւ հիպերմիլինգ եզրույթի հեղինակը: Այդ եզրույթը ենթադրում է հատուկ կարգավորումների եւ վարման հնարների կիրառում վառելիքի առավելագույն խնայող այրման կամ մեքենայի լիցքերի օգտագործման համար: Ինչպես պարզաբանել են Porsche-ում, Հերդեսն ամբողջ ուղեւորության ընթացքում նորմալ արագություն է սահմանել, սակայն երբեմն, եթե դա թույլ է տվել մարտկոցը, փոքր-ինչ արագ է վարել:

Ինքը՝ մեքենան, համալրված էր Performance Plus ֆիրմային մարտկոցով, որն առավել տարողունակ է՝ ի տարբերություն բազային տարբերակի: Որպեսզի Գինեսի ռեկորդը պաշտոնապես գրանցվի, ամբողջ ուղեւորության ընթացքում իրականացվել է տեսաձայնագրում, իսկ մեքենայի գտնվելու վայրը հսկվել է GPS-ով: Վարորդը նաեւ հայտնել է, որ 350 Վտ կայանին առաջին անգամ ավտոմեքենան կցելուց հետո մարտկոցի լիքցավորումն աճել է 6 տոկոսից 82 տոկոսի ընդամենը 22 րոպեում: Ճանապարհորդության ընթացքում օգտագործվել են Electrify America մշտական հոսանքի ցանցի կայաններ. ընկերությունը ներկայացել է որպես այդ նախագծի գործընկեր:

Գործ ունենք օտարների կողմից ղեկավարվող խամաճիկային մի կառավարության հետ, որի թիրախում հենց հայ ժողովրդի ինքնությունն է․ Արշակ Կարապետյան Պուտինն ու Սի Ծինփինն Ուկրաինան քննարկել են տետ-ա-տետ. Կրեմլ Opel մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվելով հայտնվել քարերի վրա. կան տուժածներ Հատուկ սակագներով SWIFT փոխանցումներ․ Ֆասթ Բանկում նոր ակցիա է մեկնարկել Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղացել Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Ավստրալիան իր էներգիայի ավելի քան մեկ երրորդը ստացել է արևից ու քամուց Առաջին զանգը` Մհեր Գրիգորյանի համար Այս շարժման մեջ առաջնորդություն կա. լիահույս ենք՝ կհաջողենք. Մենուա Սողոմոնյան «Բան ու գործ» էքսպո՝ Մայր բուհի 105-ամյակին Ժողովուրդը կների իրապես զղջացողներին, խոստովանողներին ու դարձի եկողներին․ Մենուա Սողոմոնյան Դատապարտում ենք ժողովրդի թիկունքում իրականացված գիշերային կապիտուլյացիոն գործարքը․ հայտարարություն Վերաբացվել է Ամիօ բանկի ՙԱրտաշիսյան՚ մասնաճյուղը Իդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրել Հաղթանակի ու հաջողության բանաձևը. Հայաստան-Արցախ ֆորում. օր երրորդ Իսրայելը ԱՄՆ-ի վասալը չէ. Նեթանյահու Սահմանադրություն եք խախտում, կպատժվեք. Չալաբյանը՝ արձանագրությունների տակ ստորագրող պաշտոնյաներին Արտակարգ դեպք՝ Երևանում. կիսակառույց շինության տարածքում հայտնաբերվել է տղամարդու մարմին (լուսանկար) ՀՀ գլխավոր դատախազությունն ընթացք է տվել «ՀայաՔվեի» կողմից հանցագործության մասին հաղորդմանը Կա՛մ այսօր, կա՛մ երբեք. արյունաքամության շղթան պետք է կանգ առնի. Բագրատ Սրբազանի ուղերձը (Տեսանյութ)
website by Sargssyan