Հայտարարվել են «Օսկար 2022»-ի հավակնորդների անունները

Ամերիկյան կինոակադեմիան հայտարարել է «Օսկար» մրցանակաբաշխության հավակնորդների անունները, հայտնում է 360tv.ru-ն։ Մրցանակաբաշխությունը տեղի կունենա մարտի 27-ին։ Հավակնորդների անունները հայտարարվել են YouTube-յան ուղիղ հեռարձակման ընթացքում։

«Լավագույն ֆիլմ» գլխավոր մրցանակի համար կպայքարեն «Բելֆաստ», «Կոդա», «Մի նայեք վերեւ», «Նստիր իր մեքենայի ղեկին», «Դյունա», «Ռիչարդ արքա», «Մատուտակով պիցցա», «Սարսափների ծառուղի», «Շան իշխանություն» եւ «Ուեսթսայդյան պատմություն» ժապավենները։

«Լավագույն դերասան» անվանակարգում հաղթանակի են հավակնում Ուիլ Սմիթը, Էնդրյու Գարֆիլդը, Դենզել Վաշինգթոնը, Բենեդիկտ Քեմբերբետչը եւ Խավիեր Բարդեմը։

«Լավագույն դերասանուհի» անվանակարգում առաջադրված են Ջեսիկա Չիսթեյնը, Օլիվիա Քոլմանը, Պենելոպա Քրուսը, Նիկոլ Քիդմանը եւ Քրիստեն Ստյուարտը։

«Լավագույն ռեժիսուրա» անվանակարգում հաղթանակի համար կպայքարեն Քեննեթ Բրանան («Բելֆաստ»), Ռյուսուկե Համագուտին («Նստիր իմ մեքենայի ղեկին»), Փոլ Թոմաս Անդերսոնը («Մատուտակով պիցցա»), Սթիվեն Սփիլբերգը («Ուեսթսայդյան պատմություն») եւ Ջեյն Քեմփիոնը («Շան իշխանություն»)։

Հավակնորդների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ մրցանակաբաշխության կայքում։

Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա Սողոմոնյան Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համար Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին Միհրան Պողոսյանի ղեկավարած ՀՀՄ կուսակցության ակտիվիստները փակել են Ազատության պողոտան Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքների Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները 2024թ․-ի 1-ին եռամսյակի տվյալով ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը Միհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է
website by Sargssyan