Բորոդինայի հետ սկանդալի ընթացքում Ալյոնա Վոդոնաեւան աջակցել է Բուզովային
Հաղորդավարուհի Ալյոնա Վոդոնաեւան մեկաբանել է սկանդալը գործընկերների՝ Քսենիա Բորոդինայի եւ Օլգա Բուզովայի միջեւ։ Նա այդ թեմայով հրապարակում է արել ինստագրամյան էջում։
Ավելի վաղ Բուզովան առաջին անգամ պատմել էր, թե ինչու է դադարել շփվել Քսենիա Բորոդիայի հետ։ Նրա խոսքով՝ նախկին գործըկերն իր մասին ասեկոսեներ է տարածել։ Քսենիան էլ հայտարարել էր, որ երգչուհին մշտապես անցել է մյուսների վրայով ու հուսախաբ արել գործընկերներին։
Օլգային պաշտպանել է Ալյոնա Վոդոնաեւան, որը արդեն որոշ ժամանակ է՝ Բուզովայի հետ Աֆրիկայում է։ «Բուզովան աշխատանքում պրոֆեսիոնալ է։ Կարելի է որքան հնարավոր է բամբասել նրա մասին, բայց ինչ վերաբերում է աշխատանքին, կեցցե նա։ Նրանք, ովքեր աշխատել են Բուզովայի հետ, դա գիտեն ու հասկանում են։ Եվ նկատեք, նա միշտ բարեկիրթ է։ Այդ թվում նախկին գործընկերների հանդեպ»,- Stories բաժնում գրել է Վոդոնաեւան։