Գիտնականները ցրել են Պալաուի կանաչ բուրգերի մասին առասպելը

Բանավոր ավանդույթի համաձայն՝ հսկայական օձն իր մարմնով պարուրել էր Պալաու կղզու բլուրները եւ մարմնով հողին սեղմել սանդղավանդները։ Գիտնականների միջազգային խումբը բուրգերի անսովոր ձեւի համար խելամիտ բացատրություն է գտել։ Պարզվել է, որ արտասովոր սանդղավանդները ձեռակերտ են եւ ստեղծվել են տեղի բնակիչների սերունդների կողմից։ Եվ օգտագործվել են բանջարեղեններ ու մրգեր աճեցնելու համար, ինչպես նաեւ՝ որպես թաղատեղիներ, տեղեկացնում է Planet Today-ը՝ հղում կատարելով Archaeology News Network պորտալին։

Օվկիանիայում լայնորեն տարածված են մինչպատմական ժամանակների հուշակոթողներ, այդ թվում՝ հայտնի քարե արձանները Զատկի կղզում։ Օվկիանիայի վաղ մշակույթում հաճախ էապես փոխել են կղզիների լանդշաֆթը։ Մ.թ.ա. մոտ 500թ. նման գործընթացներ կարող էին սկսվել Պալաուում։

«Հողե սանդղավանդների ստեղծման ջանքերը համեմատելի են Եգիպտոսի կամ Հարավային Ամերիկայի բուրգերի կառուցման հետ։ Բազմաթիվ սերունդներ միլինավոր տոննա հող են տեղափոխել դրանք կառուցելու համար։ Այն դեպքում, երբ շինարարական գործիքներ չունեին։ Իսկ եթե ունեցել էլ են, ապա դրանք քարից  են եղել, ոսկորից կամ փայտից»,- ասել է նախագծի երեք ղեկավարներից մեկը՝ դոկտոր Անդրեաս Միթը։

Օգտագործելով երկրաբանահնագիտական մեթոդներ՝ ընդերքի մասնագետների, պալեոէկոլոգների եւ հնագետների խումբը կռահել է սանդղավանդների կառուցման գաղտնիքը։ Որպես հիմք շինարարներն օգտագործել են հրաբխային խեցու մեծ քանակություն։ Իսկ վերին շերտերը կազմված են եղել հումուսից։ Հումուսի շերտերում բույսերի տնկման խորշերից կարելի է ենթադրել, որ սանդղավանդներում զարգացած է եղել այգեգործությունը։

«Տեխնիկական տեսակետից աշխատանքը կատարվել է շատ որակյալ»,- ասել է նախագծի համաղեկավար, պրոֆեսոր Հանս-Ռուդոլֆ Բորքը։

Ավստրալիան իր էներգիայի ավելի քան մեկ երրորդը ստացել է արևից ու քամուց Առաջին զանգը` Մհեր Գրիգորյանի համար Այս շարժման մեջ առաջնորդություն կա. լիահույս ենք՝ կհաջողենք. Մենուա Սողոմոնյան «Բան ու գործ» էքսպո՝ Մայր բուհի 105-ամյակին Ժողովուրդը կների իրապես զղջացողներին, խոստովանողներին ու դարձի եկողներին․ Մենուա Սողոմոնյան Դատապարտում ենք ժողովրդի թիկունքում իրականացված գիշերային կապիտուլյացիոն գործարքը․ հայտարարություն Վերաբացվել է Ամիօ բանկի ՙԱրտաշիսյան՚ մասնաճյուղը Իդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրել Հաղթանակի ու հաջողության բանաձևը. Հայաստան-Արցախ ֆորում. օր երրորդ Իսրայելը ԱՄՆ-ի վասալը չէ. Նեթանյահու Սահմանադրություն եք խախտում, կպատժվեք. Չալաբյանը՝ արձանագրությունների տակ ստորագրող պաշտոնյաներին Արտակարգ դեպք՝ Երևանում. կիսակառույց շինության տարածքում հայտնաբերվել է տղամարդու մարմին (լուսանկար) ՀՀ գլխավոր դատախազությունն ընթացք է տվել «ՀայաՔվեի» կողմից հանցագործության մասին հաղորդմանը Կա՛մ այսօր, կա՛մ երբեք. արյունաքամության շղթան պետք է կանգ առնի. Բագրատ Սրբազանի ուղերձը (Տեսանյութ) Զելենսկին ժամանել է Խարկով, որտեղ իրավիճակը չափազանց բարդ է ԱՄՆ անատամ պահվածքը Ադրբեջանի հանդեպ ավելի է սրում Ալիևի ախորժակը Սլովակիան գրեթե քաղաքացիական պատերազմի շեմին է. ՆԳ նախարար ԵԱՏՄ-ի մաս լինելը Հայաստանի համար շահավետ է․ ՌԴ ԱԳՆ «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը և կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Մեսրոպ Առաքելյանը հանդիպել են Բագրատ Սրբազանի հետ Նիկոլ Փաշինյանի վախերն այլևս անհնար է թաքցնել
website by Sargssyan