SpaceX-ը եւս 50 Starlink արբանյակ է ուղարկել տիեզերք

Falcon 9 ընկերությունը փետրվարի 25-ին, ԱՄՆ Արեւելյան ափի ժամանակով ժամը 12.12-ին (Մոսկվայի ժամանակով ժամը 20.12) երկաստիճան Falcon 9 հրթիռ է արձակել՝ 50 Starlink արբանյակներով։ Հրթիռը մեկնարկել է Կալիֆոռնիայի Վանդենբերգ տիեզերակայանից։ Այս մասին գրում է 3dnews.ru-ն՝ հղում կատարելով space.com-ին։

Մեկնարկից մոտ 9 րոպե հետո Falcon 9-ի առաջին աստիճանը վերադարձել է Երկիր եւ ուղղահայաց վայրէջք կատարել «Of Course I Still Love You» անօդաչու լողացող պլատֆորմի վրա, որը գտնվում էր կալիֆոռնիական ափից մի քանի հարյուր կիլոմետր հեռու։ Երկրորդ աստիճանն այդ ընթացքում շարունակում էր օգտակար բեռը դուրս բերել ուղեծիր։ Սա առաջին աստիճանի արդեն չորրորդ արձակումն ու վայրէջքն էր. ավելի վաղ առաջին աստիճանն օգտագործվել էր Sentinel-6 «Մայքլ Ֆրեյլիխ» (Michael Freilich) արբանյակը 2020թ. նոյեմբերին, Starlink 60 արբանյակները 2021թ. մայիսին, ինչպես նաեւ Double Asteroid Redirection Test տիեզերասարքը 2021թ. նոյեմբերին ուղեծիր հասցնելու համար։

Հրթիռի երեկվա արձակումը փետրվարին արդեն երրորդն է Starlink արբանյակների համար. ավելի վաղ՝ փետրվարի 3-ին ուղեծիր էր դուրս բերվել 49 սարք (որոնցից 40-ը մոտ մեկ շաբաթ հետո ոչնչացվել է մագնիսական փոթորկից), իսկ փետրվարի 21-ին ուղարկվել էր 46 արբանյակներից բաղկացած եւս մեկ խմբաքանակ։ Արբանյակների ոչնչացման միջադեպի կրկնությունից խուսափելու համար SpaceX-ը որոշել է հետագայում դրանք ավելի բարձր ուղեծիր դուրս բերել։

Այսօրվա դրությամբ ընկերությունն արդեն արձակել է ավելի քան 2 000 Starlink սարք, եւ սա դեռ ամբողջը չէ. SpaceX-ը դեռ 12 000 արբանյակ արձակելու թույլտվություն ունի, եւ ներկայացվել է լրացուցիչ 30 000-ի հայտ։

Ավստրալիան իր էներգիայի ավելի քան մեկ երրորդը ստացել է արևից ու քամուց Առաջին զանգը` Մհեր Գրիգորյանի համար Այս շարժման մեջ առաջնորդություն կա. լիահույս ենք՝ կհաջողենք. Մենուա Սողոմոնյան «Բան ու գործ» էքսպո՝ Մայր բուհի 105-ամյակին Ժողովուրդը կների իրապես զղջացողներին, խոստովանողներին ու դարձի եկողներին․ Մենուա Սողոմոնյան Դատապարտում ենք ժողովրդի թիկունքում իրականացված գիշերային կապիտուլյացիոն գործարքը․ հայտարարություն Վերաբացվել է Ամիօ բանկի ՙԱրտաշիսյան՚ մասնաճյուղը Իդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրել Հաղթանակի ու հաջողության բանաձևը. Հայաստան-Արցախ ֆորում. օր երրորդ Իսրայելը ԱՄՆ-ի վասալը չէ. Նեթանյահու Սահմանադրություն եք խախտում, կպատժվեք. Չալաբյանը՝ արձանագրությունների տակ ստորագրող պաշտոնյաներին Արտակարգ դեպք՝ Երևանում. կիսակառույց շինության տարածքում հայտնաբերվել է տղամարդու մարմին (լուսանկար) ՀՀ գլխավոր դատախազությունն ընթացք է տվել «ՀայաՔվեի» կողմից հանցագործության մասին հաղորդմանը Կա՛մ այսօր, կա՛մ երբեք. արյունաքամության շղթան պետք է կանգ առնի. Բագրատ Սրբազանի ուղերձը (Տեսանյութ) Զելենսկին ժամանել է Խարկով, որտեղ իրավիճակը չափազանց բարդ է ԱՄՆ անատամ պահվածքը Ադրբեջանի հանդեպ ավելի է սրում Ալիևի ախորժակը Սլովակիան գրեթե քաղաքացիական պատերազմի շեմին է. ՆԳ նախարար ԵԱՏՄ-ի մաս լինելը Հայաստանի համար շահավետ է․ ՌԴ ԱԳՆ «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը և կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Մեսրոպ Առաքելյանը հանդիպել են Բագրատ Սրբազանի հետ Նիկոլ Փաշինյանի վախերն այլևս անհնար է թաքցնել
website by Sargssyan