Հայտնի ու ծանոթ դեմքեր, ինչպես նաեւ՝ նոր դերասանական կազմ. Անի Մաղաքյանը «Բեկորներ»-ից հետո վերադառնում է «Հատուկ դասարան» սերիալով

Սցենարիստ Անի Մաղաքյանի ընտանիքում շատ շուտով համալրում է սպասվում, բայց նա այս շրջանում էլ  շարունաում է նույն եռանդով ու ոգեւորությամբ աշխատել իր նոր սցենարի շուրջ, որը կրկին դպրոցականների մասին է: «Հատուկ դասարան»՝ այսպես է կոչվում Անիի նոր հեռուստասերիալը, որին սցենարիստը ձեռնամուխ է եղել «Բեկորներ»-ի ավարտից հետո: Սերիալը հեռարձակվելու է «Շանթ» հեռուստաընկերությամբ, իսկ դրա սյուժեի ու դերասանական կազմի մասին առաջին բացահայտումներն Անին արել է NEWS.am STYLE-ի համար.

«Հեռուստասերիալը պատմում է մի խումբ երիտասարդների մասին, որոնց՝ կյանքը նորից սկսելու եւ անցյալի սխալներն ուղղելու շանս է տրվում։ Նրանցից յուրաքանչյուրն ունի իր անձնական ողբերգությունը։ Կյանքը սեւ ու սպիտակ երանգներով դասակարգելու փոխարեն փորձելու ենք ցույց տալ յուրաքանչյուր սխալի ետեւում թաքնված ցավը, տառապանքը, ինչպես նաեւ՝ հույսը»,-պատմեց սցենարիստը:

Ինչպես նրա մյուս հայտնի ու սիրված՝ «Էլենի օրագիրը» նախագծի, այս պատմության հիմնական դեպքերը եւս զարգանում են դպրոցի տարածքում։

«Պատմությունը ավարտական դասարաններում սովորող աշակերտների մասին է։ Դեպքերի բերումով դպրոցում բախվում են զուգահեռ դասարններում սովորղ աշակերտների շահերը։ Մի կողմում կյանքի միայն մեկ դեմքը տեսած աշակերտներ են, մյուս կողմում ՝ ապրելու, երջանիկ լինելու ու կայանալու պայքարում ձախողումներ ապրած երիտասարդներ»,-հավելեց Անին:

Անդրադառնալով սյուժեի գաղափարին՝ սցենարիատն ասաց.

«Պատմությունը շատ արագ է ձեւավորվել. գաղափարը, կարելի է ասել, ոտքի վրա առաջացավ։ Հետո, երբ սկսեցի զարգացնել սյուժեն ու հագեցնել, հասկացա, որ ամուր կառույց ունի եւ լուրջ՝ շատ լուրջ ասելիք։ Ես երբեք չեմ մտածում, թե որտեղից ոգեշնչվեցի։ Հեռուստատեսության համար կոնտենտ ստեղծելն ավելի շատ մտքի աշխատանք է, քան մուսայի, այստեղ առաջ են գալիս մասնագիտական հմտությունները։ Գաղափարի շուրջ մտածելիս հաշվի ես առնում բազմաթիվ հանգամանքներ՝ սկսած տվյալ պահին դաշտում եղած բաց թեմաներից, վերջացրած՝ հեռուստադիտողների արձագանքներով ու սպասելիքներով»։

Նախագծի ռեժիսորը Հովհաննես Ղազարյանն է. Անիի խոսքով՝ թեպետ վաղեմի ընկերներ են, նման ձեւաչափում առաջին անգամ են համագործակցում:

«Ինձ դուր է գալիս Հովհաննեսի վերաբերմունքը գործին եւ ոգեւորությունը՝ լավ աշխատանք անելու»,-նշեց Անին, եւ, անդրադառնալով հեռուստադիտողին հուզող, թերեւս, ամենինտրիգային հարցին՝ դերասանական կազմի ընտրությանը, հավելեց, որ այս առումով անակնկակներ են սպասվում.

 

«Վերջին շրջանում հեռուստադիտողն անհամբեր սպասում է նոր դեմքերի։ «Շանթ» հեռուստաընկերությունը մի քանի օր շարունակ ծավալուն քասթինգ անցկացրեց, ինչի արդյունքում հնարավոր եղավ գտնել, իսկապես, տաղանդավոր երիտասարդների, որոնցից ընտրեցինք լավագույններին։ «Հատուկ դասարան»-ում հեռուստադիտողը կծանոթանա շուրջ յոթ նոր դեմքերի, ովքեր զբաղված են առաջնային դերերով։

Կտեսնենք նաեւ դեմքերի, ովքեր հայտնի են տարբեր գործունեություններով, բայց սերիալում առաջին անգամ են ներկայանում, օրինակ՝ Դալիթան, Մերի Քոչարյանը... Սերիալում առաջին անգամ կներկայանա նաեւ Էվելինա Շահիրյան կրտսերը եւ այլք։ Վստահ եմ, որ երիտասարդ դերասանները սիրվելու են։ Հեռուստադիտողը կտեսնի նաեւ արդեն շատ սիրված դերասանների՝ Նելլի Խերանյանին, Անի Պետրոսյանին, Վիլեն Սարգսյանին, Մանվել Խաչատրյանին, Տիգրան Ներսիսյանին եւ այլոց։ Քասթի առումով փորձառու, սիրված ու ճանաչված դերասանների ու երիտասարդների իսկական միքս է»։

Ինչ վերաբերում է սերիալի՝ եթեր հեռարձակվելու ժամանակացույցին՝ Անին դժվարացավ կոնկրետ օր նշել՝ տեղեկացնելով, որ նկարահանումները բոլորովին վերջերս են սկսել:

Այսօր տեղի ունեցավ 88 սուպերմարկետների ցանցի 6֊րդ մասնաճյուղի բացումը ք. Երևան, Նոր Նորք Ջուղայի 2 հասցեում Մանրամասներ. Արշակ Կարապետյանի կուսակցությունը չեն գրանցում Նյու Յորքում կայանատեղին կդառնա հսկա արևային էլեկտրակայան, այն կարտադրի 12 ՄՎտ էներգիա Ինչպե՞ս անիմաստ բարձրացնել Ադրբեջանի կշիռը Բագրատ Սրբազանը մեկ կաթսայում է հավաքում բոլոր ընդդիմադիրներին «Այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց»․ ավարտվեց Բագրատ Սրբազանի հանդիպումը պահեստազորի սպաների հետ Ո՞վ եք դուք՝ պարո՞ն, թե տիկի՞ն վարչապետ. Արշակ Կարապետյան ԱՄՆ-ում վատ եղանակի պատճառով` 7 մարդ է մահացել Մայիսի 26-ին կունենանք կարևոր հանրահավաք. Բագրատ Սրբազան Վարչախումբը վախենում է պատասխանել Լուկաշենկոյի հակահայ ելույթներին Ո՞վ եք դուք, հայտարարեք ձեր հավատքը՝ հասկանանք, քրիստոնյա ե՞ք, թե ոչ, ասեք՝ տիկին ե՞ք, թե պարոն. Արշակ Կարապետյան Սև ծովում Տանզանիայի դրոշով նավ է խորտակվել Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանը Իմ՝ վարչապետի թեկանծու լինելու վերաբերյալ որոշում, որպես այդպիսին, պաշտոնականացված չկա, պետք է Վեհափառի հետ խոսեմ․ Բագրատ Սրբազան Գործող իշխանությունն իր քայլերով ցույց է տվել, որ ինքն արդեն լեգիտիմ չի. Արմեն Մանվելյան «Քաղպայմանագրում» ահաբեկված են. կամուրջներ են որոնում Ռուս գիտնականներն օտարերկրյա գործընկերների հետ մշակել են էժան և արդյունավետ արևային մարտկոցներ Հրաժարվելով եկեղեցուց, Սահմանադրությունից, պատմությունից, ի՞նչ ենք դառնում, ինչի՞ն է նման երկրի ղեկավարը, որն ուզում է ստեղծել մի նոր ժողովուրդ. Արշակ Կարապետյան Վթար Երևան-Սևան ճանապարհին. վիրավnրներ կան «ԶՊՄԿ» ՓԲԸ-ն Սյունիքի մարզային փրկարարական վարչության հետ մայիսի 16-ին իրականացրեց հերթական հատուկ տակտիկական ուսումնավարժանք
website by Sargssyan