Ինեկոբանկի paylater-ը աշխարհահռչակ ֆինտեխ բրենդերի կողքին ․ հեղինակավոր Yahoo Finance-ի անդրադարձը

Buy Now Pay Later (Գնիր հիմա, վճարիր հետո) ծառայությունը վճարման ժամանակակից մեթոդներից է, որը վերափոխել է գնումների կատարման գործընթացն ամբողջ  աշխարհում` վերջին շրջանում դառնալով թրենդային հատկապես երիտասարդների շրջանում։ BNPL շարժումը նոր նշաձող է սահմանել ֆինտեխնոլոգիաների ոլորտում։

Ամբողջ աշխարհում՝ Klarna, Afterpay, Affirm, իսկ Հայաստանում արդեն՝ paylater։ Հայաստանյան բանկային ոլորտում առաջատար թվային լուծումներ առաջարկող Ինեկոբանկը միացել է համաշխարհային միտում ունեցող BNPL (Buy now, Pay Later-«Գնիր հիմա վճարիր հետո») շարժմանն ու նախորդ տարվա նոյեմբերին մեկնարկել paylater ծառայությունը։

«Վայելի՛ր պահը, վճարումը կսպասի». այս կարգախոսով է Ինեկոբանկը ներկայացրել paylater-ը, որի նպատակն է բարելավել հաճախորդների կենսափորձը՝ գնումներն ու վճարումները դարձնելով առավել հարմարավետ և հագեցնելով կյանքը հաճելի պահերով։  Ֆինանսական ազատություն ընձեռող ամենահարմար ու թրենդային ծառայության՝  paylater-ի շնորհիվ, հաճախորդներն այսուհետ ունեն ֆինանսական միջոցների կառավարման ճկունություն, որը թույլ է տալիս արդյունավետ տնօրինել սեփական միջոցները և ազատորեն պլանավորել անհրաժեշտ գնումները՝ առանց հավելյալ ջանքերի և ժամանակի կորստի:

paylater-ն օգտատերերին տրամադրում է գումարի որոշակի սահմանաչափ՝ հնարավորություն տալով գնումներ կատարել նույն պահին, իսկ վճարումը կատարել մաս-մաս՝ 3 կամ 6 ամսվա ընթացքում՝ առանց որևէ հավելյալ վճարի։ paylater-ը հասանելի է InecoMobile հավելվածով․ վճարումը կատարվում է QR կոդով, մեկ հպումով՝ առանց որևէ լրացուցիչ ձևակերպումների անհրաժեշտության: Գնումներ հնարավոր է կատարել Ինեկոբանկի գործընկեր խանութներից և ծառայություններ մատուցող բազմաթիվ ընկերություններից՝ զբոսաշրջությունից մինչև էսթետիկ բժշկություն և կրթություն, հագուստից և աքսեսուարներից մինչև ավտոտեխսպասարկում:

«Այսօր Հայաստանը մեծ ներուժ ունի միջազգային ֆինանսական ոլորտում իր ուրույն տեղը զբաղեցնելու համար։ Դրա վառ ապացույցն այն է, որ համաշխարհային ֆինտեխ նորարարությունները ակտիվորեն տեղայնացվում են նաև այստեղ։ Մեծապես ոգևորված ենք  լավագույն միջազգային փորձն ու ֆինանսական միտումները Հայաստան բերելու և դրանք հայ հաճախորդների համար հասանելի դարձնելու համար»,-նշում է Ինեկոբանկի Գործադիր տնօրեն Արեն Նալթակյանը։

Պարզ, արագ, անհպում paylater վճարային լուծումը ոչ միայն նպաստում է հաճախորդների՝ գնումներ կատարելու ազատությանն ու ճկունությանը, այլև օգնում է բիզնեսներին քայլել ժամանակին համընթաց, ներդնել վճարումներ ընդունելու նոր մշակույթ և ներգրավել նոր հաճախորդներ։

Նյութի սկզբնաղբյուր՝ Yahoo Finance կայք (https://finance.yahoo.com/news/inecobank-joined-bnpl-latest-trend-060000922.html)

 
Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքների Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները 2024թ․-ի 1-ին եռամսյակի տվյալով ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը Միհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածում Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք Չալաբյան «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»
website by Sargssyan