«Ժողովուրդ». Թալինում նոր ընտրություններ կլինեն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Թալին խոշորացված համայնքում նույնպես նոր ընտրություններ կնշանակվեն։ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունները հաստատեցին ավագանու թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական խմբակցությանը մոտ կանգնած լավատեղյակ աղբյուրները։ Դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած ընտրություններից հետո ավագանին թեեւ համայնքապետ ընտրել է՝ ՔՊ-ական Տավրոս Սափեյանին, բայց ավագանու որեւէ նիստ մինչ օրս տեղի չի ունեցել։

«Ավագանին որեւէ նիստ չի անցկացրել, ու եթե այսպես շարունակվի, ապա, ըստ օրենքի, նոր ընտրություններ կնշանակվեն հունիսի սկզբին, որովհետեւ ընտրություններից հետո վեցամսյա ժամկետը հունիսին է լրանում,- ասաց մեր զրուցակիցը՝ ավելացնելով։- Իրականում իշխող ՔՊ-ն էլ է հասկանում, որ ավագանու մյուս խմբակցության անդամները տեղի չեն տալու, ու քաղաքն այդպես՝ քաղաքապետով, բայց առանց ղեկավարման է մնալու։ Այդ իսկ պատճառով մտածում են, որ նոր ընտրությունն է միակ ելքը»։

Իշխող ՔՊ-ն, հիշեցնենք, այստեղ նույնպես, ատամներով պահելով, իշխանություն է ձեւավորել։ Թալինի 21-հոգանոց ավագանիում ՔՊ-ն 10 ձայն ուներ, սակայն թեկնածու Տավրոս Սափեյանի օգտին քվեարկել է նաեւ Կարեն Գրիգորյանը «Հայք» խմբակցությունից: Թեեւ ՔՊ-ն, տարբեր մեխնիզմներ բանեցնելով, ավագանուն կարողացել է համոզել կամ ստիպել համայնքապետ ընտրել, բայց ավագանին նիստ գումարել չի կարողանում, քանի որ Սափեյանի օգտին քվեարկած Գրիգորյանը հրաժարվել է մանդատից, իսկ մյուս խմբակցությունների ավագանու անդամներն առ այսօր բոյկոտում են ավագանու նիստի մասնակցել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա Սողոմոնյան Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համար Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին Միհրան Պողոսյանի ղեկավարած ՀՀՄ կուսակցության ակտիվիստները փակել են Ազատության պողոտան Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքների Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները 2024թ․-ի 1-ին եռամսյակի տվյալով ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը Միհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում
website by Sargssyan