«Հրապարակ».Իշխանությունը մտադիր է օրենքը շրջանցելով՝ Վանաձորի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել

Իշխանությունը մտադիր է օրենքը շրջանցելով՝ Վանաձորի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել։ Բանն այն է, որ քաղաքի ղեկավար ընտրելը կասեցրել են, եւ քաղաքը դարձել է անկառավարելի։ Օրինակ, ապրիլի 1-ից ավարտվում է աղբահանություն իրականացնող ընկերությունների հետ կնքված պայմանագրի ժամկետը, եւ եթե համայնքը չունենա ղեկավար, գնումներ չիրականացվեն, նոր պայմանագրեր չկնքվեն, Վանաձորում հնարավոր չի լինի օրենքի շրջանակում իրականացնել աղբահանություն։

«Մամիկոն Ասլանյան դաշինքի» ավագանու անդամ Արթուր Օհանյանը մեզ ասաց, թե իրենք եւս լսել են, որ ուզում են ԺՊ նշանակել, բայց հույս ունեն, որ այդքան բացահայտ օրենքը չեն խախտի։ Դաշինքն այսօր ավագանու նիստ է հրավիրել, որպեսզի հաստատի ավագանու կանոնակարգը․ «Ավագանին պետք է ընդունի կանոնակարգ, համաձայն որի՝ օրենքով սահմանված կարգով իր լիազորություններն է կարգավորում, դիցուք՝ սահմանում է հանձնաժողովների թիվը, անունները, ինչ գործառույթներ ունեն եւ այլն»։

Սակայն համայնքապետարանի աշխատակազմը, որը պետք է նախապատրաստի նիստը, Օհանյանի խոսքով, ոչինչ չի արել․ «Պետք է 24 ժամ առաջ հայտարարեին նիստը, չեն արել։ Աշխատակազմը թերանում է այս հարցում, եթե ավելի կոշտ չձեւակերպեմ»։

Հրահա՞նգ են ստացել։

«Իրենք ասում են, որ հունվարի 24-ին մեր կողմից հրավիրված արտահերթ նիստից հետո դիմել են արդարադատության նախարարություն, պատասխան են ստացել, որ օրենքը բաց է, իբր մենք չէինք կարող արտահերթ նիստ հրավիրել, քանի համայնքի ղեկավար ընտրված չէ, մենք էլ ասում ենք՝ կարող ենք։ Հիմա դիմել ենք աշխատակազմի ղեկավարին, որ կազմակերպչական աշխատանքները՝ իրենց պարտականությունները կատարեն, բայց պատասխանում են, թե ձեռնպահ կմնան»։

Օհանյանն ասաց, որ մարտի 18-ին, անկախ ամեն ինչից, իրենք կներկայանան  նիստին:

Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա Սողոմոնյան Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համար Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին Միհրան Պողոսյանի ղեկավարած ՀՀՄ կուսակցության ակտիվիստները փակել են Ազատության պողոտան Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքների Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները 2024թ․-ի 1-ին եռամսյակի տվյալով ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը Միհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածում Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը
website by Sargssyan