Պոլիէթիլենային տոպրակների վաճառքի արգելքը ցանկալի արդյունք չի տվել. արձանագրում են մասնագետն ու նախարարությունը

Պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վաճառքի արգելքը ցանկալի արդյունք չի տվել: Այս փաստն արձանագրում են առևտրի կետերը, բնապահպանական կազմակերպությունները և ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում մի քանի  խոշոր սուպերմարկետներում նշեցին, որ պոլիէթիլենային տոպրակների վաճառքի կտրուկ նվազում դեռևս չկա, բայց նկատվում է փոփոխություն: Արդեն կան մարդիկ, որոնք օգտվում են տոպրակների այլընտրանքային տարբերակներից՝ կտոր, թուղթ: Կան նաև գնորդներ, որոնք հենց պոլիէթիլենային տոպրակն են բազմակի անգամ օգտագործում: Սուպերմարկետներում արձանագրում են, որ այլընտրանքային ու բազմակի տոպրակներ օգտագործողների թիվը մեծ չէ:

«Էկո աղբ» բնապահպանական հասարակական կազմակերպության ղեկավար Հռիփսիմե Մկրտչյանը նշեց, որ դեռևս ուսումնասիրությունների համար շուտ է, քանի որ, ըստ ստացված տվյալների՝ առայժմ դրական արդյունք չկա: Երևանում որոշ սուպերմարկետներում տոպրակները փոխարինվել են ավելի հաստ տեսակներով ու դրվել վաճառքի, բայց կշռափաթեթավորման համար նախատեսված տոպրակները դեռ դուրս չեն եկել շրջանառությունից և օգտագործվում են մեծ քանակով:

Նրա կարծիքով՝ մարզերում պատկերն ավելի վատ է, ու մի քանի խանութներ այցելություններից պարզ է դարձել, որ դեռևս չեն հրաժարվել պոլիէթիլենային տոպրակներից՝ մեկնաբանելով, որ տեղեկացված չեն եղել:

«Վստահաբար կարող եմ ասել, որ օրենքն ընդունելուց առաջ ճիշտ քայլեր չեն ձեռնարկվել: Համապատասխան կառույցների հետ աշխատանք նախապես չի տարվել, նշվում է, որ ծանուցումներ եղել են, բայց դա բավարար չէ: Այս պահին կարելի է ասել, որ գործընթացը մի փոքր հունի մեջ է մտնում, բայց դա չի նշանակում, որ պոլիէթիլենային աղբը նվազելու է: Ամենևին, ավելի է շատանալու, որովհետև մարդիկ նորից գնում են ու օգտագործում են շատ ավելի հաստ պոլիէթիլենային տոպրակներ»,- եզրափակեց Հռիփսիմե Մկրտչյանը:

Շրջակա միջավայրի նախարարության ռազմավարական քաղաքականության վարչության պետ Լուսինե Ավետիսյանը ներկայացրեց, որ արտադրողների շրջանում իրականացրած հարցումների արդյունքը ցույց է տվել, որ կա արտադրական ծավալի կրճատում, ինչպես նաև կան փոքր արտադրողներ, որոնք արդեն փակվել են:

«Բայց, իհարկե, ես համաձայն եմ,  որ մենք այն արդյունքը չենք ստացել, ինչը, միգուցե, ակնկալում էինք: Այստեղ ավելի շատ հսկողության բացն է մի փոքր, բայց պետք է նշեմ, որ այդ հսկողությունն իրականացնող մարմինների հետ մենք  պարբերաբար աշխատում ենք: Եթե մենք հսկողությունն ուժեղացնենք, օրենքի նշանակությունը կարծում եմ արդարացված կլինի»,-ասաց նա:

Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համար Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին Միհրան Պողոսյանի ղեկավարած ՀՀՄ կուսակցության ակտիվիստները փակել են Ազատության պողոտան Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքների Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները 2024թ․-ի 1-ին եռամսյակի տվյալով ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը Միհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածում Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո
website by Sargssyan