Համարձակ քայլ՝ դեպի Արցախի էներգետիկ անկախություն․ մեկնարկում է «Արևային Արցախ» նախագիծը

«Shtigen» ընկերությունների խումբը հանդես է գալիս ռազմավարական նշանակության նախաձեռնությամբ՝ կոչ անելով հայ գործարար համայնքին մեկտեղել ջանքերը՝ հասնելու Արցախի էներգետիկ անկախությանը։

«Shtigen» ընկերությունների խումբն Արցախ է ուղարկել 12 արևային ջրատաքացուցիչ՝ այսպիսով հայտարարելով «Արևային Արցախ» նախագծի մեկնարկի մասին։ Նախագծի նպատակն է, արևային էներգիան օգտագործելով, Արցախում հաստատել էներգետիկ անկախություն՝ թույլ չտալով, որ թշնամին տնօրինի էներգիայի ուղիների «փականները»։

Արցախում գործող 36 հէկ-երից 30-ը 44-օրյա պատերազմից հետո անցան թշնամու տիրապետության տակ։ Մինչև պատերազմն Արցախն էներգետիկ առումով ոչ միայն ինքնաբավ էր, այլև կարողանում էր էլեկտրաէներգիա արտահանել Հայաստան։ Այժմ պատկերը ճիշտ հակառակն է՝ Արցախն ապահովում է էլեկտրաէներգիայի ներքին սպառման 50 տոկոսը, իսկ մյուս 50-ը ներմուծվում է Հայաստանից։

«300 լիտր տարողությամբ 1 արևային ջրատաքացուցիչը 1 օրում խնայում է 16 ԿՎՏ/ժ Էլեկտրաէներգիա։ Եթե Ստեփանակերտի 10 000 տներում ու բնակարաններում տեղադրվեն արևային ջրատաքացուցիչներ, այդ թիվը տարեկան կստացվի 58 միլիոն ԿՎՏ/ժ, հետևաբար 40-65 տոկոսով կխնայվի Սարսանգի ջրամբարի թողունակությունը»,- ասում է «Shtigen» ընկերությունների խմբի հիմնադիր տնօրեն Հայկ Շեկյանը՝ կոչ անելով հայրենակիցներին միանալ նախաձեռնությանը։

Դեռևս 2019 թ․ «Shtigen» ընկերությունների խումբը Ստեփանակերտում կազմակերպել էր «Արևային Արցախ» խորագրով համաժողով, որի նպատակն էր Արցախում հասանելի դարձնել արևային էներգիայի ընձեռած հնարավորությունները՝ նպաստելով ոլորտի զարգացմանը։ 2019-ից մեկնարկած գործընթացն, այսպիսով, «Արևային Արցախ» նախագծի ներքո համակարգային դրսևորում է ստանում։

Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա Սողոմոնյան Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համար Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին Միհրան Պողոսյանի ղեկավարած ՀՀՄ կուսակցության ակտիվիստները փակել են Ազատության պողոտան Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքների Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները 2024թ․-ի 1-ին եռամսյակի տվյալով ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը Միհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածում Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ
website by Sargssyan