Այժմ իմ կյանքում կարևորագույն փուլ է՝ կանգ եմ առել մեծ խաչմերուկում, հասկանալու, թե հիմա ո՞ւր եմ գնում. Իննա Խոջամիրյանը մասնագիտական դադարի, զբաղվածության և ինքնաճանաչման մասին

Տարբեր հեռուստասերիալներում գլխավոր հերոսուհու կերպարը մարմնավորող Իննա Խոջամիրյանն այս փուլում մասնագիտական դադար է վերցրել և շուրջ 3 ամիս է ինչ չի նկարահանվում: Tert.am Life-ի հետ զրույցում դերասանուհին խոսել է այս շրջանի զբաղվածության, հետագա ծրագրերի և իր ես-ի մասին:
«Ես բզեզ եմ. կարող եմ անդադար աշխատել, օրը նույնիսկ 20 ժամ, ամիսը 29 օր: Ես կարող եմ անվերջ աշխատել առանց զլանալու, ազնիվ խոսք, բայց երբ իմ աշխատանքն անմիջականորեն կապված է հանրության հետ, իսկ հանրությունը երևի թե չի կարող ինձ անդադար ու անընդհատ դիտել նույն ոգևորությամբ ու համակրանքով` դա շատ բան է փոխում, ու շատ կարևոր է: Առանց դադարի աշխատելու պարագայում շատ մեծ վտանգ կա կորցնելու ժամանակի, որակի, չափի զգացողությունը, թեկուզ ինքդ քեզ համար»,- ասաց դերասանուհին։

Նա հավելեց, որ իր կյանքում այժմ կարևորագույն փուլ է․«Կանգ եմ առել մեծ խաչմերուկում, հասկանալու համար իսկ հիմա ո՞ւր եմ գնում: Մարդիկ բնազդային մի շատ կարևոր դրսևորում ունեն ձանձրույթը. թե՛ անձնական, թե՛ ընկերական հարաբերություններում, թե՛ գործնականում: Ամենամեծ պարտությունն ինձ համար ձանձրացնելն ու ձանձրանալն է, վերոնշյալ 3 դաշտերում էլ»:
Դերասանուհին նաև շեշտեց, որ չի ցանկանում, երբ հեռուստադիտողը փոխի ալիքն ու իրեն տեսնի, արտաբերի՝ «նորից էս աղջիկը, դե հասկացանք»:
«Ես իմ նկարահանվելու մոլուցքը զոհաբերել եմ նոր ասելիք ունենալու շանսին:
Թեկուզև 3 ամիս է ինչ եթերում չեմ, բայց անասելի շատ են գրում, որ ինձ ուզում են նորից տեսնել: Փոքր երեխայի նման սիրտս թրթռում է կարդալիս. դա այնքան հաճելի զգացողություն է: Ինչևէ` առանց սրա չեմ կարող ապրել. կվերադառնամ, կարծում եմ»,- ասաց Իննան:


Դերասանուհու խոսքով՝ աշխատանքային բուռն շրջանում կարևոր ցանկություններից մեկը հանգիստն է:
«Ես իսկապես 5 տարի անընդմեջ, առանց արձակուրդի ու դադարի աշխատել եմ. նվիրված ու անմոռաց: Երևի թե տարվա մեջ հանգստացել ենք Ամանորին միայն` 4-5 օրով: Բայց երբ անցնում ես հանգստի` հասկանում ես, որ քեզ ընդամենը 2 շաբաթ պասիվ հանգիստն էլ բավարար էր. դու էլի ուզում ես վազվզել»,- ասաց նա։
Դերասանուհու խոսքով՝ աշխատանքային զբաղված շրջանում կորցնում ես ժամանակի կառավարումդ:
Նա ասաց, որ այն բոլոր նախագծերը, որոնց առաջարկները մերժել է, մերժել է դադար վերցնելու միտումով, և դա իր մոտ խուճապի զգացողություն են բերել․ «Բայց ինչու՞ հրաժարվեցիր, իսկ գուցե սխալ էր, հիմա հերոսուհին դու կլինեիր, դու կկոտրեիր ափսեն ռեժիսորի հետ, ինչ անմիտ բաներ ես անում Իննա, և՛ այլն, և՛ այլն»:


Իննան պատմեց, որ այս շրջանում մի քանի առաջարկ է մերժել:
«5 առաջարկ եմ մերժել, բառի ու թվի բուն իմաստով. առաջին մերժումից հետո դուրս եմ եկել` լաց եմ եղել. հունվարի յոթն էր: Հետո հույզերս թուլանում են, սկսում եմ սառը դատել, ու հասկանում եմ, որ ես եմ դա որոշել, պետք է տեր կանգնել, մի քիչ էլ հանգստանամ` կանցնեմ գործի:
Եվ հետո, այս դադարը թույլ տվեց նկատել, որ շատուշատ այլ բաներ կան, որոնք ետին պլանում էին մնացել շատ վաղուց: Ընկերները, անձնական կյանքը, ինքնազարգացումը, գուցե սեփական բիզնեսը, և ինքնաճանաչումն իհարկե: Աշխատանքի մեջ դեմքս կորցրել էի, իսկ դերասանի աշխատանքը վտանգավոր է այդ հարցում: Ես հիմա վերադառնում եմ իմ իսկական , ամենապարզ ու բնական ես-ին, որ նոր ուժով սկսեմ նորից»,- ասաց Իննա Խոջամիրյանը:

Խոսելով երազանքների դերի մասին Իննան նշեց՝ եթե կերպարային պատմությունը արդարացված լինի պատրաստ է նաև բացասական կերպար մարմնավորել:

«Գուցե կցանկանայի հոգեկան խանգարումներ ունեցող աղջկա մարմնավորել, կամ որոշ վատ կախվածություններ ու հակումներ ունեցող մեկին: Հարաբերական է շատ, քանի որ յուրաքանչյուր առաջարկվող կերպարի մեջ կարելի է յուրօրինակ բնավորություն ու կոնֆլիկտ դնել, խմորել,- ասաց Իննան և հավելեց, որ առանց խտրականության սիրում է բոլոր կերպարները: -Բայց եթե պիտի առանձնացնեմ, դե Էլենս միշտ իր ամենամեծ տեղն ունի, բայց դրանից զատ սիրել եմ Սահմանին 2-ում դիպուկահար՝ Մանեին»:

Rocket Line թվային ապառիկը՝ արդեն 60 ամսով․ Idram և IDBank «ՀայաՔվեի» անդամներն ուղեկցում են Սրբազան հորը Ջուր չի լինի Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ՝ ավտոշարասյունը Երևանից շարժվել է Կիրանց Զվերևը՝ Հռոմի մրցաշարի հաղթող «Ֆասթ Շիֆթ»-ը քննարկում է կազմակերպել ֆինանսական գրագիտության թեմայով Արդարադատության նախարարությունն ի դեմս գործող վարչախմբի փորձում է խափանել «Համահայկական ճակատ» կուսակցության գրանցումը Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Տարադրամի փոխարժեքները մայիսի 20-ին Այսօր տեղի ունեցավ 88 սուպերմարկետների ցանցի 6֊րդ մասնաճյուղի բացումը ք. Երևան, Նոր Նորք Ջուղայի 2 հասցեում Մանրամասներ. Արշակ Կարապետյանի կուսակցությունը չեն գրանցում Նյու Յորքում կայանատեղին կդառնա հսկա արևային էլեկտրակայան, այն կարտադրի 12 ՄՎտ էներգիա Ինչպե՞ս անիմաստ բարձրացնել Ադրբեջանի կշիռը Բագրատ Սրբազանը մեկ կաթսայում է հավաքում բոլոր ընդդիմադիրներին «Այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց»․ ավարտվեց Բագրատ Սրբազանի հանդիպումը պահեստազորի սպաների հետ Ո՞վ եք դուք՝ պարո՞ն, թե տիկի՞ն վարչապետ. Արշակ Կարապետյան ԱՄՆ-ում վատ եղանակի պատճառով` 7 մարդ է մահացել Մայիսի 26-ին կունենանք կարևոր հանրահավաք. Բագրատ Սրբազան Վարչախումբը վախենում է պատասխանել Լուկաշենկոյի հակահայ ելույթներին Ո՞վ եք դուք, հայտարարեք ձեր հավատքը՝ հասկանանք, քրիստոնյա ե՞ք, թե ոչ, ասեք՝ տիկին ե՞ք, թե պարոն. Արշակ Կարապետյան
website by Sargssyan