Սկսում եմ սոլո կարիերաս. Անահիտ Ադամյանը՝ կարիերայի, ոճի, «Ну-ка, все вместе» նախագծի և Հայաստան տեղափոխվելու ցանկության մասին

Աշոտ Ղազարյանի թոռնուհին՝ երգչուհի Անահիտ Ադամյանը Tert.am Life-ի հետ զրույցում պատմել է հետագա ծրագրերի, ոճի, «Ну-ка, все вместе» նախագծի և Հայաստան տեղափոխվելու ցանկության մասին:
Այս շրջանում երգչուհին իր միկրոբլոգում քիչ է տեղադրում երգերի քավըր տարբերակներ և մեկնաբանեց՝ ինչով է դա պայմանավորված:
«Նման դադարը պայմանավորված է նրանով, որ այս շրջանում զբաղվածությունս շատ է և սկսում եմ նոր երգեր ձայնագրել՝ սկսելով սոլո կարիերաս»,- ասաց նա:


Երգչուհին տեղեկացրեց՝ պատրաստվում է նոր երգեր ներկայացնել:
«Պատրաստում եմ նաև հեղինակային երգեր և հույս ունեմ, որ իմ լսարանը կհավանի դրանք»,- ասաց նա:
Ինստագրամյան իր էջում երգչուհին պատմում էր, որ պատրաստվում է ընդունել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա:
«Շատ էի ուզում սովորել ու պետք է ասեմ, որ ինձ շատ դուր է գալիս: Հիմա սովորում եմ 1-ին կուրսում»,- ասաց Անահիտ Ադամյանը:


Նա նաև շեշտեց, որ ցանկություն ունի գործունեություն ծավալել Հայաստանում:
«Ես ուրախ կլինեմ, որ ինձ ճանաչեն նաև Հայաստանում, քանի որ ես հայ եմ: Ռուսաստանում ևս ցանկանում եմ գրանցել հաջողություններ, քանի որ այստեղ եմ ծնվել և մեծացել»,- նշեց Անահիտը:
Երգչուհու խոսքով՝ հարազատները նրան շատ են քաջալերում և հպարտանում իր հաջողություններով:
«Պապիկս ինձ շատ է օգնում կարիերայիս հարցում, ես անչափ շնորհակալ եմ նրան ամեն ինչի համար: Բոլորն ուրախ են ինձ համար և հպարտանում են իմ հաջողություններով, չնայած ես կարծում եմ, որ դեռևս չեմ հասել իմ ուզած արդյունքին»,- ասաց նա:


Երգչուհին հաճախ է հարց ու պատասխան իրականացնում իր միկրոբլոգում՝ պատասխանելով մի շարք հարցերի:
«Ես ուրախ եմ, որ կարողանում եմ մոտիվացնել աղջիկներին՝ պատասխանելով իրենց հարցերին: Մտածում եմ, որ եթե ես չլինեի ինքնավստահ՝ չէի կարողանա մոտիվացնել աղջիկներին, մասնավորապես նրանց ովքեր ցածրահասակ են»,- ասաց նա:
Սթորի բաժնում երգչուհին հաճախ է դիմահարդարման հոլովակներով կիսվում, չնայած նրան, որ ինքնուս է:


«Ինքս էլ սկսել եմ սովորել հոլովակների միջոցով, քանի որ միշտ սեր եմ ունեցել այդ ոլորտի նկատմամբ, իսկ հիմա առանց նմանօրինակ հոլովակներ անելու կարողանում եմ դիմահարդարվել և կարծում եմ, որ վատ չի ստացվում, նաև կիսվում եմ իմ դիմահարդարման ընթացքով»,- պատասխանեց Անահիտը:
Շատերը նաև առանձնացնում են Անահիտին՝ ոճային լինելու հարցում:
«Չունեմ ընդգծված և սիրելի ոճ, շատ տարբեր եմ հագնվում՝ մի օր կարող եմ սպորտային հագուստ կրել, իսկ հաջորդ օրը լայն և դասական տաբատ: Ամեն դետալ ու հագուստ ինքս եմ ընտրում, քանի որ ոչ-ոք չի կարող հագուստն իմ համար այնքան լավ համադրել, որքան ես ինքս»,- ասաց երգչուհին:

 

Թերեզա Հովհաննիսյան

Այս սրբազան շարժումը մարմնավորում է ավելի քան 10 000 000 հայերիս՝ հզոր ու մեծ Հայաստանի ընդհանուր երազանքը. «Միասնություն» ազգային շարժում Շատ շուտով Երևանը կունենա իր բրենդը, որը կթելադրի քաղաքին ու երևանյան միջավայրին համահունչ նոր ոճ և մոտեցումներ՝ տարբեր ոլորտներում․ Տիգրան Ավինյան ՙԱմիօ ժամանակաշրջան՚. կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը Մեր հավաքական կամքն ի զորու է կանգնեցնել Ադրբեջանի ազդեցության կամակատարներին և անձեռնամխելի պահելու հայրենիքի ամեն մի կտոր, ամեն սանտիմետր. Հրայր Կամենդատյան Տասնյակ մեքենաներով քաղաքացիները սպասում են Բագրատ և Միքայել սրբազաններին Սրբազանի կոչին հետևելով՝ հանուն մեր պետականության մասնակցում եմ ցույցերին. քաղաքացի «Բոհեմի» դերասանների այցը` ԶՊՄԿ Սրբազանն ու երեխան․ քայլերթը շարունակվում է Այսօրվանից մեկնարկում են «Քաղաքապետի գավաթ» մրցաշարերը. Տիգրան Ավինյան Արմավիրի մարզում «BMW»-ն բախվել է երկաթե արգելապատնեշին և 20 մետր գլորվել ձորը Ի՞նչ պետք է անել Շուշին վերադարձնելու համար. Հովհաննես Իշխանյան Ինձ ամենաշատ հետաքրքրողն է, ժողովրդին ո՞նց ենք մենք հետո վերականգնելու․ Սրբազան Ավետիք Չալաբյանն ու Աբրահամ Գասպարյանը կարևոր հայտարարությամբ են հանդես գալիս Օլիմպիական խաղերի կրակը հասել է Ֆրանսիա ԵՄ-ն 125 մլն եվրո կտրամադրի Եմենին Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է Մայիսի 8-ին կեսօրից հետո, 9-ի գիշերը, 10-13-ին սպասվում է անձրև և ամպրոպ Որ իշխանություն չկա, ի՞նչ պարզաբանեմ. Բագրատ Սրբազան «Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդի ուղերձը Լուկաշենկոն ժամանել է Մոսկվա
website by Sargssyan