Իջևանում կայացած աշխատանքային տոնավաճառին ներկայացվել է «ԻննոԻջևան» նախագիծը

Մայիսի 6-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի բակում Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող «Սոցիալական ձեռներեցության էկոհամակարգի զարգացում» SEED ծրագրի շրջանակներում՝ Կանաչ արահետ ՀԿ-ն՝  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության և Երևանի պետական համալսանանի Իջևանի մասնաճյուղի հետ համատեղ իրականացրեց աշխատանքային տոնավաճառ։  

Միջոցառմանն առանձին տաղավարով ներկայացվեց Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Իջևանում  տնտեսական զարգացման և նորարարության խթանում՝ պետություն-մասնավոր համագործակացության և համայնքային էկոհամակարգերի ստեղծման միջոցով» նախագիծը։ «ԻննոԻջևանի» ներկայացման շրջանակներում, մասնավորապես, տեղեկություն տրվեց Իջևանում մեկնարկելիք նոր նախաձեռնությունների մասին՝  ՏՏ, գյուղատնտեսության, զբոսաշրջության, սննդի վերամշակման և կրթական ոլորտներում, ինչպես նաև նախագծի հիմնական բաղադրիչների՝ «CoWo» աշխատամիջավայրի և ԱՏՁՄ կրթական նախագիծ «Իրական դպրոց» կրթամշակութային հիմնադրամի սպասվելիք գործունեության մասին։

Հիշեցնենք, որ «ԻննոԻջևան» նախագծի շրջանակներում 2022 թվականի հունիս-սեպտեմբեր ամիսներին Իջևանում մեկնարկելու է CoWo նորարարական կենտրոնի գործունեությունը, որն իր մեջ ներառելու է  մի շարք կրթական ծրագրեր։ Այժմ ընթանում է Իրական դպրոցի ընդունելության գործընթացը. սեպտեմբերից կենտրոնում կմեկնարկեն դպրոցի իջևանյան մասնաճյուղի դասընթացները։ 

«ԻննոԻջևան»  նախագիծն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ։ Կազմակերպիչներն են Իջևանի համայնքապետարանը, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ), CoWo համայնքային աշխատավայրը և «Իրական Դպրոց» կրթամշակութային հիմնադրամը։ 

Нет описания.

Нет описания.

ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա Սողոմոնյան Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համար Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին Միհրան Պողոսյանի ղեկավարած ՀՀՄ կուսակցության ակտիվիստները փակել են Ազատության պողոտան Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքների Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները 2024թ․-ի 1-ին եռամսյակի տվյալով ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը Միհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը
website by Sargssyan