«Պիտի սեր խաղաս՝ անկախ նրանից թե ինչ հարաբերություն ունես խաղընկերուհուդ հետ». Էդգար Իգիթյանը՝ Խորեն-Սոնա զույգի հաջողության մասին

Tert.am Life-ն իր ընթերցողներին հայտնել է, որ «Սիրուն Սոնա» հեռուստասերիալը հունիսի 26-ին կավարտվի:

Նախագծի պրոդյուսեր Ելենա Արշակյանն ասել էր, որ ի սկզբանե որոշված չէր` Սոնայի սիրային գիծը կշարունակվի Մելիքի՞ (Նորայր Եղյան), Խորենի՞ (Էդգար Իգիթյան), թե՞ Բագրատի (Խոսրով Նալբանդյան) հետ։ Իրենց համար դա հստակացել է մոտ 80 սերիա հետո:

Հեռուստասերիալի ընթացքում բավականին սիրվեց Խորեն-Սոնա զույգը, թեև Խորենը, որին մարմնավորում է Էդգար Իգիթյանը, ի սկզբանե աչքի էր ընկել դաժան բնավորությամբ:

Էդգար Իգիթյանը նախկինում էլ է մարմնավորել հերոսի՝ «Էլենի օրագրում» Մաքսին, որն աչքի էր ընկնում բնավորության բացասական գծերով, սակայն հետո փոխվեց:

Tert.am Life-ի հետ զրույցում Էդգարը նկատեց, որ այս կերպարներն իրականում իրարից շատ տարբեր են, իսկ ընթացիկ փոփոխությունը դեպի ավելի դրականը, իրենի՞ց է գալիս, թե՞ ոչ, դժվարացավ պատասխանել:

«Հստակ պատասխան տալ չեմ կարող, բայց շատ ուրախ եմ ու շատ եմ ոգևորում այդ ամենից: Ես շատ շնորհակալ եմ երկրպագուներիս, որոնք միշտ հետևում են ինձ, աջակցում: Կերպարներս ստանալու համար ես ներդնում եմ իմ ամեն բջիջը: Շատ ուրախ եմ, որ ստացվում է: Ամենակարևորը հեռուստադիտողների արձագանքն է,- ասաց նա ու հավելեց, որ ի սկզբանե շատ էր հավանել կերպարը:

-Մի շարք տարբերակիչներ էի մտածել, որպեսզի Խորենի կերպարը տարբերվեր իմ մյուս կերպարներից: Կարծում եմ՝ նախագծի ընթացքում Խորենը բնավորությամբ չի փոխվել, ուղղակի փոխվել է իր վերաբերմունքը մի աղջկա հանդեպ: Կյանքում էլ է այդպես լինում. ամենադաժան մարդը կարող է մի հոգու համար լինել ամենալավը: Ինքը չի փոխել բնավորությունը, ուղղակի սկսել է ավելի ճիշտ դատել»:

 

Թեև և՛ Էդգարը, և՛ Շուշաննան ունեն իրենց անձնական կյանքը, որը հայտնի է լսարանին, նրանց ընկալեցին ու սիրեցին որպես զույգի, մի բան, որ երբեմն չի հաջողվում դերասանների, որոնք ամեն կերպ թաքցնում են անձնական կյանքը էկրանից այլ մարդու հետ որպես զույգ ընկալվելու համար: Էդգարն այս հաջողության համար ունի իր բանաձևը:

 

«Պիտի քո գործին լուրջ նայես: Եթե սիրում ես, պիտի ցույց տաս, որ սիրում ես: Այն մարդը, որը սիրել է, կարող է դա ցույց տալ:

Կան մարդիկ, որոնք մտածում են՝ կադրում աչքերս չպետք է լցվեն կամ այլ բան, բայց պիտի գիտակցես, որ խաղի ժամանակ պիտի չնկատես կողքի մարդկանց:

Այդ պահին պիտի հասկանաս, որ դու սիրում ես այդ մարդուն, ու դա պետք է ցույց տաս ամեն կերպ՝ հայացքով, վերաբերմունքով: Պիտի խաղաս՝ անկախ նրանից թե իրականում ինչ հարաբերություն ունես խաղընկերուհուդ հետ,- ասաց նա ու հավելեց, որ ինքն ու Շուշաննան իրականում շատ ընկերական են, երբևէ խնդիր չեն ունեցել,- մեր միջև երբեք խնդիր չի առաջացել:Առհասարակ, ես խնդիր չեմ ունեցել որևէ տեղ: Կարողանում եմ բոլոր մարդկանց հետ լեզու գտնել»:

«Սիրուն Սոնայի» նկարահանումների ավարտից հետո Էդգարը փորձում է մի քիչ հանգստանալ, բայց հուսով է՝ էկրանից երկար չի բացակայի:

«Այս փուլում ուզում եմ հանգստանալ, քանի որ նախագիծն ու կերպարն ինձնից շատ էներգիա տարան, բայց հետո շատ եմ ուզում շարունակել լինել էկրանին, քանի որ հեռուստադիտողներն էլ սպասում են, ինձ այդ մասին շատ նամակներ են գրում:

Արդեն եկել են խոսակցություններ նոր նախագծերի մասին, սակայն այս պահին հստակ որևէ բան ասել չեմ կարող»,- ասաց նա ու հավելեց, որ ցանկություն ունի իրեն փորձելու նաև նոր ձևաչափում, բայց ամեն բան կախված է առաջարկից ու պայմաններից:

Այս սրբազան շարժումը մարմնավորում է ավելի քան 10 000 000 հայերիս՝ հզոր ու մեծ Հայաստանի ընդհանուր երազանքը. «Միասնություն» ազգային շարժում Շատ շուտով Երևանը կունենա իր բրենդը, որը կթելադրի քաղաքին ու երևանյան միջավայրին համահունչ նոր ոճ և մոտեցումներ՝ տարբեր ոլորտներում․ Տիգրան Ավինյան ՙԱմիօ ժամանակաշրջան՚. կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը Մեր հավաքական կամքն ի զորու է կանգնեցնել Ադրբեջանի ազդեցության կամակատարներին և անձեռնամխելի պահելու հայրենիքի ամեն մի կտոր, ամեն սանտիմետր. Հրայր Կամենդատյան Տասնյակ մեքենաներով քաղաքացիները սպասում են Բագրատ և Միքայել սրբազաններին Սրբազանի կոչին հետևելով՝ հանուն մեր պետականության մասնակցում եմ ցույցերին. քաղաքացի «Բոհեմի» դերասանների այցը` ԶՊՄԿ Սրբազանն ու երեխան․ քայլերթը շարունակվում է Այսօրվանից մեկնարկում են «Քաղաքապետի գավաթ» մրցաշարերը. Տիգրան Ավինյան Արմավիրի մարզում «BMW»-ն բախվել է երկաթե արգելապատնեշին և 20 մետր գլորվել ձորը Ի՞նչ պետք է անել Շուշին վերադարձնելու համար. Հովհաննես Իշխանյան Ինձ ամենաշատ հետաքրքրողն է, ժողովրդին ո՞նց ենք մենք հետո վերականգնելու․ Սրբազան Ավետիք Չալաբյանն ու Աբրահամ Գասպարյանը կարևոր հայտարարությամբ են հանդես գալիս Օլիմպիական խաղերի կրակը հասել է Ֆրանսիա ԵՄ-ն 125 մլն եվրո կտրամադրի Եմենին Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է Մայիսի 8-ին կեսօրից հետո, 9-ի գիշերը, 10-13-ին սպասվում է անձրև և ամպրոպ Որ իշխանություն չկա, ի՞նչ պարզաբանեմ. Բագրատ Սրբազան «Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդի ուղերձը Լուկաշենկոն ժամանել է Մոսկվա
website by Sargssyan