Իմ սուգը թողեք ինձ ու իմ ընտանիքին. Մարիամ Ալեքսանյանը պատասխանել է ՝ իրեն ուղղված քննադատությանը

Դերասանուհի Մարամ Ալեքսանյանն ով վերջերս էր մեկնել հանգստի մոր և եղբոր հետ նոր է վերադարձել Հայաստան և ինստագրամյան իր էջում «Սթորի» բաժնում պատասխանել է իրեն ուղղված քննադատությանը, առ այն որ հոր մահից կարճատև ժամանակ անց մեկնել է հանգստի, մասնավորապես Մարիամը գրել է. «Մեր ցավը իմն ու ընտանիքինս է։ Տաղտկալի, նողկալի, չարացած բառեր չեմ ասի, քանի որ իմ անձին հարիր չէ պատասխանել Ձեզ ձեր լեզվով։ Իմ սուգը թողեք ինձ ու իմ ընտանիքին։ Սգացեք ձեր ուղեղի ոչնչացման համար, կամ ավելի ճիշտ կաղոթեմ ձեզ համար, որ չխցկվեք ուրիշի անձնական տարածք, որ ոչ խանգարեք, ոչ էլ խանգարվեք։ Ես պարտավոր եմ աշխատել, շատ ավելի շատ, քան առաջ եւ անկախ բոլոր հանգամանքներից՝ ես պետք է ուժեղ լինեմ, քանի որ ունեմ ընտանիք, ում փորձում եմ ուժ տալ։ Թե ինչ կկատարի իմ սոցիալական էջերում կամ սենյակում՝ գլուխս բարձին դրած, թողեք դա որոշեմ ես։ Դուք չեք սիրում, երբ մարդ ոտքի է կանգնում։ Դուք սիրում եք մարդուն տեսնել տապալված, ոչնչացված, այդպես ինքնաբավ եք ու երջանիկ։ Ես ուղղակի տանել չեմ կարողանում, երբ խղճում են, բայց բայց ավելի անտանելի է, երբ քեզ թելադրում են՝ ինչպես սգալ, ինչպես ապրել։ Ամեն ինչից զատ՝ ես ձեզ նույն ցավը չեմ ցանկանում եւ երբեք էլ չեմ ցանկանա։ Բայց բոլորիս կյանքում այդ էտապը մի օր գալու է, դա անխուսափելի է։Դուք ո՞վ եք, որ որոշեք ուրիշի ճիշտ քայլերի հերթականությունը։ Ես չեմ փորձի փոխել ձեզ, որպես կանոն՝ մարդիկ չեն էլ փոխվում, բայց խորհուրդ՝ մի խցկվեք, մի քարկոծեք, որ չքարկոծվեք։Չեմ նեղսրտում, այսպիսի իրադարձությունները չեն կարող ինձ ցավեցնել, քանի որ հանրային լինելը հասանելի է դարձնում հասարակության լայն շերտերի, անհասանելի մնալ չես կարող։ Ես զգաստ մարդ եմ, մնալու եմ միշտ զգոն, որովհետեւ ինձ այդպես են սովորեցրել»:

Այս սրբազան շարժումը մարմնավորում է ավելի քան 10 000 000 հայերիս՝ հզոր ու մեծ Հայաստանի ընդհանուր երազանքը. «Միասնություն» ազգային շարժում Շատ շուտով Երևանը կունենա իր բրենդը, որը կթելադրի քաղաքին ու երևանյան միջավայրին համահունչ նոր ոճ և մոտեցումներ՝ տարբեր ոլորտներում․ Տիգրան Ավինյան ՙԱմիօ ժամանակաշրջան՚. կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը Մեր հավաքական կամքն ի զորու է կանգնեցնել Ադրբեջանի ազդեցության կամակատարներին և անձեռնամխելի պահելու հայրենիքի ամեն մի կտոր, ամեն սանտիմետր. Հրայր Կամենդատյան Տասնյակ մեքենաներով քաղաքացիները սպասում են Բագրատ և Միքայել սրբազաններին Սրբազանի կոչին հետևելով՝ հանուն մեր պետականության մասնակցում եմ ցույցերին. քաղաքացի «Բոհեմի» դերասանների այցը` ԶՊՄԿ Սրբազանն ու երեխան․ քայլերթը շարունակվում է Այսօրվանից մեկնարկում են «Քաղաքապետի գավաթ» մրցաշարերը. Տիգրան Ավինյան Արմավիրի մարզում «BMW»-ն բախվել է երկաթե արգելապատնեշին և 20 մետր գլորվել ձորը Ի՞նչ պետք է անել Շուշին վերադարձնելու համար. Հովհաննես Իշխանյան Ինձ ամենաշատ հետաքրքրողն է, ժողովրդին ո՞նց ենք մենք հետո վերականգնելու․ Սրբազան Ավետիք Չալաբյանն ու Աբրահամ Գասպարյանը կարևոր հայտարարությամբ են հանդես գալիս Օլիմպիական խաղերի կրակը հասել է Ֆրանսիա ԵՄ-ն 125 մլն եվրո կտրամադրի Եմենին Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է Մայիսի 8-ին կեսօրից հետո, 9-ի գիշերը, 10-13-ին սպասվում է անձրև և ամպրոպ Որ իշխանություն չկա, ի՞նչ պարզաբանեմ. Բագրատ Սրբազան «Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդի ուղերձը Լուկաշենկոն ժամանել է Մոսկվա
website by Sargssyan