Ինչո՞ւ է «Մոսկվայից գործուղված» որակվող Ռուբեն Վարդանյանի անվան հետ ասոցացվող կուսակցությունը հակադրվում Լավրովին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Նախօրեին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը խոսել է հայ-ադրբեջանական հակամարտության, այդ թվում՝ Պրահայում հոկտեմբերի 6-ին Ֆրանսիայի նախագահի ու ԵԽ նախագահի նախաձեռնությամբ կայացած Փաշինյան-Ալիև հանդիպման մասին, որի արդյունքում հայտարարություն է ընդունվել։ Մասնավորաբար, Լավրովը նշել է, թե «նրանք փաստաթուղթ են ստորագրել, որում նշվում է, որ սահմանազատման գործընթացի և խաղաղության պայմանագրերի համար հիմք պետք է ընդունվեն ՄԱԿ-ի կանոնադրության և ԱլմաԱթայի 1991 թվականի հռչակագրի համաձայն ճանաչված սահմանները»:

ՌԴ ԱԳ նախարարի գնահատականները բավական բուռն քննարկումների առիթ դարձան Հայաստանում, եղան նաև քաղաքական ուժերի հայտարարություններ: Այս շարքում ուշագրավ էր Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի անվան հետ կապվող «Ապրելու երկիր» կուսակցության բավական ծավալուն հայտարարությունը, որտեղ մասնավորաբար նշված էր, որ «Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարարի հայտարարությունը պարունակում է որոշակի անհստակություններ՝ կապված Հայաստանի՝ Ալմա-Աթայի հռչակագիրն առանց նախապայմանների ստորագրելու հետ»:

Այս հայտարարությունն ինքնին ուշագրավ է այն կոնտեքստում, որ առանձին շրջանակների կողմից «ավանդաբար» Ռուբեն Վարդանյանը համարվում է «Մոսկվայի պրոյեկտ», «Մոսկվայից Արցախ գործուղված», «Կրեմլի դրածո» և այլն: Այնինչ, փաստացի, նրա հետ ասոցացվող կուսակցությունը Արցախի կարգավիճակի հարցում բավականին կոշտ ձևով հակադրվում է նույն Ռուսաստանի արտգործնախարարին՝ նրա հետ հեռակա բանավեճի մեջ մտնելով:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ռուս խաղաղապահների դիրքը ոչնչացվել է. 20-ից ավելի զոհ կա Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Արցախում ադրբեջանցիները ևս երկու ռուս խшղшղшպшհ են սպшնել. 24News.am Արևային էներգիան փրկում է Մադագասկարը Իրանը՝ Սյունիքի մասին Ուսանողները դուրս են եկել փողոց. Երևանի բուհերում համատարած դասադուլ է Զոհեր, վիրավորներ, կորածներ՝ Ներքին Հոռաթաղում Կոմիտեում թույլ չեն տալիս հանդիպել վերջինիս, զրկել են իրավական օգնությունից, խոչընդոտում են իմ մասնագիտական գործունեությունը Արցախի տեղեկատվական շտաբը նոր հաղորդագրություն տարածեց Ոստիկանության անհամաչափ ուժի կիրառման և դաժան ծեծի հետևանքով գլխի հատվածում վնասվածքներ է ստացել ՀՀԿ ԵԿ անդամ, արցախցի Սլավիկ Աղաբալյանը Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Թևանյանին բերման ենթարկելը չի լռեցնելու ժողովրդի արդար ցասումը Ուղիղ միացում. Ինչ է կատարվում Երևանում Իրադրությունն առաջնագծում՝ 09։00 դրությամբ Ճարտարի դիրքերը ադրբեջանցիները գրավել են, այժմ քաղաքից 2 կիլոմետր են հեռու. Բնակիչ Սյունիքը անվտանգ չէ, նույն ոտնձգությունը կարող է կատարվել Սյունիքի նկատմամբ․ Վահե Հակոբյան Նիկո՛լ, դու այլևս չես տիրապետում իրավիճակին․ Արման Վարդանյան Արցախում Ադրբեջանի կողմից շարունակվող ցեղասպանությունը ժամ առ ժամ ավելի է խորանում Ստեփանակերտի բոլոր փողոցները լցված են տեղահանվածներով՝ սոված, վախեցած, անորոշության մեջ Նիկոլի հեռացման օրակարգը․ Վարուժան Բաբաջանյան
website by Sargssyan