Գործարար Դավիթ Երեմյանը պահանջում է հրապարակային ներողություն խնդրել

Գործարար Դավիթ Երեմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ես՝ Դավիթ Երեմյանս, արդեն 20 տարուց ավելի հայաստանյան գործարար դաշտում եմ։ Շատերդ գիտեք, թե ինչից և ինչպես եմ մեկնարկել իմ ձեռնարկատիրական գործունեությունը։ Այսօր իմ հիմնադրած ընկերությունը հանդիսանում է խոշոր գործատու (2000-ից ավել աշխատակից), պատասխանատու հարկատու (130-րդ տեղում), օրական ավելին քան 20․000 մարդ սպասարկող և միջազգային տարբեր համագործակցություններում Հայաստանը ներկայացնող կազմակերպություն։
 
Թե՛ ես, թե՛ մեր ընկերությունը միշտ գործել ենք բաց, թափանցիկ և պատասխանատու՝ պահպանելով բիզնես էթիկայի բոլոր կանոնները։
 
Այսօր հայաստանյան լրատվամիջոցներից մեկն իմ անձին վերաբերող վիրավորանք ու ակնհայտ զրպարտանք պարունակող հոդված է հրապարակել։
 
Թե՛ հոդվածում զետեղված տեղեկությունները և թե՛ ոճն ու օգտագործված բառապաշարն ավելին քան անհարգալից են, և խիստ վնասում են իմ՝ որպես գործարարի բարի համբավն և հեղինակությանը։
 
Խստորեն պահանջում եմ այդ լրատվամիջոցից հրապարակային ներողություն խնդրել և անհապաղ հեռացնել տվյալ նյութը, հակառակ դեպքում մենք սկսում ենք իրավական գործընթաց, և հետամուտ ենք լինեկու, որպեսզի իրավախախտները պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ»,-գրել է նա։

Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա Սողոմոնյան Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համար Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին Միհրան Պողոսյանի ղեկավարած ՀՀՄ կուսակցության ակտիվիստները փակել են Ազատության պողոտան Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքների Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները 2024թ․-ի 1-ին եռամսյակի տվյալով ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը Միհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածում Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում
website by Sargssyan