Հայաստանի ազգային պատկերասրահում վերաբացվել է Հովհաննես Այվազովսկու ստեղծագործությունների մշտական ցուցադրությունը

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հայաստանի ազգային պատկերասրահում երկար դադարից հետո վերաբացվել է աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ստեղծագործությունների մշտական ցուցադրությունը, որն ընդգրկում է վարպետի՝ ծավալով ու գեղարվեստական արժեքով աշխարհում կարևորագույն հավաքածուներից մեկը:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ Հովհաննես Այվազովսկու ստեղծագործությունների մշտական ցուցադրության վերաբացման արարողությանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:

Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին և շնորհավորել Այվազովսկու ստեղծագործությունների մշտական ցուցասրահների վերաբացման առիթով. «Հայաստանի ազգային պատկերասրահը մեր մշակութային կյանքում անփոխարինելի նշանակություն ունի,  և հատկանշական է, որ հանրությունը զգացել է փակ ցուցասրահների ազդեցությունը: Հետևաբար, Հովհաննես  Այվազովսկու ստեղծագործությունների մշտական ցուցադրության վերաբացումը նույնպես պետք է զգանք բոլորս, և ակնկալվում է, որ այդ ցուցասրահները պետք է չդատարկվեն: Այստեղ մենք պետք է հյուրընկալենք մեր քաղաք այցելած զբոսաշրջիկներին, այն պետք է դառնա մեր երեխաների, տարբեր բնակավայրերում ապրող քաղաքացիների սիրելի վայրերից մեկը: Շատ ուրախ եմ, որ այսօր խոսում ենք հենց Հովհաննես Այվազովսկու ստեղծագործությունների մշտական ցուցադրության վերաբացման մասին: Ազգային պատկերասրահում գործող մշտական ցուցադրության առկայությունը ևս մեկ անգամ նշանավորում է Հովհաննես Այվազովսկու այն մեծ ժառանգությունը, դերը և նշանակությունը, որն ունեցել և շարունակում է մեծ ազդեցություն ունենալ»,-նշել է Ժաննա Անդրեասյանը՝ փաստելով, որ Կառավարության համար Ազգային պատկերասրահի մշտական արդիականացումն առաջնահերթություն է:

Ըստ նախարարի՝ նախորդ տարիներին հատկացվել է շուրջ 700 մլն դրամ՝ պատկերասրահի վերանորոգման, անհրաժեշտ օդափոխության, սառեցման համակարգերի, ինչպես նաև վերելակների փոխարինման աշխատանքների համար: «Անելիքները դեռ ընթացքի մեջ են, և կարծում եմ, որ նորովի այս հնարավորությունները պատկերասրահը կդարձնեն մշակութային կյանքին հաղորդակցվելու արդիական միջավայր»,-նշել է նախարարը՝ վստահություն հայտնելով, որ ամենատարբեր ծրագրերի և միջոցառումների միջոցով մեր քաղաքացիները հնարավորություն կունենան նաև ծանոթանալու պատկերասրահի կարևորագույն մշակութային արժեքներին, իսկ կրթական և ժամանցային ծրագրերը կդառնան ինտելեկտուալ և գեղարվեստական ժամանցի հարթակ: 

Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանի նշմամբ՝ խորհրդանշական է, որ Հովհաննես Այվազովսկու սրահների վերաբացումով է սկսվում դասական հայկական գեղանկարչության սրահների վերաբացումը:

«Այս պահին կանգնած ենք հայ հին  և միջնադարյան արվեստի սրահներում. սա առաջին մտական ցուցադրությունն էր, որը երկարատև դադարից հետո վերաբացվեց: Բաց է նաև Հակոբ Գյուրջյանի քանդակների մշտական ցուցադրությունը, իսկ այսօր բացվում է Հ. Այվազովսկու ստեղծագործությունների մշտական ցուցադրությունը: Այվազովսկին ստեղծագործել է ռոմանտիկ մի դարաշրջանում, երբ առանցքային նշանակություն ունեին հույսը, լույսը և փարոսը: Եվ հատկանշական է, որ Այվազովսկու ստեղծագործություններն այդ լույսի տարրը պարունակող արվեստ են»,- ասել է պատկերասրահի տնօրենը:

Նախարար Ժաննա Անդրեասյանը շրջել է վերանորոգված և արդիականացված սրահներում, որտեղ ներկայացված են Հովհաննես Այվազովսկու շուրջ 50 գեղանկարչական և գրաֆիկական երկեր: Սրահներում ցուցադրված են հայկական և աստվածաշնչյան թեմաներով կտավներ, խաղաղ ու քնարական, խռովահույզ ու փոթորկոտ, խորհրդավոր քողով պարուրված գիշերային ծովի տեսարաններ:

Նշենք, որ Հովհաննես Այվազովսկու (1817–1900թթ.) ստեղծագործությունների այս ցուցադրությունը ներկայացնում է մեծ ծովանկարչի՝ Հայաստանի ազգային պատկերասրահում պահվող գեղանկարչական և գրաֆիկական երկերի հավաքածուն, որը ձևավորվել է 1924–1985 թթ. ընթացքում և ծավալով ու գեղարվեստական արժեքով աշխարհում խոշորագույններից է:

Առաջին աշխատանքները փոխանցվել են Մոսկվայի Հայաստանի մշակույթի տնից (նախկին Լազարյան ճեմարան), որոնք ժամանակին նկարիչն անձամբ նվիրել էր Լազարյաններին: Հավաքածուն շարունակաբար համալրվել է տարբեր ձեռքբերումների և նվիրատուների շնորհիվ՝ Աբրահամ Ջինջյան, Հակոբ Էքիզլեր, Վարվառե Քանանյան, Վահան Խորասանջյան, Մարտիկ Գազազյան, Վարդան Բարաքյան, Անդրանիկ Շահինյան և այլք: Ներկայացված ստեղծագործություններն ուրվագծում են վարպետի անցած արարման բազմաբեղուն ուղին։

Ինչպե՞ս անիմաստ բարձրացնել Ադրբեջանի կշիռը Բագրատ Սրբազանը մեկ կաթսայում է հավաքում բոլոր ընդդիմադիրներին «Այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց»․ ավարտվեց Բագրատ Սրբազանի հանդիպումը պահեստազորի սպաների հետ Ո՞վ եք դուք՝ պարո՞ն, թե տիկի՞ն վարչապետ. Արշակ Կարապետյան ԱՄՆ-ում վատ եղանակի պատճառով` 7 մարդ է մահացել Մայիսի 26-ին կունենանք կարևոր հանրահավաք. Բագրատ Սրբազան Վարչախումբը վախենում է պատասխանել Լուկաշենկոյի հակահայ ելույթներին Ո՞վ եք դուք, հայտարարեք ձեր հավատքը՝ հասկանանք, քրիստոնյա ե՞ք, թե ոչ, ասեք՝ տիկին ե՞ք, թե պարոն. Արշակ Կարապետյան Սև ծովում Տանզանիայի դրոշով նավ է խորտակվել Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանը Իմ՝ վարչապետի թեկանծու լինելու վերաբերյալ որոշում, որպես այդպիսին, պաշտոնականացված չկա, պետք է Վեհափառի հետ խոսեմ․ Բագրատ Սրբազան Գործող իշխանությունն իր քայլերով ցույց է տվել, որ ինքն արդեն լեգիտիմ չի. Արմեն Մանվելյան «Քաղպայմանագրում» ահաբեկված են. կամուրջներ են որոնում Ռուս գիտնականներն օտարերկրյա գործընկերների հետ մշակել են էժան և արդյունավետ արևային մարտկոցներ Հրաժարվելով եկեղեցուց, Սահմանադրությունից, պատմությունից, ի՞նչ ենք դառնում, ինչի՞ն է նման երկրի ղեկավարը, որն ուզում է ստեղծել մի նոր ժողովուրդ. Արշակ Կարապետյան Վթար Երևան-Սևան ճանապարհին. վիրավnրներ կան «ԶՊՄԿ» ՓԲԸ-ն Սյունիքի մարզային փրկարարական վարչության հետ մայիսի 16-ին իրականացրեց հերթական հատուկ տակտիկական ուսումնավարժանք Ավետիք Չալաբյանը մանրամասներ է հայտնում Կիրանց վերջին այցելությունից Ավտոմեքենան բախվել է քարերին, արմատից կոտրել ուռենին ու հայտնվել դաշտում. 16-ամյա ուղևորը մահացել է Բագրատ Սրբազանը չի բացառել, որ ՀՀ վարչապետի հնարավոր թեկնածուի անուն քննարկվի
website by Sargssyan