IKEA խանութների սեփականատերը ձեռք է բերում արևային ակտիվներ Իտալիայում

Interfax.ru-ն գրում է, որ Ingka Group-ի ներդրումային դուստր ձեռնարկությունը, որն ամբողջ աշխարհում IKEA խանութների մեծ մասի սեփականատերն ու օպերատորն է, Avapa Energy-ից ձեռք է բերել Իտալիայի արևային պորտֆելի 49%-ը:

Պորտֆելը ներառում է նախագծեր Պուլիայում, Վենետոյում, Մոլիզում, Սարդինիայում և Սիցիլիայում, որոնք, երբ շահագործման հանձնվեն, կկարողանան  տարեկան արտադրել մոտ 780 ԳՎտժ ընդհանուր ծավալով էլեկտրաէներգիա, ինչը համարժեք է տարեկան մոտ 250 հազար Եվրոպական տնային տնտեսությունների էլեկտրաէներգիայի կարիքին:

«Մեր սեփական արևային էլեկտրակայանների օգնությամբ մենք ցանկանում ենք օգտագործել վերականգնվող էներգիան IKEA-ի արժեքային շղթայում և դրանից դուրս», — ասել է Ingka Investments-ի գործադիր տնօրեն Փիթեր վան դեր Պոլը:

Ingka Investments-ն ավելի քան 3,5 միլիարդ եվրո է ներդրել քամու և արևային էներգիայի նախագծերում, որպես 100% վերականգնվող էներգիայի նախաձեռնության մաս, որը պահանջում է 6,5 միլիարդ եվրո ընդհանուր ներդրում:

Ներդրումների արդյունքում ընկերությունը կունենա 594 հողմային տուրբիններ և 22 արևային էլեկտրակայաններ 18 երկրներում, ինչպես նաև ավելի քան 1 միլիոն արևային մարտկոցներ IKEA-ի խանութների և պահեստների տանիքներին։

Այդ ամենը միասին կապահովի 4 ՏՎտ/ժ էլեկտրաէներգիայի արտադրություն, որը գերազանցում է 1 միլիոն եվրոպական տնային տնտեսությունների էլեկտրաէներգիայի տարեկան սպառումը։

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]

«Այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց»․ ավարտվեց Բագրատ Սրբազանի հանդիպումը պահեստազորի սպաների հետ Ո՞վ եք դուք՝ պարո՞ն, թե տիկի՞ն վարչապետ. Արշակ Կարապետյան ԱՄՆ-ում վատ եղանակի պատճառով` 7 մարդ է մահացել Մայիսի 26-ին կունենանք կարևոր հանրահավաք. Բագրատ Սրբազան Վարչախումբը վախենում է պատասխանել Լուկաշենկոյի հակահայ ելույթներին Ո՞վ եք դուք, հայտարարեք ձեր հավատքը՝ հասկանանք, քրիստոնյա ե՞ք, թե ոչ, ասեք՝ տիկին ե՞ք, թե պարոն. Արշակ Կարապետյան Սև ծովում Տանզանիայի դրոշով նավ է խորտակվել Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանը Իմ՝ վարչապետի թեկանծու լինելու վերաբերյալ որոշում, որպես այդպիսին, պաշտոնականացված չկա, պետք է Վեհափառի հետ խոսեմ․ Բագրատ Սրբազան Գործող իշխանությունն իր քայլերով ցույց է տվել, որ ինքն արդեն լեգիտիմ չի. Արմեն Մանվելյան «Քաղպայմանագրում» ահաբեկված են. կամուրջներ են որոնում Ռուս գիտնականներն օտարերկրյա գործընկերների հետ մշակել են էժան և արդյունավետ արևային մարտկոցներ Հրաժարվելով եկեղեցուց, Սահմանադրությունից, պատմությունից, ի՞նչ ենք դառնում, ինչի՞ն է նման երկրի ղեկավարը, որն ուզում է ստեղծել մի նոր ժողովուրդ. Արշակ Կարապետյան Վթար Երևան-Սևան ճանապարհին. վիրավnրներ կան «ԶՊՄԿ» ՓԲԸ-ն Սյունիքի մարզային փրկարարական վարչության հետ մայիսի 16-ին իրականացրեց հերթական հատուկ տակտիկական ուսումնավարժանք Ավետիք Չալաբյանը մանրամասներ է հայտնում Կիրանց վերջին այցելությունից Ավտոմեքենան բախվել է քարերին, արմատից կոտրել ուռենին ու հայտնվել դաշտում. 16-ամյա ուղևորը մահացել է Բագրատ Սրբազանը չի բացառել, որ ՀՀ վարչապետի հնարավոր թեկնածուի անուն քննարկվի Վերջին մեկ շաբաթվա ընթացքում տասնյակ հազարավոր վիրտուալ հարթակներ հերյուրանքների հեղեղ են ուղղում Բագրատ Սրբազանի անձի դեմ՝ շոշափելով նրա անձնական կյանքը. Կամենդատյան Արևմուտքի երկակի ստանդարտների նոր շերտերը. «Փաստ»
website by Sargssyan