Շվեյցարիայում հանրաքվեի են դրել արևային էներգիայի հարցը

Շվեյցարիայի Վալե կանտոնում հանրաքվեի են դրել արևային էներգետիկայի հարցը։ Որոշելու են՝ արդյո՞ք պետք է արագացնել լեռներում այսպես կոչված արևային ֆերմաների կամ արևային վահանակների պարկերի շինարարությունը և շահագործման հանձնումը։ Բարձրլեռնային գոտիներում տեղադրված արևային վահանակներն ի վիճակի են արտադրել լրացուցիչ էներգիայի ավելորդ ծավալներ, հատկապես ձմեռային պայմաններում։ Նման նախագծերի կողմնակիցները պնդում են, որ բարձր լեռներում տեղադրված արևային վահանակները չափազանց կարևոր են երկրի էներգախնայողության և էներգետիկ անվտանգության համար։

Նախագծերը նույնիսկ հակառակորդներ ունեն, որոնք առաջին հերթին բնապահպանական շարժումներն են և խմբերը՝ նշելով, որ նման արևային պարկերը լուրջ վնաս են հասցնում փխրուն լեռնային էկո սֆերային։ Իհարկե, սա ընդամենը մեկ նահանգի մակարդակով իրականացվող քվեարկություն է, սակայն կարող է նախադեպային լուրջ որոշում դառնալ Եվրամիության համար։ Հանրաքվեն նախաձեռնել է «Կանաչների կուսակցությունը», «Պրոնատուրա» բնապահպանական ասոցիացիան և ևս 7 կազմակերպություններ, որոնք դեմ են արտահայտվել այս տարվա փետրվարին կանտոնի խորհրդարանի կողմից ընդունված որոշմանը՝ բյուրոկրատական խոչընդոտները վերացնելու և լեռներում արևային վահանակներ տեղադրելու թույլտվությունների արագացման կապակցությամբ։

Բնականաբար բոլոր կազմակերպությունները, որոնք արևային կայանների տեղադրմանն են փորձում հասնել, ունեն իրենց հստակ տնտեսական և քաղաքական փաստարկները։ Մյուս կողմի փաստարկները բացարձակ բնապահպանական են, սակայն ըստ փորձագետների՝ անհրաժեշտ փաստարկներով ու հակափաստարկներով լրացված չեն և ամենայն հավանականությամբ շվեյցարական այս կանտոնի բնակիչները կողմ են արտահայտվելու բարձրլեռնային տարածքներն օգտագործելու հնարավորության համար։ Նման հանրաքվեն էական է նրանով, որ լուրջ օրենսդրական փոփոխություններ կարող է հարուցել ամբողջ Եվրոպայի համար։

Հայաստանում արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը»։

Նաիրա Մխիթարյան

Ինչպե՞ս անիմաստ բարձրացնել Ադրբեջանի կշիռը Բագրատ Սրբազանը մեկ կաթսայում է հավաքում բոլոր ընդդիմադիրներին «Այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց»․ ավարտվեց Բագրատ Սրբազանի հանդիպումը պահեստազորի սպաների հետ Ո՞վ եք դուք՝ պարո՞ն, թե տիկի՞ն վարչապետ. Արշակ Կարապետյան ԱՄՆ-ում վատ եղանակի պատճառով` 7 մարդ է մահացել Մայիսի 26-ին կունենանք կարևոր հանրահավաք. Բագրատ Սրբազան Վարչախումբը վախենում է պատասխանել Լուկաշենկոյի հակահայ ելույթներին Ո՞վ եք դուք, հայտարարեք ձեր հավատքը՝ հասկանանք, քրիստոնյա ե՞ք, թե ոչ, ասեք՝ տիկին ե՞ք, թե պարոն. Արշակ Կարապետյան Սև ծովում Տանզանիայի դրոշով նավ է խորտակվել Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանը Իմ՝ վարչապետի թեկանծու լինելու վերաբերյալ որոշում, որպես այդպիսին, պաշտոնականացված չկա, պետք է Վեհափառի հետ խոսեմ․ Բագրատ Սրբազան Գործող իշխանությունն իր քայլերով ցույց է տվել, որ ինքն արդեն լեգիտիմ չի. Արմեն Մանվելյան «Քաղպայմանագրում» ահաբեկված են. կամուրջներ են որոնում Ռուս գիտնականներն օտարերկրյա գործընկերների հետ մշակել են էժան և արդյունավետ արևային մարտկոցներ Հրաժարվելով եկեղեցուց, Սահմանադրությունից, պատմությունից, ի՞նչ ենք դառնում, ինչի՞ն է նման երկրի ղեկավարը, որն ուզում է ստեղծել մի նոր ժողովուրդ. Արշակ Կարապետյան Վթար Երևան-Սևան ճանապարհին. վիրավnրներ կան «ԶՊՄԿ» ՓԲԸ-ն Սյունիքի մարզային փրկարարական վարչության հետ մայիսի 16-ին իրականացրեց հերթական հատուկ տակտիկական ուսումնավարժանք Ավետիք Չալաբյանը մանրամասներ է հայտնում Կիրանց վերջին այցելությունից Ավտոմեքենան բախվել է քարերին, արմատից կոտրել ուռենին ու հայտնվել դաշտում. 16-ամյա ուղևորը մահացել է Բագրատ Սրբազանը չի բացառել, որ ՀՀ վարչապետի հնարավոր թեկնածուի անուն քննարկվի
website by Sargssyan