Կվերանայվի աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու բանաձևը

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Փաստ» օրաթերթը գրում է. «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագծերի փաթեթ, որի նպատակն է փոփոխություններ և լրացումներ կատարել «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում և դրան առնչվող հարակից մի շարք օրենքներում։ Մասնավորաբար, առաջարկվում է վերանայել «Պետական կենսաթոշակների մասին» օրենքով աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու բանաձևը՝ միասնականացնելով աշխատանքային ստաժի 1 տարվա համար սահմանվող չափը և միաժամանակ հանելով «նվազագույն կենսաթոշակ» եզրույթը: Բացի դա, կենսաթոշակ վճարելը դադարեցնելու մասին գրավոր հայտարարություն ներկայացնելու դեպքում կներդրվի կենսաթոշակի չափի ավելացման հնարավորություն՝ Գ2 լրացուցիչ կենսաթոշակի գործակցի կիրառում՝ ավելացման չափը յուրաքանչյուր լրիվ 12 ամսվա համար սահմանվելու է օրենքի համապատասխան հավելվածով:

Կհստակեցվի զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող շահառուների շրջանակը և կվերանայվի զինվորական կենսաթոշակի իրավունք տվող պայմանները: Զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող անձանց շրջանակը հստակեցնելու հետ միաժամանակ կենսաթոշակի արտոնություններ կսահմանվեն դատական ակտերի հարկադիր կատարողների, հակակոռուպցիոն կոմիտեում ծառայողների, քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձանց, դատախազների, դատական կարգադրիչների համար: Նշված անձանց համար կսահմանվի կենսաթոշակի նոր տեսակ՝ պետական ծառայողների երկարամյա ծառայության կենսաթոշակ:

Կենսաթոշակի նոր տեսակի համար կսահմանվեն կենսաթոշակի իրավունք տվող հաշվառվող ժամանակահատվածները, որոնք ներառում են մինչև պետական պաշտոն զբաղեցնելը զինվորական ծառայության ժամանակահատվածները, ինչպես նաև դատական ակտերի հարկադիր կատարողի, հակակոռուպցիոն կոմիտեում ծառայողի, քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն, դատախազի, դատական կարգադրիչի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածները: Սոցիալական նպաստները կվերանվանվեն սոցիալական կենսաթոշակներ»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

«Այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց»․ ավարտվեց Բագրատ Սրբազանի հանդիպումը պահեստազորի սպաների հետ Ո՞վ եք դուք՝ պարո՞ն, թե տիկի՞ն վարչապետ. Արշակ Կարապետյան ԱՄՆ-ում վատ եղանակի պատճառով` 7 մարդ է մահացել Մայիսի 26-ին կունենանք կարևոր հանրահավաք. Բագրատ Սրբազան Վարչախումբը վախենում է պատասխանել Լուկաշենկոյի հակահայ ելույթներին Ո՞վ եք դուք, հայտարարեք ձեր հավատքը՝ հասկանանք, քրիստոնյա ե՞ք, թե ոչ, ասեք՝ տիկին ե՞ք, թե պարոն. Արշակ Կարապետյան Սև ծովում Տանզանիայի դրոշով նավ է խորտակվել Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանը Իմ՝ վարչապետի թեկանծու լինելու վերաբերյալ որոշում, որպես այդպիսին, պաշտոնականացված չկա, պետք է Վեհափառի հետ խոսեմ․ Բագրատ Սրբազան Գործող իշխանությունն իր քայլերով ցույց է տվել, որ ինքն արդեն լեգիտիմ չի. Արմեն Մանվելյան «Քաղպայմանագրում» ահաբեկված են. կամուրջներ են որոնում Ռուս գիտնականներն օտարերկրյա գործընկերների հետ մշակել են էժան և արդյունավետ արևային մարտկոցներ Հրաժարվելով եկեղեցուց, Սահմանադրությունից, պատմությունից, ի՞նչ ենք դառնում, ինչի՞ն է նման երկրի ղեկավարը, որն ուզում է ստեղծել մի նոր ժողովուրդ. Արշակ Կարապետյան Վթար Երևան-Սևան ճանապարհին. վիրավnրներ կան «ԶՊՄԿ» ՓԲԸ-ն Սյունիքի մարզային փրկարարական վարչության հետ մայիսի 16-ին իրականացրեց հերթական հատուկ տակտիկական ուսումնավարժանք Ավետիք Չալաբյանը մանրամասներ է հայտնում Կիրանց վերջին այցելությունից Ավտոմեքենան բախվել է քարերին, արմատից կոտրել ուռենին ու հայտնվել դաշտում. 16-ամյա ուղևորը մահացել է Բագրատ Սրբազանը չի բացառել, որ ՀՀ վարչապետի հնարավոր թեկնածուի անուն քննարկվի Վերջին մեկ շաբաթվա ընթացքում տասնյակ հազարավոր վիրտուալ հարթակներ հերյուրանքների հեղեղ են ուղղում Բագրատ Սրբազանի անձի դեմ՝ շոշափելով նրա անձնական կյանքը. Կամենդատյան Արևմուտքի երկակի ստանդարտների նոր շերտերը. «Փաստ»
website by Sargssyan