Հայ-ռուսական դաշինքի ցանկացած այլընտրանք նոր կորուստներ է բերելու Հայաստանին

Այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանի շուրջ, ստիպում է հանգել մի եզրակացության, որ լարված արտաքին և ներքին  քաղաքական զարգացումներ են սպասվում, որոնք «թանկ» են նստելու ոչ միայն հայաստանցիների վրա, այլև աշխարհասփյուռ հայությանը ևս երանելի օրեր չեն սպասվում: Ակնհայտ է, որ Արևմուտքի կողմից տարվում է Հայաստանը Ռուսաստանից պոկելու, անջատելու անթաքույց քաղաքականություն և հոժարակամություն, որով ՀՀ իշխանությունները կուլ են տալիս խայծը, չի վրիպում նաև պաշտոնական Մոսկվայի հայացքից: Ինչ արժի միայն այն հանգամանքը, որ Հայաստանի իշխանություններն ամիսներ շարունակ դեմարշ են կազմակերպում և վարչապետի մակարդակով չեն մասնակցում ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում կազմակերպված հանդիպումներին, փոխարենը՝ Բրյուսելից Երևան չեն վերադառնում:

Վերը նշված նպատակին հասնելու համար Արևմուտքը մշտապես օգտագործում է նույն մեխանիզմներն ու տեխնոլոգիաները: Դիցուք, ընդամենն օրեր առաջ Սասնա Ծռեր շարժումը երթ էր կազմակերպել Երևանի կենտրոնում, որի գլխավոր մեսիջն առաջին հայացքից ավելի քան հայրենասիրական է և ականջահաճո՝ «երկիրը պետք  է փրկվի վերջնական թրքացումից»: Միևնույն ժամանակ ակնհայտ էր, որ երկիրը, ըստ երթի, կազմակերպիչների պետք է «փրկվի» Արևմուտքի պատրոնաժի տակ և երթի ժամանակ ԱՄՆ դրոշների բազմազանությունը, ահավասիկ, դրա մասին է վկայում: Եվ հենց այստեղ է, որ ակնհայտ զուգահեռներ են ի հայտ գալիս այն պրոցեսների հետ, որոնք տեղի ունեցան Վրաստանում՝ Վարդերի հեղափոխությունից հետո և Ուկրաինայում՝ Մայդանից հետո:  

Բոլոր ժողովրդական շարժումներն էլ, այդ թվում՝ 2018-ին Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունը մատուցվում են հայրենասիրական «սոուսի» տակ և հենվում են ժողովրդական լայն շերտերի աջակցության վրա: Օրինակ՝ Վարդերի Հեղափոխության հիմնական դրդապատճառը 2003 թվականի նոյեմբերի 2-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքների կեղծումն էր։ Վրաստանի քաղաքացիները դուրս էին եկել փողոց իրենց իրավունքները պաշտպանելու նպատակով: Իսկ այժմ ամենաուշագրավը: Վրաստանի նախկին նախագահ Սաակաշվիլին իր հուշերում վկայում է, որ նույնիսկ հեղափոխության անվանումը տվել է ամերիկյան «CNN» հեռուստաընկերության լրագրող Ռայան Չիլկոտը, որը հարցազրույցների միջոցով ներկայացրել է Վրաստանում կատարվող իրադարձությունները: Ուշադրության է արժանի նաև այն փաստը, որ մինչև Վարդերի հեղափոխությունը, ընդամենը երեք ամսվա ընթացքում Սորոսի հիմնադրամները վրացական ընդդիմությանը փոխանցել են շուրջ 42 միլիոն դոլար:  Թե ինչ եղավ ընդամենը մի քանի տարի անց՝ 2008-ին, հիշում ենք բոլորս՝ պատերազմ ՌԴ հետ, որի արդյունքում Վրաստանը կորցրեց Հարավային Օսիան և Աբխազիան:

Գանք Ուկրաինա` Եվրոմայդան, կամ ինչպես այլ կերպ են անվանում՝ Արժանապատվության հեղափոխություն: Այստեղ էլ ուկրաինական ընդդիմությունը կոչ էր անում դուրս գալ փողոց և պահանջել Վիկտոր Յանուկովիչից կնքել եվրոասոցացման պայմանագիր:  ԱՄՆ պետքարտուղարությունը շտապել էր իր աջակցությունը հայտնել ընդդիմադիրներին, բացի այդ, բոլորն էլ հիշում են, թե ինչպես էր ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը թխվածքաբլիթ բաժանում ցուցարարներին: Ըստ այդմ, որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Եվրոմայդանի հիմնական շահառուն հենց Արևմուտքն էր: Թե ինչ եղավ հետո՝ նույնպես գաղտնիք չէ: Ուկրաինան կորցրեց Ղրիմը, ընթացիկ պատերազմի արդյունքում՝ չնայած Արևմուտքի ֆինանսական և ռազմատեխնիկական աջակցությանը, արդեն իսկ կորցրել է Դոնեցկն ու Լուգանսկը և, կարծես թե, տարածքային կորուստներն այդքանով չեն ավարտվելու:

2018-ին Երևանում հարյուր հազարավոր քաղաքացիներ պայքարում էին ավելի արժանապատիվ կյանքի համար: Մինչդեռ արդյունքը հինգ տարի անց արժանապատվության հետ որևէ աղերս չունի՝ ՌԴ հետ դաշնակցային  հարաբերությունների զրոյացում, պատերազմ, խայտառակ կապիտուլյացիա, Արցախի կորուստ, հարյուր հազարավոր փախստականներ, անվտանգային լրջագույն խնդիրներ ՀՀ–ի համար: 

Այս երեք դրվագները միավորող մի շարք առանձնահատկություններ կան։ Նրանք բոլոր էլ ի հայտ էին գալիս հայրենասիրական հողի վրա, այնուհետև շատ արագ  վերածվում արևմուտքի կողմից վերահսկվող և կառավարվող պրոյեկտների և ինչպես տեսնում ենք՝ հետևանքն էլ երեք դեպքում նույնն է՝ պատերազմներ, կորցրած տարածքներ, խեղված ճակատագրեր: Այդ իսկ պատճառով այսօր Երևանի փողոցներում հնչող՝ երկիրը արևմուտքի օգնությամբ փրկելու կոչերը և ՀՀ իշխանությունների կողմից՝ «վեկտոր փոխելը» առնվազն մտահոգություն են առաջացնում: Եթե ՀՀ իշխանություններն իրապես ցանկանում են լուծել ՀՀ գլխին դամոկլյան սրի պես կախված անվտանգային խնդիրները, որոնք հենց իրենք էլ ստեղծել են Արևմուտքի ասեղը թելելով, ապա պետք է գիտակցեն, որ ՌԴ–ի հետ ռազմաքաղաքական համագործակցությունը պարզապես այլընտրանք չունի, իսկ այլընտրանք գտնելու ցանկացած փորձ բերելու է միայն նոր կորուստների․ վերը բերված օրինակներն ասվածի վառ ապացույցն են: Մնում է սովորել պատմությունից դասեր քաղել:

Ներկայացված է ներկառուցված ֆոտոքիմիական կուտակման մարտկոցով արևային մարտկոց, որն օր ու գիշեր էներգիա է ապահովում Արցախը երբևէ դարձյալ հայկական տեսնելու պայքարը պայքար է Հայաստանի ինքնիշխանության և անկախության համար․ «ՀայաՔվե» «Ստեփանավանի թատրոնի վերականգնումը կնպաստի համայնքի մշակութային կյանքի աշխուժացմանը». «Փաստ» Հազիվ մի դարի պատմություն ունեցող երկրի հետ ի՞նչ «բազմադարյա» հակամարտություն. «Փաստ» Երկակի չափանիշներ հանցագործ Ադրբեջանի հարցում. «Փաստ» Հայաստանի իշխանությունները դռներ են բացում Թուրքիայի առջև. «Փաստ» Միջազգային հանրություն կոչվածի հետ աշխատանքը կարևոր է, բայց.... «Փաստ» Թարգմանված և փոխառված հասկացությունների տարաձև կիրառությունը շփոթ է առաջացնում. ինչպե՞ս են նախատեսում հարցը կարգավորել. «Փաստ» Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ» Ինչի՞ հաշվին է միջին ամսական աշխատավարձի ցուցանիշով առաջատարը Սյունիքի մարզը. «Փաստ» «Իշխանությունը թուլամորթ է, անգրագետների շարանը կառավարությունում պակասելու փոխարեն ավելանում է. գիտենք, թե իշխանություն դառնալու պարագայում ովքեր են լինելու կառավարության մեր անդամները». «Փաստ» Մոլդովական ձախողումը կբարձրացնի Փաշինյանի «գինը». «Փաստ» Երևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Toyota Corolla»-ն. 4 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Իրանը ՄԱԳԱՏԷ-ին պաշտոնական ծանուցում է ուղարկել Իսրայելի կողմից իր միջուկային օբյեկտներին ուղղված սպառնալիքների մասին Երգչուհի Շերն ընդգրկվել է Ռոքնռոլի փառքի սրահում (լուսանկարներ) Հայաստանն ու Ադրբեջանը չեն քննարկել սահմանի սահմանազատման հաջորդ հատվածը. փոխվարչապետ IDBank-ը և Իդրամը՝ Mantashyants Global Expo-ում Կանաչապատ պուրակ՝ Նորք-Մարաշում «Միսս Տիեզերք Արմենիա» Իրինա Զախարովան չի կարողանա մասնակցել «Միսս Տիեզերք 2024» մրցույթին Ծաղկաձորում իրականացվում են խոշոր սուբվենցիոն ծրագրեր․ ՏԿԵՆ
website by Sargssyan