ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են փոխանցումներ ստանալ Ռուսաստանից առանց միջնորդավճարի

ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆիզիկական անձ հաճախորդներին մինչև նոյեմբերի վերջ հասանելի են առանց միջնորդավճարի փոխանցումներ Ռուսաստանից: Գումարն ակնթարթորեն կարելի է ստանալ հաշվին հեռախոսահամարի միջոցով: Ծառայությունը հասանելի է ВТБ Онлайн հավելվածում։

ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդի քարտին փոխանցում կատարելու համար ВТБ Онлайн հավելվածի ռուսաստանյան օգտատիրոջն անհրաժեշտ է անցնել «Платежи» բաժին, ընտրել «В другую страну» գործարքը, սեղմել «Հայաստան» կոճակը, ապա ընտրել՝ «По номеру телефона»։ Այնուհետև անհրաժեշտ է ընտրել բանկը՝ ՎՏԲ-Հայաստան Բանկ, մուտքագրել հեռախոսահամարը, գումարը և «ASHUN» պրոմոկոդը: Գործարքն իրականացվում է ՌԴ ռուբլով, հաշվեգրումը` ՀՀ դրամով։ Դրամական միջոցները հաշվին մուտքագրվում են ակնթարթորեն: 

«Միջազգային փոխանցումները մեր հաճախորդների կողմից ամենապահանջված ծառայություններից են: Մենք ոչ միայն բարելավում ենք այդ գործարքների որակը, արագությունը և հարմարավետությունը, այլ նաև համալրում ենք վերջիններս նոր գործառույթներով: Անցյալ տարվա հոկտեմբերին ՎՏԲ-Հայաստան Բանկը դարձավ առաջին բանկը, որը գործարկեց հեռախոսահամարով փոխանցումներ Ռուսաստանից։ Դրա շնորհիվ 11 ամիսների ընթացքում գործարքների ընդհանուր թիվն աճել է ավելի քան 3 անգամ»,- մեկնաբանել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի - Տնօրինության նախագահի տեղակալ Տարաս Կլադչենկոն

Հեռախոսահամարով Ռուսաստանից դեպի Հայաստան օրական մեկ փոխանցման առավելագույն գումարը 150 հազար ՌԴ ռուբլի է, իսկ ամսական` մինչև 600 հազար ՌԴ ռուբլի: Ծառայությունը հասանելի է ВТБ Онлайн  հավելվածում՝ Android համակարգով բջջային հեռախոսների համար և Ինտերնետ բանկինգում: Մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի պաշտոնական կայքում, բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 8787 հեռախոսահամարով:

ՎՏԲ-Հայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: 

Ինչո՞ւ է թանկացել բենզինը ՀՀ–ում Հայաստանին տնտեսական աղետ է սպառնում, իսկ Փաշինյանի հեչ պետքն էլ չէ Սրանք գնացել են գլուխները պատին են տվել, արդյունքում Լարսում կանգնած տնտեսվարողի գլուխն է ցավում Նիկոլի միակ ընտրությունը Թուրքիան է. Իշխան Սաղաթելյանը՝ ՀՀ արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխության մասին Նասիմ Թալեբը այցելում է Հայաստան. Ո՞վ է նա «Գիտության և գործարարության օրեր 2023» ամենամյա համաժողովի շրջանակներում դեկտեմբերի 2-ին տեղի կունենա «Գլոբալ միտումները և Հայաստանը․Հայացք դեպի ապագա» պանելային քննարկումը Չսխալվելու ինչ-որ մղում կա, որ մեզնից յուրաքանչյուրին պարալիզացնում է. Սուրեն Սահակյան ԽԾԲ-ն և դրա հետևանքներն ապօրինի բիզնեսի վրա Փաշինյանը խոստովանում է իր ձախողումը կոռուպցիայի դեմ պայքարում Լարսի փակումը տնտեսական կոլապսի կարող է հանգեցնել Կոնվերս Բանկը «Եվրոթերմ»-ի կորպորատիվ պարտատոմսերի տեղաբաշխողն է Արմեն Օրուջյանը «Գիտության և գործարարության օրեր 2023»-ի բանախոսներից է Մենուա Սողոմոնյանը գիտաժողովին հանդես է եկել «Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական ճարտարապետության և դինամիկայի ուսումնասիրության տեսական-հայեցակարգային հենքը» թեմայով գիտական զեկուցմամբ Դեկտեմբերի 1-2-ը Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կկայանա «Գիտության և գործարարության օրեր 2023» միջոցառումը «Գիտական համակարգը՝ որպես Հայաստանի տնտեսության մրցակցության գրավական» պանելային քննարկում «Գիտության և գործարարության օրեր 2023» համաժողովի նպատակն է դառնալ նորարական բիզնես գաղափարներն ու գիտական հայտնագործությունները կամրջող հարթակ՝ ի նպաստ Հայաստանի տնտեսության զարգացման Դպրոցականների արձակուրդների օրերը հայտնի են 41-ամյա տղամարդը փորձել էր կողոպտել 74-ամյա կնոջը Աբսուրդը կայանում է նրանում, որ պետության տարեկան բյուջեն 50%-ից ավելի` մինչեւ 80% թերակատարած կառավարությունը շարունակում է մնալ պետության ղեկին. Կոստանյան Արցախցիները կարող են սահմանամերձ գյուղերում պետական աջակցությամբ սեփական տուն կառուցել. փոխնախարար
website by Sargssyan