Առանցքային սխալը թույլ տալն է.... «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանը ցանկացած դեպքում միշտ ջանում է մեղքն ու պատասխանատվությունը բարդել ուրիշների վրա: Սխեմատիկ է, կանխատեսելի, բնութագրական, «ծեծված», բայց արի ու տես, որ, փաստորեն, աշխատում է: Առհասարակ, այդ գործելակերպը միայն նրան չէ, որ բնորոշ է: Օրինակ՝ «հավաքական Արևմուտքը» բավականին ներդաշնակ ձայնակցում էր Նիկոլ Փաշինյանին՝ առնվազն հայությանը համոզելու համար, որ իրենց հետ կատարված աններելի ողբերգության համար մեղավոր է Ռուսաստանը: Ազնիվ չենք լինի, եթե չասենք, որ Ռուսաստանի ղեկավարներն ու էկրանային «խոսող գլուխներն» էլ օրնիբուն ջանում են մեղքը գցել նույն այդ «հավաքական Արևմուտքի» և Հայաստանի բազմաչարչար և արյունահոսող «նավը» դեպի Արևմուտք վարող Նիկոլ Փաշինյանի վրա: Այս օրերին էլ Փաշինյանը դեմոնստրատիվ հրաժարվեց մեկնել ՀԱՊԿ նիստին:

Իսկ նույն այդ ժամանակահատվածում նրա ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մեկնել է Լոնդոն, որտեղ, գոնե արտաքին տվյալներից դատելով, հայ-բրիտանական հարաբերություններում արձանագրվում է հարաբերությունների ջերմացում, եթե չասենք՝ մերձեցում: Նույնիսկ կարելի է քպական բառամթերքից օգտվել՝ Միրզոյանի լոնդոնյան այցի այդ արդյունքները բնորոշելու համար՝ աննախադեպ: Որքան կարելի է դատել տարածվող հաղորդագրություններից, Միացյալ Թագավորությունը կջանա ներդրում ունենալ Հայաստանի պաշտպանունակության բարձրացման գործում, մասնավորապես, Հայաստանի զինվորականների հետ... անգլերեն պարապելով: Այդ ամենի խորապատկերում ուշադրություն գրավեցին Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի գնահատականները, որոնք նա հնչեցրել է Alpha News-ի հետ զրույցում: Նրա կարծիքով, ԱՄՆ-ն, Իսրայելը, ԵՄ-ն են մեղավոր այն ամենում, ինչ տեղի ունեցավ Արցախում, քանի որ Ադրբեջանին թույլ են տվել դա անել: Սա, կարծում ենք, առանցքային պահ է:

Բայց նախ մեջբերենք օտարազգի փորձագետի ասածը. «Սխալը մյուս երկրներինն է՝ այդ թվում ԱՄՆ, Իսրայել, ԵՄ, որ թույլ են տալիս նրան անել դա: Այդ պատճառով ինձ համար կարևոր է հասկանալ՝ ինչ է պատահել, երբ էթնիկ զտումն անվանում ենք ցեղասպանություն: ...Այն իր մասշտաբներով ավելի փոքր է, բայց, միևնույնն է, ցեղասպանություն է: Իրավական տեսանկյունից դա ցեղասպանություն է, և պետությունն ունի իրավական պարտավորություն՝ կանխելու ցեղասպանությունը: Այդ պատճառով շատ կարևոր է, որ Իսրայելը դադարեցնի զենքի տրամադրումը Ադրբեջանին, որ ԱՄՆ-ը դադարեցնի ֆինանսական օգնությունն Ադրբեջանին: Դրանք այն ազդակներն են, որ Ալիևը կհասկանա: Իհարկե, ի վերջո, մարդիկ իրենք են որոշում՝ ինչ պիտի անեն: Մենք պիտի ավելի լավ աշխատենք, ավելի լավ տեղեկացնենք նրանց»,- ընդգծում է Օկամպոն: Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազի կարծիքով, հիմա պետք է ամեն ինչ անել, որ Ադրբեջանը ազատ արձակի Բաքվում պատանդ պահվող բոլոր անձանց: Ինչպես տեսնում եք, գնահատականները հստակ են, առավել քան բավարար չափով՝ հիմնավորված:

Ու «հավաքական Արևմուտքի» մեղավորության վերաբերյալ Օկամպոյի գնահատականները միանգամայն դիպուկ են ձևակերպված: Այո, «հավաքական Արևմուտքին» պետք էր մեր տարածաշրջանից ամեն գնով դուրս մղել Ռուսաստանին: Այն, որ այդ «ամեն գնովը» կլինի Արցախի՝ հազարամյակներով բնիկ հայության ցեղասպանությունը, կլինի Արցախի հայաթափումն ու բազմահազարամյա պատմամշակութային հայկական ժառանգությունը ադրբեջանական վանդալների ոչնչացման տակ դնելը, կներեք, աշխարհում ոչ մի տերության ոչ մի կերպ չի և չէր հուզում: Բայց վերադառնանք մեջբերված գնահատականների այն դրվագին, որը մեզ ամենից դիպուկն է թվում. «Սխալը մյուս երկրներինն է..., որ թույլ են տալիս նրան (Ալիևին) անել դա»: Սա՛ է: Դեռ մի կողմ կամ հանգիստ թողնենք «մյուս երկրներին», թե՛ «հավաքական Արևմուտքին», թե՛ անհավաք Արևելքին, թե՛ Հարավին, Հյուսիսն էլ՝ հետը:

Կենտրոնանանք մեր վրա: Սխալը թույլ տալն է, որ քեզ հետ այդպես վարվեն: Սխալը, այո, թույլ տալն է, որ քեզ անպատիժ կոտորեն, տնազրկեն, հայրենազրկեն, ձայնազրկեն, երկրազրկեն: Հատկապես, երբ դիմացինդ թուրք է, թուրքական պետություն է, առավել ևս՝ Ալիևի նման մեկն է, սխալ է անգործությունը: Այդ ե՞րբ, այսպես ասենք՝ վերջին 3 տարվա մեջ, Ալիևն իր վրա զգաց մեր պատասխան հարվածի ուժը: Քանի՞ անգամ: Պատասխան. ոչ մի անգամ էլ չզգաց: Համենայն դեպս, ինչպես հարկն է: Դրա համար էլ քանի գնաց, նրա ախորժակն ու ներկայացրած պահանջները աճեցին: Մենք, ինչ է, նո՞ր պիտի ճանաչեինք մեր թշնամուն, չգիտեի՞նք, որ նրա համար միայն 1 չափանիշ ու 1 ընկալելի «լեզու» գոյություն ունի՝ ուժի լեզուն: Այն «լեզուն», որն այսօր (թե չէ՝ երեկ ու երեկ չէ առաջին օրն ի՞նչ էր) «միջազգային իրավունքի» միակ դրույթն է: Լավ, «այլոք» էլ դեռ մի կողմ:

Նրանք, իրենց շահերից ելնելով, ինչ ասես՝ կարող էին ցանկանալ կամ փորձեին անել: Մենք ի՞նչ ենք արել: Ի՞նչ է արել Հայաստանը, որի կառավարության ծրագրում (2021-26 թթ.) ամրագրված է, որ Արցախի անվտանգության երաշխավորն է: Ի՞նչ է արել. մի քանի տասնյակ «ֆուռ» է ուղարկե՞լ Գորիս: Ու՝ ի՞նչ: Ի՞նչ է արել Նիկոլ Փաշինյանը, բացի նրանից, որ Ալիևին բացեիբաց, առավել քան պարզ հասկացրել է, որ եթե հարձակվի Արցախի հայության վրա, ապա Հայաստանի կողմից որևէ կրակոց ու կրակոցի հրաման չի հնչելու: Կարճ ասած՝ եթե լրացնենք Օկամպոյի արտահայտությունը, ապա այն թերևս ավելի դիպուկ կհնչի. սխալը մյուս երկրներինն է՝ այդ թվում ԱՄՆ, Իսրայել, ԵՄ, ու հատկապես Հայաստանինը, որ թույլ տվեցին Ալիևին անել դա: Եթե այս ամենը պրոյեկտենք ներքաղաքական զարգացումների վրա, ապա հետևությունը, ցավոք, նույնն է: Այ, ասում են՝ Փաշինյանն այս է անում, այն է անում: Թույլ ենք տալիս, նա էլ անում է: Բարդ թվացող «բաները» երբեմն չափազանց պարզ բացատրություններ են ունենում:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությունը խոչընդոտ չէ Վաշինգտոնի հետ ավելի խորը պաշտպանական համագործակցության համար. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Նիկոլն ամեն ինչ անում է, որպեսզի Թուրքիան հնարավորություն ստանա առաջին, իսկ հարմար աշխարհաքաղաքական առիթի դեպքում նոր ցեղասպանության և էթնիկ զտումների ենթարկի Հայաստանի Հանրապետությանը. Զաքարյան ԶՊՄԿ-ն` քաջարանյան ճամբարի ամենամյա հովանավոր (տեսանյութ) Իշխանավորները վայելքների մեջ են. «Փաստ» Հայաստանի շարունակական զիջումների՝ միջազգային «նշաձողերը». «Փաստ» «Մեր երկրում կոռուպցիոն համակարգն ակտիվ աշխատում է, պատժելիության որևէ մեխանիզմ չի գործում». «Փաստ» Ինչո՞ւ մերժվեցին պատերազմը դադարեցնելու բոլոր առաջարկները. «Փաստ» «Վարժարանում իսկապես եղել են ստուգումներ, բայց դրանք սկսվել են մասնավոր բողոքի հիման վրա». «Քվանտում» ճնշումների մասին տեղեկությունները անհասկանալի ու տարօրինակ են համարում. «Փաստ» Իշխանություններն սկսելու են Ռուսաստանին սիրաշահե՞լ. «Փաստ» Հայաստանցիները երկու օրում մոտ 60 մլն դոլարի անշարժ գույք են գնել Դուբայում. ովքե՞ր են գնորդները. «Փաստ» Ռուսաստանից արգելք են սահմանում հայաստանյան գյուղմթերքի նկատմամբ «Տեխնոլոգիական ամենամեծ բուհի և արդյունաբերական հսկայի միջև համագործակցությունը գնալով էլ ավելի է զարգանում»․ ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյան Երևանում կառուցվում է 20 կմ ոռոգման ցանց, 10 կմ արդեն պատրաստ է Թողարկվել է Fastex Card-ը․ ֆիզիկական քարտի շնորհանդեսը տեղի է ունեցել Fastex Meetup-ի շրջանակում Երևանի Դավիթ Բեկի փողոցում մեքենաներ են բախվել Մենք խոզի կեր չենք, որ մեզ լցնեն խոզերի դեմ Արտակարգ դեպք՝ Երևանում․ Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգում խոշոր հրդեհ է եղել ՌԴ 95 զինծառայողի վերադարձրել են ուկրաիանական գերությունից Հայտնի է՝ ով կփոխարինի Տոյվո Կլաարին Եվրոպական խորհուրդը հաստատեց Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու առաջարկը
website by Sargssyan