Տեսախցիկը ֆիքսել է փլուզված թունելում արգելափակված 41 հնդիկ աշխատողներին, որոնք փլատակներում են գտնվում արդեն 9 օր

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Տեսախցիկը ֆիքսել է 41 աշխատողներին, որոնք Հնդկաստանի Ուտարակհանդ նահանգում թունելի փլուզումից հետո փլատակներում են գտնվում արդեն 9 օր։

BBC-ն հաղորդում է, որ տեսանյութն արվել է էնդոսկոպիկ տեսախցիկի օգնությամբ, որն արգելափակված աշխատողներին է փոխանցվել թունելի մեջ նոյեմբերի 20-ին անցկացված խողովակի միջոցով։

Փրկարարները նաև խողովակի միջոցով առաջին անգամ աշխատողներին տաք կերակուր են ուղարկել։ Մինչ այս նրանց թեթև ուտեստներ էին ուղարկվում ավելի վաղ անցկացված նեղ խողովակով։

Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 12-ին Ուտարկաշիի շրջանում։ Փլուզումից հետո արգելափակված տղամարդկանց հետ կապ է հաստատվել։ Այդ օրվանից աշխատողներին ապահովում են թթվածնով, սննդով և ջրով, մինչև հնարավոր կլինի դուրս բերել նրանց փլուզված թունելից։

Նոյեմբերի 20-ը փրկարարական աշխատանքնեի համար բեկումնային էր, քանի որ փրկարարներին հաջողվել է փլատակների միջով 15 սմ տրամագծով խողովակ հրել թունելի ներս։ Լայն խողովակը հնարավորություն կտա ավելի շատ թթվածին մատակարարել արգելափակված աշխատողներին, ինչպես նաև բջջային հեռախոսներ և լիցքավորիչներ։

Փրկարարական գործողությունը մի շարք խոչընդոտների և ձգձգումների է բախվել փափուկ հողի և թափվող բեկորների պատճառով։ Փրկարարները ծրագրում են 900 մմ-անոց խողովակ անցկացնել, որպեսզի արգելափակված աշխատողները կարողանան դրա միջով սողալով դուրս գալ թունելից։

 

Ինչո՞ւ է թանկացել բենզինը ՀՀ–ում Հայաստանին տնտեսական աղետ է սպառնում, իսկ Փաշինյանի հեչ պետքն էլ չէ Սրանք գնացել են գլուխները պատին են տվել, արդյունքում Լարսում կանգնած տնտեսվարողի գլուխն է ցավում Նիկոլի միակ ընտրությունը Թուրքիան է. Իշխան Սաղաթելյանը՝ ՀՀ արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխության մասին Նասիմ Թալեբը այցելում է Հայաստան. Ո՞վ է նա «Գիտության և գործարարության օրեր 2023» ամենամյա համաժողովի շրջանակներում դեկտեմբերի 2-ին տեղի կունենա «Գլոբալ միտումները և Հայաստանը․Հայացք դեպի ապագա» պանելային քննարկումը Չսխալվելու ինչ-որ մղում կա, որ մեզնից յուրաքանչյուրին պարալիզացնում է. Սուրեն Սահակյան ԽԾԲ-ն և դրա հետևանքներն ապօրինի բիզնեսի վրա Փաշինյանը խոստովանում է իր ձախողումը կոռուպցիայի դեմ պայքարում Լարսի փակումը տնտեսական կոլապսի կարող է հանգեցնել Կոնվերս Բանկը «Եվրոթերմ»-ի կորպորատիվ պարտատոմսերի տեղաբաշխողն է Արմեն Օրուջյանը «Գիտության և գործարարության օրեր 2023»-ի բանախոսներից է Մենուա Սողոմոնյանը գիտաժողովին հանդես է եկել «Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական ճարտարապետության և դինամիկայի ուսումնասիրության տեսական-հայեցակարգային հենքը» թեմայով գիտական զեկուցմամբ Դեկտեմբերի 1-2-ը Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կկայանա «Գիտության և գործարարության օրեր 2023» միջոցառումը «Գիտական համակարգը՝ որպես Հայաստանի տնտեսության մրցակցության գրավական» պանելային քննարկում «Գիտության և գործարարության օրեր 2023» համաժողովի նպատակն է դառնալ նորարական բիզնես գաղափարներն ու գիտական հայտնագործությունները կամրջող հարթակ՝ ի նպաստ Հայաստանի տնտեսության զարգացման Դպրոցականների արձակուրդների օրերը հայտնի են 41-ամյա տղամարդը փորձել էր կողոպտել 74-ամյա կնոջը Աբսուրդը կայանում է նրանում, որ պետության տարեկան բյուջեն 50%-ից ավելի` մինչեւ 80% թերակատարած կառավարությունը շարունակում է մնալ պետության ղեկին. Կոստանյան Արցախցիները կարող են սահմանամերձ գյուղերում պետական աջակցությամբ սեփական տուն կառուցել. փոխնախարար
website by Sargssyan