Սինանյանի «անհավանական արկածները» Ուկրաինայում․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրեր առաջ Ուկրաինա է մեկնել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: Նա եղել է Օդեսայում, Դնեպրում, Խարկովում, Կիևում և հանդիպումներ ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

«Փաստ» թերթի տեղեկություններով, այդ հանդիպումները կազմակերպելը, մեղմ ասած, հեշտ չի եղել: Սինանյանը փորձել է մարդաքանակ ապահովել տեղերում հայկական եկեղեցիների միջոցով, ընդ որում՝ առանց տեղյակ պահելու Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանին, իսկ «միջնորդը» եղել է Ուկրաինայի «Հայկական նախաձեռնություն» կազմակերպության ղեկավար Հայկ Աղվանյանը: Սակայն եկեղեցականները որոշել են բոյկոտել: Տեսնելով, որ այցը կարող է ձախողվել, Սինանյանն իր այցից ընդամենը մեկ օր առաջ տարբեր խողովակներով կապ է հաստատում թեմի առաջնորդի հետ՝ խնդրելով նրա աջակցությունը:

Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանին, ի վերջո, հաջողվում է համոզել եկեղեցականներին: Ուշագրավ է, որ, ըստ մեր աղբյուրների, եկեղեցականների բոյկոտի պատճառն այն է եղել որ իրենց ոչ թե դեսպանատնից են դիմել, ոչ թե պաշտոնական այլ խողովակներից, այլ ոմն Հայկ Աղվանյան, որը պարբերաբար խնդիրներ է ունեցել հայ համայնքի հետ: Ավելին, շատերը տարակուսել են, որ Սինանյանը դիմել է մի մարդու օգնության, որը կոշտ գնահատականներ է հնչեցրել Նիկոլ Փաշինյանի հասցեին: Ստացվում է, որ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն, ըստ էության, համաձայն է Աղվանյանի տեսակետներին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom ընկերության աջակցությամբ Հայաստանում կմեկնարկի հերթական «Արևորդի» փառատոնը ԶՊՄԿ-ն կրկին դուրս է գալու առաջին հորիզոնական Ձախողակ կամակատարների ժամանակը սպառվում է, Կիրանցը պետք է նրանց անկուշտ երախում կոշտ ոսկոր դառնա Fastex-ը «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2024»-ի գլխավոր գործընկեր․ հանդիպել են ուսանողներն ու գործատուները Հունիսի 2-ից 5-ը Թումանյանի անվան զբոսայգում կկայանա «Երևանի բալետային փառատոն» նախագիծը Վարչախումբը փորձում է խափանել հանրահավաքը Ո՞վ կդառնա Իրանի նոր նախագահ Խայտառակ պարզաբանում՝ արդարադատության նախարարությունից 23-ամյա երիտասարդի մոտ լիցքավորված ատրճանակ և թմրանյութ է հայտնաբերվել Սորոսական թեկնածուին ՔՊ-ականները հարցակոխ չեն անի Սամարղանդում և Ջիզախում TrinaTracker տեխնոլոգիաներով արևային կայանները միացվել են ցանցին Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում 24 ժամ ջուր չի լինի Սպիտակ տունը մտավախություն ունի, որ Իրանը կարող է ԱՄՆ-ին կամ Իսրայելին մեղադրել Ռաիսիի մահվան համար. Politico Եթե չենք ցանկանում, որպեսզի մեզնից յուրաքանչյուրին զրկեն տնից ու տեղից, պատվից ու ազատությունից, այս ամենին պետք է դիմադրենք, դիմադրենք անզիջում, և միաժամանակ խելքով. Ավետիք Չալաբյան Ազգերը, որոնք ընկնում են ճակատամարտում, նորից բարձրանում են, իսկ որոնք հանձնվում են՝ վերանում են. Արշակ Կարապետյան Ինչի՞ վրա են հույս դրել Հայաստանի այս պահի իշխանությունները. «Փաստ» Ինչի՞ համար է ոստիկանությունը, և կա՞ այն, արդյոք, որպես այդպիսին. «Փաստ» Հայաստանում «բարեփոխված ոստիկանը» հենց այս տեսքն ունի և հենց իրենց հրամանով է խաղաղ ցուցարարներին դաժանորեն ծեծում. Շաքե Իսայան «Պետք է կարողանալ այս շարժումն ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնել». «Փաստ» Համախմբման ու հասարակական հաշտության դժվար, բայց հուսադրող ճանապարհով. «Փաստ»
website by Sargssyan