Ի՞նչ «դրական ազդանշաններ» են հնչել Հայաստանից. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ng.ru-ն «Անկարան Հայաստանին վերադարձնում է հին ռելսերին» վերնագրով հոդվածում գրում է, որ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտարարել է, թե իր երկիրը հույս ունի իրականացնել «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը մինչև 2029 թվականը։ Պաշտոնյայի խոսքով, ուղու ադրբեջանական հատվածը գրեթե ավարտված է, աշխատանքները Թուրքիայում կսկսվեն 2024 թվականին։ Գործընթացը Հայաստանում չի սկսվել, սակայն Ուրալօղլուն պնդում է, որ Նիկոլ Փաշինյանից «դրական ազդանշաններ» են հնչել։ Պաշտոնյան ընդգծել է, որ միջանցքի հայկական հատվածը կլինի 43 կմ, որի շնորհիվ Թուրքիան անմիջական մուտք կունենա դեպի «թուրքական աշխարհի» երկրներ։

Նախարարը նշել է նաև Հայաստանը շրջանցող իրանական երթուղին, սակայն «Զանգեզուրի նախագիծը» դեռ ավելի գրավիչ է։ Հատկանշական է, որ հունվարի 3-ին Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հայտարարել է, թե Բաքուն հույս ունի շուտով Երևանի հետ բանակցել խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ, որի անբաժանելի մասը պետք է լինի երկրների միջև տրանսպորտային հաղորդակցությունների բացման քննարկումը։ Նա մասնավորապես նշել է «Զանգեզուրի միջանցքը», որով Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան Բաքվից Նախիջևան և հակառակ ուղղությամբ մեկնել։ Բացի այդ, դեկտեմբերին Թուրքիայի առևտրի փոխնախարար Օզգուր Վոլքան Ագարը հայտարարել էր, որ միջանցքը զգալիորեն կբարձրացնի իր երկրի և Ադրբեջանի միջև ապրանքաշրջանառությունը։

Այդուհանդերձ, Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշումը մինչև 2023 թվականի վերջն այն էր, որ եթե Երևանը չցանկանա բացել միջանցքը, ապա Բաքուն այլընտրանքային ճանապարհ կկառուցի Իրանի միջով։ Միևնույն ժամանակ, Հայաստանը կմնա այն շրջափակման մեջ, որի մեջ ինքն իրեն մղել է։ «Մենք սպասեցինք, և մեզ մեղադրեցին բռնի ուժով վերցնելու ցանկության մեջ։ Ես արդեն հոգնել եմ ասելուց, որ մենք նման մտադրություն չունենք։ Եվ հետո մենք ստիպված էինք այլ տարբերակ փնտրել։ Իրանական կողմի հետ պայմանավորվել ենք շրջանցիկ ճանապարհի կառուցման շուրջ»,ասել է նախագահ Իլհամ Ալիևը։ «Հայաստանը շատ բան է կորցնում... Դա կլինի միջազգային տրանսպորտային միջանցք: Մեծ քանակությամբ բեռ է գալու Կենտրոնական Ասիայից։ Մենք ակնկալում ենք, որ մեծ ծավալի բեռներ կհասնեն Չինաստանից։ Ստացվում է, որ Հայաստանն իրեն զրկել է դրանից, ինչպես նաև Ադրբեջանի հետ կապի մյուս բոլոր ուղիները բացելու հնարավորությունից»,- նշել է Ադրբեջանի ղեկավարը։

Միաժամանակ Ալիևը պնդում է, որ եթե «Զանգեզուրի միջանցքը» բացվի, ապա այն պետք է ընկալվի որպես ճանապարհ Ադրբեջանից դեպի Ադրբեջան։ Նա Զանգեզուրի միջանցքը համեմատում է Կալինինգրադի երկաթուղային կապի հետ։ Ըստ նրա, դա նշանակում է, որ մաքսատուրքեր, ստուգումներ ու սահմանապահներ չպետք է լինեն։ Ճիշտ է, հարց է առաջանում, թե այդ դեպքում Հայաստանը ինչպե՞ս կարող է միանալ կովկասյան հանգույցի հավակնոտ նախագծին, եթե նախ Չինաստանից ապրանքները գնան Բաքու, հետո «Ադրբեջանից Ադրբեջան», ապա այնտեղից էլ՝ Թուրքիա։ «Իլհամ Ալիևի խոսքերն իրականում նշանակում են, որ Ադրբեջանը և նրան աջակցող Թուրքիան չեն հրաժարվել «Զանգեզուրի միջանցքի» պլաններից։ Միևնույն ժամանակ, Իրանի տարածքով ճանապարհի խնդրի առաջմղումը Հայաստանի վրա ճնշում գործադրելու միջոց էր,- ասել է Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Խալաթյանը ng.ru-ի հետ զրույցում,- միջանցքը ռազմավարական նշանակություն ունի Բաքվի և Անկարայի համար, քանի որ այն թույլ կտա նրանց ամրապնդել իրենց առաջատար դերը Հարավային Կովկասում և ընդլայնել իրենց ազդեցությունը Կենտրոնական Ասիայում»։

Նրա խոսքով, այդ նախագծով կարող են հետաքրքրված լինել նաև արևմտյան երկրները։ Չնայած Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերություններում առկա խնդիրներին, նրանք դեռևս մնում են դաշնակիցներ։ «Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի համար պայքարում Վաշինգտոնը կաջակցի Անկարային, քանի որ նրա հաջողությունները կհանգեցնեն այս տարածաշրջաններում Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի ազդեցության նվազմանը։ Ամերիկյան իշխանություններն այդ երկրները համարում են իրենց հիմնական աշխարհաքաղաքական հակառակորդներ»,- ընդգծել է Խալաթյանը։ Նա նաև կարծում է, որ Հայաստանը կարող է ինչ-որ բան շահել Ադրբեջանի և Թուրքիայի հետ բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակումից, եթե պահպանի ճանապարհների նկատմամբ վերահսկողությունը, սակայն այն ծրագրում, որ առաջ են քաշում Բաքուն և Անկարան, Երևանի համար ոչ մի օգուտ չկա, բայց կան անվտանգության առումով լուրջ սպառնալիքներ։ «Անհրաժեշտ է, որ Հայաստանը Ադրբեջանի հետ սահմանին ունենա նույն իրավունքները, ինչ Իրանի հետ սահմանին։ Ոչ ոք չպետք է կասկածի տակ դնի նրա մաքսային հսկողության իրավունքը: Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» Ադրբեջանից չի գնա Ադրբեջան, ինչպես Ալիևն է ասում, այլ Ադրբեջանից Հայաստանի տարածքով դեպի Ադրբեջան»,- նշել է Խալաթյանը։

Որպես համեմատություն՝ նա բերել է հայկական ապրանքների Ռուսաստան տարանցման փորձը։ Երկու երկրներն էլ ԵԱՏՄ անդամ են, որի շրջանակներում մաքսատուրքեր չկան, բայց Հայաստանը վճարում է Վրաստանին իր ապրանքների տարանցման համար։ «Մինչև 2029 թվականը Իրանով երթուղին կավարտվի։ Եթե Հայաստանը ցանկանա, կարող է վերանորոգել Սյունիքի մարզում երկաթգիծը, բայց դա մի տեսակ իրանական ուղղության հավելում կդառնա»,- ng.ru-ի հետ զրույցում ասել է ադրբեջանցի քաղաքագետ Իլգար Վելիզադեն։ Նա նաև նշել է, որ Բաքուն և Երևանը տարբեր կերպ են ընկալում միջանցքի թեման։ Հայկական կողմը դա տեսնում է հաղորդակցությունների ընդհանուր ապաշրջափակման համատեքստում, իսկ ադրբեջանական կողմը միջանցքը համարում է առանձին խնդիր։

«Զանգեզուրի միջանցքով բեռների փոխադրման առանձնահատկությունները պետք է տարբերվեն Հայաստանի տարածքով տարանցումից։ Դա ճանապարհի միջանցիկ հատված է՝ 40 կմ-ից մի փոքր ավելի երկարությամբ: Արագընթաց գնացքը այն կանցնի մոտ 10 րոպեում։ Վագոնների ստուգումն ավելի շատ ժամանակ կխլի, քան բուն ճանապարհորդությունը, և դա՝ չնայած այն հանգամանքին, որ Հայաստանում ոչինչ չի բեռնաթափվի»,- ասել է Վելիզադեն։ Քաղաքագետը միաժամանակ ասել է, որ Ադրբեջանն առաջին հերթին շահագրգռված է «Զանգեզուրի միջանցքով», այլ ոչ թե Հայաստանի հետ այլ հաղորդակցությունների ապաշրջափակմամբ։ Հետևաբար, եթե այն չկա, ապա մյուս ճանապարհները կարող են փակ մնալ։ Նա, ի թիվս այլ բաների, դա բացատրել է բեռնափոխադրումների շահութաբերությամբ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ծառատունկի արդյունքները՝ Իմ Անտառ Հայաստանի հետ․ Մի Դրամի Ուժը Երևանի քաղաքապետարանը Համաշխարհային բանկի հետ դիտարկում է կոշտ թափոնների կառավարման նախագիծ իրագործելու հնարավորությունը 3 տարեկան երեխան կանգնել է մահճակալին, բացել պատուհանն ու դուրս ընկել․ վիճակը կայուն ծանր է Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համար ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված համերգի գլխավոր հովանավոր Ucom ընկերության աջակցությամբ Հայաստանում կմեկնարկի հերթական «Արևորդի» փառատոնը ԶՊՄԿ-ն կրկին դուրս է գալու առաջին հորիզոնական Ձախողակ կամակատարների ժամանակը սպառվում է, Կիրանցը պետք է նրանց անկուշտ երախում կոշտ ոսկոր դառնա Fastex-ը «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2024»-ի գլխավոր գործընկեր․ հանդիպել են ուսանողներն ու գործատուները Հունիսի 2-ից 5-ը Թումանյանի անվան զբոսայգում կկայանա «Երևանի բալետային փառատոն» նախագիծը Վարչախումբը փորձում է խափանել հանրահավաքը Ո՞վ կդառնա Իրանի նոր նախագահ Խայտառակ պարզաբանում՝ արդարադատության նախարարությունից 23-ամյա երիտասարդի մոտ լիցքավորված ատրճանակ և թմրանյութ է հայտնաբերվել Սորոսական թեկնածուին ՔՊ-ականները հարցակոխ չեն անի Սամարղանդում և Ջիզախում TrinaTracker տեխնոլոգիաներով արևային կայանները միացվել են ցանցին Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում 24 ժամ ջուր չի լինի Սպիտակ տունը մտավախություն ունի, որ Իրանը կարող է ԱՄՆ-ին կամ Իսրայելին մեղադրել Ռաիսիի մահվան համար. Politico Եթե չենք ցանկանում, որպեսզի մեզնից յուրաքանչյուրին զրկեն տնից ու տեղից, պատվից ու ազատությունից, այս ամենին պետք է դիմադրենք, դիմադրենք անզիջում, և միաժամանակ խելքով. Ավետիք Չալաբյան Ազգերը, որոնք ընկնում են ճակատամարտում, նորից բարձրանում են, իսկ որոնք հանձնվում են՝ վերանում են. Արշակ Կարապետյան
website by Sargssyan