Հասարակությունը այլընտրանքային ուժերի փնտրտուքի մեջ է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին շրջանում ավելի ու ավելի ակտիվ են շրջանառվում տեղեկությունները, թե Նիկոլ Փաշինյանը ցանկանում է գնալ արտահերթ ընտրությունների:

Չնայած իշխանությունները պարբերաբար կտրուկ հերքում են այդ տեղեկությունները, ավելի ճիշտ՝ արտահերթի իրենց ցանկությունը, այդուամենայնիվ, մի կողմից՝ փորձը ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը միշտ արել են իրենց հայտարարածի ու խոստացածի ուղիղ հակառակը, մյուս կողմից՝ փորձագետներից շատերը կարծում են, որ նման հերքումները պարզապես այլ քաղաքական ուժերի համար անկանխատեսելիության ու անակնկալի գործոնը մինչև վերջ պահելու նպատակ ունեն: Կան տեղեկություններ, որ նման հնարավորությունը իրականում քննարկվում է արտաքին ուժային կենտրոններում, մասնավորաբար Արևմուտքում:

Սակայն եթե նրանք, հասկանալով, որ Փաշինյանն արդեն գրեթե վարկանիշ չունի, ավելի զգուշավոր են այդ հարցում, ու դիվանագիտական մեր աղբյուրների փոխանցմամբ, քննարկում են արտահերթի պարագայում Փաշինյանին այլ «յուրայինով» փոխարինելու հարցը, ներհայաստանյան քաղաքական դաշտում, կարծես, առաջին հերթին մրցակցություն է այլընտրանքային, այսպես կոչված, «երրորդ ուժի» դաշտում:

Մեզ հետ զրույցում վերջին ամիսներին մի քանի քաղաքագետներ ոչ մեկ անգամ շեշտել են, որ մեր հասարակությունը ևս նման փնտրտուքի մեջ է՝ այս իշխանություններից ձերբազատվելու համար: Միևնույն ժամանակ որոշ փորձագետներ էլ այն կարծիքին են, որ իշխանափոխության հնարավոր է հասնել այն պարագայում, եթե տվ յալ ուժն ունի հստակ արտաքին աջակցություն:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ձախողակ կամակատարների ժամանակը սպառվում է, Կիրանցը պետք է նրանց անկուշտ երախում կոշտ ոսկոր դառնա Fastex-ը «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2024»-ի գլխավոր գործընկեր․ հանդիպել են ուսանողներն ու գործատուները Հունիսի 2-ից 5-ը Թումանյանի անվան զբոսայգում կկայանա «Երևանի բալետային փառատոն» նախագիծը Վարչախումբը փորձում է խափանել հանրահավաքը Ո՞վ կդառնա Իրանի նոր նախագահ Խայտառակ պարզաբանում՝ արդարադատության նախարարությունից 23-ամյա երիտասարդի մոտ լիցքավորված ատրճանակ և թմրանյութ է հայտնաբերվել Սորոսական թեկնածուին ՔՊ-ականները հարցակոխ չեն անի Սամարղանդում և Ջիզախում TrinaTracker տեխնոլոգիաներով արևային կայանները միացվել են ցանցին Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում 24 ժամ ջուր չի լինի Սպիտակ տունը մտավախություն ունի, որ Իրանը կարող է ԱՄՆ-ին կամ Իսրայելին մեղադրել Ռաիսիի մահվան համար. Politico Եթե չենք ցանկանում, որպեսզի մեզնից յուրաքանչյուրին զրկեն տնից ու տեղից, պատվից ու ազատությունից, այս ամենին պետք է դիմադրենք, դիմադրենք անզիջում, և միաժամանակ խելքով. Ավետիք Չալաբյան Ազգերը, որոնք ընկնում են ճակատամարտում, նորից բարձրանում են, իսկ որոնք հանձնվում են՝ վերանում են. Արշակ Կարապետյան Ինչի՞ վրա են հույս դրել Հայաստանի այս պահի իշխանությունները. «Փաստ» Ինչի՞ համար է ոստիկանությունը, և կա՞ այն, արդյոք, որպես այդպիսին. «Փաստ» Հայաստանում «բարեփոխված ոստիկանը» հենց այս տեսքն ունի և հենց իրենց հրամանով է խաղաղ ցուցարարներին դաժանորեն ծեծում. Շաքե Իսայան «Պետք է կարողանալ այս շարժումն ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնել». «Փաստ» Համախմբման ու հասարակական հաշտության դժվար, բայց հուսադրող ճանապարհով. «Փաստ» Թանգարանը վերաբացվել է. ի՞նչ կարելի է տեսնել այնտեղ. «Փաստ» Ինչո՞ւ չեն ուզում գրանցել Արշակ Կարապետյանի հիմնադրած կուսակցությունը. «Փաստ»
website by Sargssyan