Իշխանությունը կորցնելու վախ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

News.ru–ն «Քաղաքագետը չի բացառել նոր պատերազմ Հարավային Կովկասում» վերնագրով հոդվածում գրում է, որ Հարավային Կովկասում նոր զինված հակամարտության հավանականությունը չնչին է, բայց այն դեռ կա, ասել է քաղաքագետ, Ժամանակակից պետական զարգացման ինստիտուտի տնօրեն Դմիտրի Սոլոննիկովը NEWS.ru-ի հետ զրույցում: Նա պարզաբանել է, որ կա նաև Ադրբեջանի ու Հայաստանի միջև հաշտության պայմանագրի ստորագրման հեռանկար։ Ավելին, ինչպես նշել է փորձագետը, Բաքուն հարձակվելու մտադրություն չունի, իսկ Երևանը դրա հնարավորությունը չունի։

«Մի խոսքով, լիարժեք պատերազմի հիմք չկա: Ադրբեջանը չի պատրաստվում հարձակվել Հայաստանի վրա, իսկ Երևանն այժմ պատերազմ սկսելու վիճակում չէ, դրա համար չկա բանակ, չկա քաղաքական կամք, չկան ռեսուրսներ։ Բայց, ցավոք սրտի, հաճախակի սադրանքներ են լինելու, և դա մեր ժամանակների իրականությունն է, այսինքն, լարվածությունը կշարունակվի»,ասել է Սոլոննիկովը։ Նրա խոսքով, Նիկոլ Փաշինյանը հետաձգելու է հաշտության պայմանագրի ստորագրումը։ Փորձագետն այդ մոտեցումը բացատրում է իշխանությունը կորցնելու վախով։

«Ղարաբաղում պարտության ամբողջական ընդունումից հետո Հայաստանում իշխանությունը կարող է փոխվել: Ուստի խաղաղության պայմանագրի ստորագրումը չափազանց վտանգավոր է Փաշինյանի համար։ Այդ իսկ պատճառով նա հանդես է գալիս մի քանի նոր նախաձեռնություններով, ինչպես, օրինակ՝ ադրբեջանական զորքերը Հայաստանից դուրս բերելու անհրաժեշտությունը։ Բայց անհնար է զորքերը դուրս բերել սահմանից, երբ այդ սահմանը սկզբունքորեն գոյություն չունի»,փաստել է Սոլոննիկովը։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Բաքուն մտադիր չէ հայելային կերպով զորքերը դուրս բերել Հայաստանի հետ պայմանական սահմանից։ Նրա խոսքով, իրեն նման առաջարկով դիմել են գործընկերները, սակայն ինքը չի համաձայնել այդ առաջարկին, քանի որ նրանք չեն բացատրել, թե որտեղի՞ց պետք է զորքը դուրս բերվի։ Ադրբեջանի ղեկավարը նաև անհիմն է անվանել Հայաստանի պահանջները Ադրբեջանից։ Ակնկալվում է, որ սահմանների հետ կապված հարցերը կլուծվեն համատեղ հանձնաժողովի նիստում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ծառատունկի արդյունքները՝ Իմ Անտառ Հայաստանի հետ․ Մի Դրամի Ուժը Երևանի քաղաքապետարանը Համաշխարհային բանկի հետ դիտարկում է կոշտ թափոնների կառավարման նախագիծ իրագործելու հնարավորությունը 3 տարեկան երեխան կանգնել է մահճակալին, բացել պատուհանն ու դուրս ընկել․ վիճակը կայուն ծանր է Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համար ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված համերգի գլխավոր հովանավոր Ucom ընկերության աջակցությամբ Հայաստանում կմեկնարկի հերթական «Արևորդի» փառատոնը ԶՊՄԿ-ն կրկին դուրս է գալու առաջին հորիզոնական Ձախողակ կամակատարների ժամանակը սպառվում է, Կիրանցը պետք է նրանց անկուշտ երախում կոշտ ոսկոր դառնա Fastex-ը «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2024»-ի գլխավոր գործընկեր․ հանդիպել են ուսանողներն ու գործատուները Հունիսի 2-ից 5-ը Թումանյանի անվան զբոսայգում կկայանա «Երևանի բալետային փառատոն» նախագիծը Վարչախումբը փորձում է խափանել հանրահավաքը Ո՞վ կդառնա Իրանի նոր նախագահ Խայտառակ պարզաբանում՝ արդարադատության նախարարությունից 23-ամյա երիտասարդի մոտ լիցքավորված ատրճանակ և թմրանյութ է հայտնաբերվել Սորոսական թեկնածուին ՔՊ-ականները հարցակոխ չեն անի Սամարղանդում և Ջիզախում TrinaTracker տեխնոլոգիաներով արևային կայանները միացվել են ցանցին Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում 24 ժամ ջուր չի լինի Սպիտակ տունը մտավախություն ունի, որ Իրանը կարող է ԱՄՆ-ին կամ Իսրայելին մեղադրել Ռաիսիի մահվան համար. Politico Եթե չենք ցանկանում, որպեսզի մեզնից յուրաքանչյուրին զրկեն տնից ու տեղից, պատվից ու ազատությունից, այս ամենին պետք է դիմադրենք, դիմադրենք անզիջում, և միաժամանակ խելքով. Ավետիք Չալաբյան Ազգերը, որոնք ընկնում են ճակատամարտում, նորից բարձրանում են, իսկ որոնք հանձնվում են՝ վերանում են. Արշակ Կարապետյան
website by Sargssyan