Աննախադեպ ցուցանիշ Հայաստանի բանկային շուկայի համար. վարկային պորտֆելը գերազանցել է 1 տրիլիոն ՀՀ դրամը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

2023 թվականին ՀՀ բանկային համակարգում գրանցվել է վարկային պորտֆելի աճ 20,7 %-ով։ Սակայն հետաքրքիր է, որ նույն ժամանակահատվածում «Ամերիաբանկի» վարկային պորտֆելի աճը կազմել է շուրջ 34 %: Ընդ որում, ՀՀ բանկային համակարգի համար գրանցվել է աննախադեպ ցուցանիշ. «Ամերիաբանկի» վարկային պորտֆելը գերազանցել է 1 տրիլիոն ՀՀ դրամը` 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմելով 1 տրիլիոն 53 մլն ՀՀ դրամ:

Ավելորդ չէ նշել, որ «Ամերիաբանկը» 10-րդ տարին անընդմեջ պահպանում է շուկայի առաջատարի դիրքը վարկային պորտֆելի մեծությամբ. նույն՝ վերը նշված օրվա դրությամբ բանկի վարկային պորտֆելի մասնաբաժինը շուկայում կազմում է 19,6 %՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 17,6 %- դիմաց: Հավելենք, որ «Ամերիաբանկը» նաև հարկատուների ցանկում է բանկերի մեջ առաջատարը. օրինակ` 2023 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների արդյունքներով 1000 խոշոր հարկատուների ցանկում բանկը 6-րդ տեղում է:

Բանկային համակարգում ուշագրավ առաջընթաց է ունեցել նաև «Ֆասթ բանկը»: Բանն այն է, որ այն որպես բանկ է գրանցվել ընդամենը մոտ մեկ տարի առաջ, սակայն հասցրել է տպավորիչ արդյունքներ գրանցել: Ավելին, բանկը 2023 թվականի հունվարսեպտեմբեր ամիսների արդյունքներով 1000 խոշոր հարկատուների ցանկում արդեն իսկ հայտնվել է լավագույն հարյուրյակում՝ զբաղեցնելով 87-րդ հորիզոնականը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հունիսի 2-ից 5-ը Թումանյանի անվան զբոսայգում կկայանա «Երևանի բալետային փառատոն» նախագիծը Վարչախումբը փորձում է խափանել հանրահավաքը Ո՞վ կդառնա Իրանի նոր նախագահ Խայտառակ պարզաբանում՝ արդարադատության նախարարությունից 23-ամյա երիտասարդի մոտ լիցքավորված ատրճանակ և թմրանյութ է հայտնաբերվել Սորոսական թեկնածուին ՔՊ-ականները հարցակոխ չեն անի Սամարղանդում և Ջիզախում TrinaTracker տեխնոլոգիաներով արևային կայանները միացվել են ցանցին Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում 24 ժամ ջուր չի լինի Սպիտակ տունը մտավախություն ունի, որ Իրանը կարող է ԱՄՆ-ին կամ Իսրայելին մեղադրել Ռաիսիի մահվան համար. Politico Եթե չենք ցանկանում, որպեսզի մեզնից յուրաքանչյուրին զրկեն տնից ու տեղից, պատվից ու ազատությունից, այս ամենին պետք է դիմադրենք, դիմադրենք անզիջում, և միաժամանակ խելքով. Ավետիք Չալաբյան Ազգերը, որոնք ընկնում են ճակատամարտում, նորից բարձրանում են, իսկ որոնք հանձնվում են՝ վերանում են. Արշակ Կարապետյան Ինչի՞ վրա են հույս դրել Հայաստանի այս պահի իշխանությունները. «Փաստ» Ինչի՞ համար է ոստիկանությունը, և կա՞ այն, արդյոք, որպես այդպիսին. «Փաստ» Հայաստանում «բարեփոխված ոստիկանը» հենց այս տեսքն ունի և հենց իրենց հրամանով է խաղաղ ցուցարարներին դաժանորեն ծեծում. Շաքե Իսայան «Պետք է կարողանալ այս շարժումն ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնել». «Փաստ» Համախմբման ու հասարակական հաշտության դժվար, բայց հուսադրող ճանապարհով. «Փաստ» Թանգարանը վերաբացվել է. ի՞նչ կարելի է տեսնել այնտեղ. «Փաստ» Ինչո՞ւ չեն ուզում գրանցել Արշակ Կարապետյանի հիմնադրած կուսակցությունը. «Փաստ» Մարտի են նետվել իշխանական ֆեյքերը, որոնք մեծացնում են Սրբազան շարժման հետ կապված նյութերի դիտումները. «Փաստ» Նման «փաստարկներով» վաղը-մյուս օրն ի՞նչ են հանձնելու. «Փաստ»
website by Sargssyan