Մատենադարանը 3D սքանավորման սարք է նվեր ստացել բարերար Վահե Բադալյանից

Օրերս Մատենադարանի թանգարանում կայացել է բարերար, «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի համահիմնադիր և նախագահ Վահե Բադալյանի կողմից ձեռագրերի կազմերի 3D ձևաչափով սքանավորման սարքի նվիրաբերության արարողությունը։ Սարքի շնորհիվ էապես կմեծանա ձեռագրերի կազմերի ուսումնասիրման առանձնահատկությունների որոշարկման, ինչպես նաև հավանական վնասվածքների բացահայտման հնարավորությունը։

3D սքանավորման սարքի կիրառումն աննախադեպ է ոչ միայն Մատենադարանի ձեռագրերի կազմերի ուսումնասիրման ոլորտում, այլև լայն հնարավորություն է ընձեռում թանգարանային առարկաների սքանավորման և ուսումնասիրման համար։ 

«Այս տեխնոլոգիան ոչ միայն թույլ կտա ընդլայնել հայկական թվային գրադարանը, այլև պահպանել ու հասանելի դարձնել մեր հնագույն ձեռագրերն ինչպես ապագա սերունդներին, այնպես էլ միջազգային գիտական հանրությանը», - ասել է բարերար, «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի համահիմնադիր և նախագահ Վահե Բադալյանը։

Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, շնորհակալություն հայտնելով բարերար Վահե Բադալյանին և շնորհավորելով գործընկերներին, կարևորել է Մատենադարանի և մասնավոր հատվածի համագործակցության խորացման շարունակականությունը։ 

«Մեր բարերարի աջակցությամբ շարունակում ենք Մատենադարանի համար կարևորագույն ռազմավարական նշանակություն ունեցող գիտատեխնիկական բաժինների վերազինման և արդիականացման գործընթացը։ Թվայնացման բաժինը ձեռք է բերել եռաչափ սքանավորման մի սարք, որը մեր իրականության մեջ թանգարանային հատվածում, աննախադեպ է», - նշել է Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը։

Շնորհանդեսին ձեռագիր մատյանների կազմարարության պատմությանն է անդրադարձել Մատենադարանի Արխիվի և արխիվագիտության բաժնի վարիչ Արմեն Մալխասյանը: Սքանավորման արդյունքները կնպաստեն նաև Մատենադարանի ձեռնարկատիրական գործունեության զարգացմանը։ Սա  Մատենադարանի և մասնավոր հատվածի համագործակցության խորացման արտահայտություն է։

 

Եվս մեկ կրթական նախագիծ իրականացավ Team-ի աջակցությամբ «Խաղաղության պայմանագիր» կոչվող վտանգավոր խաղը իշխանություն պահելու նպատակ ունի Փաշինյանը փոխել է հռետորաբանությունը միջանցքի հարցում ՔՊ-ն ուժով խլում է Գյումրին «Հայաթ բենդ»-ի պրոդյուսերի խոսքն ահաբեկել է իշխանություններին ԵԱՍՄ-ն նոր աղբատար մեքենաներ ունի, սանմաքրման աշխատակիցները՝ հանդերձարաններ Ռոքֆելլերի և Բեզոսի հիմնադրամները Նիգերիայում արևային կայանների ցանց են ստեղծելու Եվրախորհրդարանականները ԵՄ-ին կոչ են արել դադարեցնել Ադրբեջանի հետ գազային համաձայնագիրը․ «Հայաքվե» Ռեժիսոր Տաթև Մկրտչյանի «Պապա» ֆիլմը «Եվրասիա-Կինոֆեստ» փառատոնում արժանացել է հատուկ դիպլոմի «Համահայկական ճակատ» կուսակցությունը հոկտեմբերի 24-ին Ազատության հրապարակից Մաշտոցի պողոտայով երթ կանցկացնի դեպի Հանրապետության հրապարակ` ՀՀ Կառավարության շենք Արեւային վահանակներ ու ջրատաքացուցիչներ․ ԶՊՄԿ-ի նվերը Սյունիք սահմանամերձ գյուղի բնակիչներին Ադրբեջանի նպատակը սոսկ Արցախով չի սահմանափակվում․ «Հայաքվե» Օկուպացված Արցախում ադրբեջանցի զինծառայող է զոհվել Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում 5,5 % անկում է գրանցվել. Համաշխարհային բանկ Պուտինը ժամանել է Կազան՝ մասնակցելու ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին ՌԴ-ում կինը, օգտվելով Wildberries-ում ծրագրային անսարքությունից, 1,2 մլն ռուբլու գողություն է կատարել ՀԱՄԱՍ-ը, անվտանգության նկատառումներից ելնելով, չի բացահայտի նոր առաջնորդի ինքնությունը Կոտայքում 8-ամյա աղջկան 1,000 դրամի դիմաց առաջարկել են սեռական հարաբերություն ունենալ. կա կալանավորված Մեր հայրենիքից հանձնվել են տարածքներ, որից հետո ստեղծվել է աշխատանքային կանոնակարգ. Բագրատ Սրբազան Դերասանուհի Սոնա Մաթևոսյանի աշնանային կերպարը
website by Sargssyan