Արդեն երեք տարուց ավել է, Հայաստանում իշխող վարչախումբը փորձում է մարդկանց համոզել, որ նահանջելով և զիջելով թշնամուն, կարելի է խաղաղության հասնել. Չալաբյան

Քաղաքական-հասարակական գործիչ, «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Այսօր առավոտյան Ներքին Հանդի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում հայկական կողմից զոհվել է 4 զինծառայող, կան նաև մեծաթիվ վիրավորներ, թշնամու կորուստներն առայժմ անհայտ են։ Կրակը թշնամու կողմից վարվել է այն դիրքերից, որոնք այն գրավել էր բուն Հայաստանի տարածքում 2022 թ․ սեպտեմբերի 13-14-ին տեղի ունեցած հարձակման ընթացքում, մինչ այդ էլ անարգել առաջ էր եկել 2020 թ․ դեկտեմբերին, երբ առանց կռվի հայկական զորքերին նահանջի հրաման է տրվել։
Ընդ որում, թշնամին մեծամտաբար սա անվանել է "Հատուցման գործողություն", իրեն իրավունք վերապահելով անարգել սպանդի ենթարկելու հայ զինծառայողներին, այն պայմաններում, երբ Հայաստանի Պաշտպանության նախարարությունը երեկ իր փոքրոգի հաղորդագրության մեջ հայտարարել էր, որ հետաքննություն կանցկացնի և կպատժի այն զինծառայողին, որը կրակը բացել թշնամու ուղղությամբ, փոխանակ մտածելու, թե ինչպես կանխել թշնամու հնարավոր գործողությունները։
Արդեն երեք տարուց ավել է, Հայաստանում իշխող վարչախումբը փորձում է մարդկանց համոզել, որ նահանջելով և զիջելով թշնամուն, կարելի է խաղաղության հասնել։ Այդ ընթացքում հանձնվել և հայափաթվել է Արցախը, թշնամին գրավել է Հայաստանի արևելյան սահմանի գերիշխող բազմաթիվ բարձունքները, ակնհայտորեն նոր հարձակում է պատրաստում Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի ուղղությամբ, իսկ այս կեղծ "խաղաղասերների" կույտը, երկիրը պաշտպանության պատրաստելու փոխարեն, շարունակում են իրենց անհեթեթ գործողություններով ջլատել հասարակությունը, թշնամացնել նախկին դաշնակիցներին, թուլացնել բանակը՝ ամբողջը սեփական իշխանությունը մեկ օր ավել երկարաձգելու և նրա "բարիքներից" օգտվելու համար։
Ցավակցում եմ այսօր զոհված հայրենիքի պաշտպանների ընտանիքներին և հարազատներին, միևնույն ժամանակ հույս հայտնում, որ Ներքին Հանդում տեղի ունեցածը կօգնի վերջին տատանվողներին իրատեսական գնահատել իրավիճակը, մերժել այս վարչախմբի կողմից մեր վզին փաթաթված պարտվողական օրակարգը, և միավորել երկրի պաշտպանության հրամայականի շուրջը։

 

Եվս մեկ կրթական նախագիծ իրականացավ Team-ի աջակցությամբ «Խաղաղության պայմանագիր» կոչվող վտանգավոր խաղը իշխանություն պահելու նպատակ ունի Փաշինյանը փոխել է հռետորաբանությունը միջանցքի հարցում ՔՊ-ն ուժով խլում է Գյումրին «Հայաթ բենդ»-ի պրոդյուսերի խոսքն ահաբեկել է իշխանություններին ԵԱՍՄ-ն նոր աղբատար մեքենաներ ունի, սանմաքրման աշխատակիցները՝ հանդերձարաններ Ռոքֆելլերի և Բեզոսի հիմնադրամները Նիգերիայում արևային կայանների ցանց են ստեղծելու Եվրախորհրդարանականները ԵՄ-ին կոչ են արել դադարեցնել Ադրբեջանի հետ գազային համաձայնագիրը․ «Հայաքվե» Ռեժիսոր Տաթև Մկրտչյանի «Պապա» ֆիլմը «Եվրասիա-Կինոֆեստ» փառատոնում արժանացել է հատուկ դիպլոմի «Համահայկական ճակատ» կուսակցությունը հոկտեմբերի 24-ին Ազատության հրապարակից Մաշտոցի պողոտայով երթ կանցկացնի դեպի Հանրապետության հրապարակ` ՀՀ Կառավարության շենք Արեւային վահանակներ ու ջրատաքացուցիչներ․ ԶՊՄԿ-ի նվերը Սյունիք սահմանամերձ գյուղի բնակիչներին Ադրբեջանի նպատակը սոսկ Արցախով չի սահմանափակվում․ «Հայաքվե» Օկուպացված Արցախում ադրբեջանցի զինծառայող է զոհվել Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում 5,5 % անկում է գրանցվել. Համաշխարհային բանկ Պուտինը ժամանել է Կազան՝ մասնակցելու ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին ՌԴ-ում կինը, օգտվելով Wildberries-ում ծրագրային անսարքությունից, 1,2 մլն ռուբլու գողություն է կատարել ՀԱՄԱՍ-ը, անվտանգության նկատառումներից ելնելով, չի բացահայտի նոր առաջնորդի ինքնությունը Կոտայքում 8-ամյա աղջկան 1,000 դրամի դիմաց առաջարկել են սեռական հարաբերություն ունենալ. կա կալանավորված Մեր հայրենիքից հանձնվել են տարածքներ, որից հետո ստեղծվել է աշխատանքային կանոնակարգ. Բագրատ Սրբազան Դերասանուհի Սոնա Մաթևոսյանի աշնանային կերպարը
website by Sargssyan