Ի՞նչ է կատարվում «Հայկական կարմիր խաչում». օգտվում են մարդու առողջական վիճակից. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին օրերին ուշագրավ իրադարձություններ են տեղի ունենում «Հայկական կարմիր խաչի» շուրջ։ Մասնավորապես, ՀԿԽԸ գլխավոր քարտուղար / գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանի կողմից փորձ է արվում իրականացնել «իշխանափոխություն»։

Այս մասին նախօրեին հայտարարությամբ է հանդես եկել «Հայկական Կարմիր Խաչի ընկերություն» հասարակական կազմակերպության նախագահությունը՝ մասնավորաբար նշելով, որ նախագահության փետրվարի 8-ի «պատճառաբանված որոշմամբ մերժել էր անհայտ նախաձեռնող խմբի կողմից ներկայացված դիմումը՝ արտահերթ համագումար հրավիրելու վերաբերյալ»: Այնուհանդերձ, ինչպես նշված է հայտարարության մեջ, փետրվարի 15-ին «առանց նախագահության համապատասխան որոշման, կանոնադրությամբ ամրագրված նորմերի կոպիտ խախտումներով, ավելին՝ քրեորեն հետապնդելի արարքների թույլտրմամբ, որոշ ինքնակոչների կողմից իրականացվում է հավաք՝ ՀԿԽԸ ՀԿ արտահերթ համագումարի անվան ներքո»: Հենց այս «համագումարում» էլ գործող նախագահ Մխիթար Մնացականյանի փոխարեն նախագահ է «ընտրվել» Աննա Եղիազարյանը:

«Փաստ» թերթին հայտնի դարձավ, որ այս ամբողջ գործընթացը Մնացականյանի դեմ կազմակերպվել է այն ժամանակ, երբ վերջինս ծայրահեղ ծանր վիճակում գտնվել է հիվանդանոցում և ֆիզիկապես հնարավորություն չի էլ ունեցել տեղյակ լինել իր դեմ կազմակերպվող դավադրություններից։ Փաստորեն, ստացվում է, որ մարդկանց առողջության համար «պայքարող» որոշ անձինք մարդու առողջական վիճակից օգտվում են հանուն պաշտոնի և դիրքի։

Հավելենք, որ ՀԿԽԸ նախագահությունը նշյալ հայտարարությամբ նաև դիմում է իրավապահ մարմիններին՝ անհապաղ ձեռնարկել քրեական վարույթ և պատժել իրավախախտներին։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կանգնեք մեր կողքին, ուժեղացրեք քաղաքացիական ճնշումը ողջ իրավապահ համակարգի վրա, վաղ թե ուշ այն տեղի կտա. Ավետիք Չալաբյան Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ» Տիկին Վարդապետյա'ն, որ գալիս եք համալսարանում դաս եք տալիս, մեքենան բակում մի կայանեք Մի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռում Կամ դատախազությունը քրեական վարույթ կնախաձեռնի ոստիկանների նկատմամբ, կամ կդիմենք այլ միջոցների Պետական իշխանությունը բռնազավթել է նաև Դատախազությունը. Մենուա Սողոմոնյան Հանցագործության մասին հաղորդում ենք մուտք արել. «ՀայաՔվեն» դատախազության դիմաց է «Կիրանցում ուժային օպերացիա է տեղի ունեցել․մի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռում». Ավետիք Չալաբյան Ավետիք Չալաբյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազություն «ՀայաՔվեի» բողոքի ակցիան այս անգամ Գլխավոր դատախազության շենքի դիմաց էր Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչած գոյականը կառավարության նիստ էր հրավիրել․ Հրայր Կամենդատյան «Հայաքվե»-ի անդամների բողոքի ակցիան՝ Գլխավոր դատախազության մոտ․ ՈւՂԻՂ Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանը Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր Չփորձե՛ք հատել կարմիր գծերը, այլապես կհիշեցնեմ ձեզ իմ մասնագիտությունը. Արշակ Կարապետյան Ադրբեջանցիները տրամադրված էին հայ սպանելու․ Նաիրի Սարգսյան ՌԴ-ի ռազմական ձախողումն ակնհայտ է. այն ունի 150,000 զոհ. Ֆրանսիայի ԱԳՆ Հայաստանի ոստիկանությունը պաշտպանում է թուրքերին հայերից. Սվետլանա Աճեմյան Փաշինյանը մի խումբ ՔՊ-ականների գործուղել է ԱՄՆ Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ
website by Sargssyan