Սերֆինգի տախտակ և արևային վահանակ տանիքին. Էլեկտրական միկրոմեքենայի բագգի տարբերակ է ցուցադրվել CES2024-ում

Ixbt.com-ը գրում է, որ հոլանդական Squad Mobility ստարտափի արևային մարտկոցով Solar City Car արտասովոր էլեկտրական մեքենան ցուցադրվել է CES2024 տեխնիկական նորարարությունների ցուցահանդեսում:

Այդ բագգին արդեն հայտնի քաղաքային միկրոմոբիլ Solar City Car-ի հատուկ տարբերակն է, որից այն տարբերվում է բաց դռների դիզայնով, մեքենայի հետևի մասում սերֆինգի տախտակների ամրացմամբ և հատուկ անվադողերով: Վերջինս, հավանաբար, պետք է ավելի լայն լինի զուտ քաղաքային Solar City-ի համեմատ։

Հոլանդական Squad Mobility ընկերությունը իր Solar City Car-ը  համարում է կոմպակտ և մատչելի էլեկտրական մեքենա, որը կարող է լիցքավորվել ինչպես ցանցից, այնպես էլ տանիքում ներկառուցված արևային մարտկոցի միջոցով: Քանի որ Squad-ը ներկայացրել է արդեն հայտնի մոդելի այդ բագգիի տարբերակը Լաս Վեգասում տեղի ունեցող CES2024 ցուցահանդեսում, տեխնիկական բնութագրերում մի շարք տվյալներ նշված են հատուկ Տեխասի այս տարածքի համար:

Բագին սնուցվում է 1,6 կՎտժ հզորությամբ երկու կամ չորս փոխարինելի շարժական մարտկոցներով, որոնք ապահովում են 50 կամ 100 կմ հեռահարություն առանց արևային էներգիայի օգտագործման: Եթե ​​գործի դրվի տանիքի վրա տեղադրված արևային մարտկոցը, ապա այն կարող է բավականաչափ էներգիա հավաքել Նիդեռլանդներում արևոտ օրերին 22 կմ ճանապարհ անցնելու և Լաս Վեգասում մինչև 31 կմ վազք կատարելու համար:

Հաշվի առնելով օրական վազքը քաղաքում ճանապարհորդելիս, շատ դեպքերում մեքենան կունենա բավականաչափ արևային էներգիա առանց ցանցից վերալիցքավորման անհրաժեշտության։

Կախված տարբերակից, մեքենան համալրված է հետևի երկու շարժիչով՝ յուրաքանչյուրը 2 կամ 3 կՎտ հզորությամբ, ինչը թույլ է տալիս զարգացնել 45 կմ/ժ կամ 70 կմ/ժ առավելագույն արագություն։ Solar City-ի նախնական տարբերակը արտադրողը ներկայացրել է որպես քաղաքային այնպիսի էլեկտրական մեքենա, որի 2 մ երկարությունը  կհեշտացնի քաղաքային պայմաններում կայանելը։

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]

Արմավիրի մարզում «BMW»-ն բախվել է երկաթե արգելապատնեշին և 20 մետր գլորվել ձորը Ի՞նչ պետք է անել Շուշին վերադարձնելու համար. Հովհաննես Իշխանյան Ինձ ամենաշատ հետաքրքրողն է, ժողովրդին ո՞նց ենք մենք հետո վերականգնելու․ Սրբազան Ավետիք Չալաբյանն ու Աբրահամ Գասպարյանը կարևոր հայտարարությամբ են հանդես գալիս Օլիմպիական խաղերի կրակը հասել է Ֆրանսիա ԵՄ-ն 125 մլն եվրո կտրամադրի Եմենին Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է Մայիսի 8-ին կեսօրից հետո, 9-ի գիշերը, 10-13-ին սպասվում է անձրև և ամպրոպ Որ իշխանություն չկա, ի՞նչ պարզաբանեմ. Բագրատ Սրբազան «Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդի ուղերձը Լուկաշենկոն ժամանել է Մոսկվա ՀԻՄԱ․ Սրբազան պայքարի 5-րդ օրը․ ուղիղ միացում Կոտայքից Կինը 2 ամսական երեխայի հետ միացել է «Շիրակը հանուն հայրենիքի» շարժմանը Գերմանացիները պատշգամբներն են հարմարեցրել արևային մարտկոցների համար. Գերմանիայում պատշգամբային տնտեսությունների թիվը գերազանցել է 400 հազարը Գլենդելը իր աջակցությունն է հայտնում Բագրատ Սրբազանին Մեր հետ խոսում են ուլտիմատումով. Արշակ Կարապետյան Վաղը՝ համազգային հանրահավաք Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում Իշխանությունը վախեցած է այս շարժումից, մենք չենք կարող անտարբեր լինել պրոցեսներին․ Միքայել Սրբազան «Ապրելու երկիր» կուսակցությունը շարունակում է աջակցել Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը, որը Տավուշի գյուղերի պայքարից վեր է ածվում համաժողովրդական ընդվզման
website by Sargssyan