«Փաշինյանն ակնհայտորեն գնում է Սահակաշվիլու հետքերով». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Vm.ru-ն գրում է, որ Հայաստանը դադարեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին, ինչի մասին ասել է Նիկոլ Փաշինյանը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ հայտնել է, որ Մոսկվան նախատեսում է Երևանից պարզել, թե ինչ է նշանակում սառեցման մասին հայտարարությունը։ vm.ru-ն քաղաքագետ Յուրի Սվետովից տեղեկացել է, թե ինչո՞ւ է Հայաստանը որոշել դուրս գալ ՀԱՊԿ-ից և ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ դա։ Ըստ քաղաքագետի, Փաշինյանը իշխանության գալուց ի վեր ամեն ինչ անում է Ռուսաստանից հեռու մնալու համար:

«Նա աստիճանաբար մշակել է Ռուսաստանի հետ հակամարտության տեխնոլոգիա։ Նրա բոլոր քայլերը հետևողականորեն ուղղված են հեռանալուն։ Փաշինյանը պնդում է, որ ՀԱՊԿ-ի շրջանակներում Ղարաբաղի համար պետք է կռվեր Ռուսաստանը, ոչ թե Հայաստանը: Նա մեզ մեղադրում է իր պարտության մեջ, թեև ինքն է համաձայնել, որ Ղարաբաղը դադարի գոյություն ունենալ։ Սակայն դրա մեղավոր է դարձնում Ռուսաստանին։ Իրականում նա դավաճանեց Ղարաբաղին, գցեց ուսերից, որպեսզի այդ խնդիրը չխանգարի Հայաստանին անդամակցել ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին»,- ասել է նա: Փորձագետն ընդգծել է, որ ՌԴ իշխանությունները դեռ հանդուրժում են դա։ «Մեր իշխանությունները հանդուրժում են այս ամենը։ Օրինակ՝ Հայաստանը հրաժարվեց ՀԱՊԿ-ի համապատասխան կառույցը գլխավորել, մասնակցել համատեղ զորավարժություններին։ Ռուսաստանը աչք է փակել դրա վրա։ Դա հանգեցրել է նրան, որ Հայաստանը սկսել է մասնակցել այլ պետությունների հետ համատեղ զորավարժությունների»,- ասել է vm.ru-ի զրուցակիցը։

Սվետովի կարծիքով, Փաշինյանը նպատակ ունի զարգացնել բարեկամական հարաբերություններ այլ երկրների, այլ ոչ թե Ռուսաստանի հետ։ «Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը մշտապես թռչում է ԱՄՆ և այնտեղ բանակցություններ է վարում։ Փաշինյանը պնդում է, որ իր հիմնական հենարանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն է, և հանդիպումներ է ունենում նրա հետ։ Իսկ ռուսական իշխանություններն անընդհատ ասում են, որ նա, ի վերջո, խելքի է գալու։ Բայց Փաշինյանն ակնհայտորեն գնում է Սահակաշվիլու հետքերով։ Նա նաև խզել է հարաբերությունները ԱՊՀ-ի և ՀԱՊԿ-ի շրջանակներում»,- հիշեցրել է նա: Քաղաքագետը ենթադրել է, որ այժմ Գյումրիում ռուսական ռազմակայանի և դրա լուծարման հարց կառաջանա։

«Այս պահին մեզ համար պահանջ է պատրաստվում լուծարել Գյումրու այդ բազան։ Ամեն ինչ դեպի դրան է գնում։ Եվ դա՝ հենց այն պատճառով, որ Ռուսաստանի կողմից կոշտ արձագանք չկա. Փաշինյանը վստահ է, որ իրեն կներեն ու ամեն ինչից կփրկեն։ Մենք պետք է պատրաստ լինենք նրան, որ որոշ ժամանակ անց Հայաստանը կվերածվի նրան, ինչ Վրաստանն էր Սահակաշվիլու օրոք»,- եզրափակել է փորձագետը։ Միևնույն ժամանակ. Փաշինյանը, պատասխանելով Հայաստանում ռուսական ռազմակայանի հնարավոր փակման մասին հարցին, ընդգծել է, որ այս մասին դեռ խոսակցություն չկա։

Վարչապետը նախկինում նաև ասել էր, որ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ Ուկրաինայի հարցում։ Բացի այդ, Փաշինյանը նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունը չի կարող լինել Հայաստանի հիմնական գործընկերը պաշտպանության ոլորտում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ինչպե՞ս անիմաստ բարձրացնել Ադրբեջանի կշիռը Բագրատ Սրբազանը մեկ կաթսայում է հավաքում բոլոր ընդդիմադիրներին «Այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց»․ ավարտվեց Բագրատ Սրբազանի հանդիպումը պահեստազորի սպաների հետ Ո՞վ եք դուք՝ պարո՞ն, թե տիկի՞ն վարչապետ. Արշակ Կարապետյան ԱՄՆ-ում վատ եղանակի պատճառով` 7 մարդ է մահացել Մայիսի 26-ին կունենանք կարևոր հանրահավաք. Բագրատ Սրբազան Վարչախումբը վախենում է պատասխանել Լուկաշենկոյի հակահայ ելույթներին Ո՞վ եք դուք, հայտարարեք ձեր հավատքը՝ հասկանանք, քրիստոնյա ե՞ք, թե ոչ, ասեք՝ տիկին ե՞ք, թե պարոն. Արշակ Կարապետյան Սև ծովում Տանզանիայի դրոշով նավ է խորտակվել Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանը Իմ՝ վարչապետի թեկանծու լինելու վերաբերյալ որոշում, որպես այդպիսին, պաշտոնականացված չկա, պետք է Վեհափառի հետ խոսեմ․ Բագրատ Սրբազան Գործող իշխանությունն իր քայլերով ցույց է տվել, որ ինքն արդեն լեգիտիմ չի. Արմեն Մանվելյան «Քաղպայմանագրում» ահաբեկված են. կամուրջներ են որոնում Ռուս գիտնականներն օտարերկրյա գործընկերների հետ մշակել են էժան և արդյունավետ արևային մարտկոցներ Հրաժարվելով եկեղեցուց, Սահմանադրությունից, պատմությունից, ի՞նչ ենք դառնում, ինչի՞ն է նման երկրի ղեկավարը, որն ուզում է ստեղծել մի նոր ժողովուրդ. Արշակ Կարապետյան Վթար Երևան-Սևան ճանապարհին. վիրավnրներ կան «ԶՊՄԿ» ՓԲԸ-ն Սյունիքի մարզային փրկարարական վարչության հետ մայիսի 16-ին իրականացրեց հերթական հատուկ տակտիկական ուսումնավարժանք Ավետիք Չալաբյանը մանրամասներ է հայտնում Կիրանց վերջին այցելությունից Ավտոմեքենան բախվել է քարերին, արմատից կոտրել ուռենին ու հայտնվել դաշտում. 16-ամյա ուղևորը մահացել է Բագրատ Սրբազանը չի բացառել, որ ՀՀ վարչապետի հնարավոր թեկնածուի անուն քննարկվի
website by Sargssyan