Գիտնականները ապակին վերածում են արևային մարտկոցի օգտագործելով միայն լազեր

3dnews.ru-ն գրում է, որ Լոզանի պոլիտեխնիկական ֆեդերալ համալսարանի (EPFL) գիտնականները Տոկիոյի տեխնոլոգիական ինստիտուտի գործընկերների հետ միասին զարմանալի երևույթ են հայտնաբերել։ Ֆեմտովայրկյանական լազերով տելուրիտային ապակու վրա կարճ ազդեցությունն  այն վերածել է լուսազգայուն կիսահաղորդչի: Այսպիսով, առանց հավելյալ նյութերի կամ ջանքերի հնարավոր է արտադրել լուսազգայուն ապակի, որը գիտնականները կատակով համեմատել են ալքիմիական հաջողություն։   «Ֆանտաստիկ է այն, որ ապակին վերածում ենք կիսահաղորդչի օգտագործելով լույսը, — ասել է հետազոտության համահեղինակ Իվ Բելուարդը,- ըստ էության, մենք մի նյութը փոխակերպում ենք այլ նյութի, միգուցե՞ մոտենում ենք ալքիմիկոսների երազանքին»։

Գիտնականներին հետաքրքրում էր տելուրիտային ապակու (TeO2) ատոմների վարքագիծը, երբ նրանք ենթարկվում էին բարձր էներգիայի լազերային ճառագայթման գերարագ իմպուլսների ազդեցությանը: Արդյունքում հայտնաբերեցին, որ լազերը ստեղծում է կիսահաղորդչային նյութերի մանր բյուրեղներ տելուրիում և տելուրիումի օքսիդ պարունակող ապակու հաստության այն կետում, որտեղ ճառագայթը հարվածում է: Դա նշանակում է, որ նման կերպ մշակված տարածքները կարող են էլեկտրաէներգիա արտադրել, երբ ենթարկվում են ցերեկային լույսի ազդեցությանը: «Այս տեխնոլոգիայի հետաքրքիր շրջադարձն այն է, որ գործընթացը չի պահանջում լրացուցիչ նյութեր: Ձեզ անհրաժեշտ է միայն տելուրիտային ապակի և ֆեմտովայրկյանական լազեր ակտիվ ֆոտոհաղորդիչ նյութ ստեղծելու համար»,- հավելել է գիտնականը:

Փորձի ընթացքում Ճապոնիայից ստացված տելուրիտային ապակու 1 սմ սկավառակի վրա լազերով փորագրվել է գծային նախշ: Լույսի՝ ուլտրամանուշակագույնից մինչև տեսանելի, ազդեցության տակ մշակված տարածքն առաջացրել է էլեկտրական հոսանք մնալով կայուն ամիսներով: Նման կերպ լույսի սենսորները և կիսահաղորդչային այլ սխեմաներ կարող են ստեղծվել ապակու վրա օգտագործելով միայն լազեր:

Այդ կառուցվածքը կարող է կիրառվել արդեն տեղադրված ապակու վրա այն վերածելով անհրաժեշտ ֆունկցիոնալությամբ խելացի ապակու։ Ճիշտ է, սովորական պատուհանի ապակին հարմար չէ դրա համար: Բայց եթե տեխնոլոգիան ընդունվի արտադրողների կողմից, դա կարող է հանգեցնել հեղափոխության ճարտարապետության մեջ:

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]

«Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդի ուղերձը Լուկաշենկոն ժամանել է Մոսկվա ՀԻՄԱ․ Սրբազան պայքարի 5-րդ օրը․ ուղիղ միացում Կոտայքից Կինը 2 ամսական երեխայի հետ միացել է «Շիրակը հանուն հայրենիքի» շարժմանը Գերմանացիները պատշգամբներն են հարմարեցրել արևային մարտկոցների համար. Գերմանիայում պատշգամբային տնտեսությունների թիվը գերազանցել է 400 հազարը Գլենդելը իր աջակցությունն է հայտնում Բագրատ Սրբազանին Մեր հետ խոսում են ուլտիմատումով. Արշակ Կարապետյան Վաղը՝ համազգային հանրահավաք Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում Իշխանությունը վախեցած է այս շարժումից, մենք չենք կարող անտարբեր լինել պրոցեսներին․ Միքայել Սրբազան «Ապրելու երկիր» կուսակցությունը շարունակում է աջակցել Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը, որը Տավուշի գյուղերի պայքարից վեր է ածվում համաժողովրդական ընդվզման Եկեղեցին խառնվում է այն ժամանակ, երբ չկա պետություն կամ պետությունն իր կարևորագույն պարտականությունները չի ապահովում․ Վահե Հովհաննիսյան Ալեքսանդր Ռիբակը ջութակով նվագել է «Լադանիվա»-ի երգից հատված ՌԴ-ն զանգվածային հարձակում է գործել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների վրա. արձակվել է 55 հրթիռ և 21 ԱԹՍ Ավարտվեց «Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզրափակիչը․ Ադրբեջանը չի անցել եզրափակիչ ՈւՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ. Շիրակցիները Միքայել Սրբազանի գլխավորությամբ գալիս են՝ միանալու Բագրատ Սրբազանի շարժմանը Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել. «Ժողովուրդ» Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել Լուգանսկի նավթային պահեստին. կան տուժածներ Ջոան Ռոուլինգը ևս 6 գիրք կգրի Դորտմունդի Բորուսիան հաղթեց ՊՍԺ-ին և դուրս եկավ ՉԼ-ի եզրափակիչ
website by Sargssyan