Ինչո՞ւ են պատերազմ հայտարարել եկեղեցուն․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի Հանրապետության անկախությունից ի վեր միշտ կարևորվել են պետություն-եկեղեցի հարաբերությունները։ Սակայն 2018 թվականի իշխանափոխությունից հետո եկեղեցու հետ համագործակցությունը ոչ միայն դադարել է, այլ ընդհանուր առմամբ առճակատման փուլ է թևակոխել։ Պետք է նշել, որ գործող իշխանությունների և եկեղեցու տարաձայնություններն առաջին հերթին արժեքային հակասություններ են։ Ինչպես ցույց են տալիս ընթացիկ զարգացումները, իշխանությունները կրոնը, հայոց պատմությունը, անցյալի ժառանգությունն ու ընդհանրապես մեր ինքնությունը տարրալուծելու կողմնակից են։ Եվ այս քաղաքականությունը հետևողականորեն շարունակվում է։

Ի մասնավորի, իշխանությունները տոտալ պատերազմ են հայտարարել Հայ առաքելական եկեղեցու դեմ: Բայց եկեղեցին լիովին անկախ կառույց է, որը չի ենթարկվում իշխանությունների գծած քաղաքական մոտեցումներին ու պետք եղած դեպքում իր անհամաձայնությունն է հայտնում։ Օրինակ՝ ամենաթարմ օրինակը վերաբերում է Սահմանադրությունը փոխելու հարցին, որի վերաբերյալ Գերագույն հոգևոր խորհուրդը հատուկ հայտարարություն տարածեց։ Դրանում ընդգծվում էր, որ նոր Սահմանադրություն ընդունելու նախաձեռնությունը, հատկապես երբ այն նաև ընկալվում է որպես արտաքին հարկադրանքի հետևանք, խիստ տարակուսելի է։

Իշխանություններն այդպես էլ չեն համակերպվում այն մտքին, որ անկախ հոգևոր կառույց կարող է գոյություն ունենալ, ու վտանգ են տեսնում դրանում, այդ իսկ պատճառով էլ Հանրային հեռուստաընկերությունը չհեռարձակեց Կաթողիկոսի՝ Ամանորի ուղերձը, ավելին՝ նույնիսկ եկեղեցին գրավելու կամ վերցնելու կոչեր են հնչում՝ միախառնվելով տարբեր անհարկի մեղադրանքներով։ Հակաեկեղեցական քաղաքականության շրջանակներում էր տեղավորվում Առաքելական եկեղեցու ուղուց շեղված կամ աղանդավորական շարժումների խրախուսումը, որը տեղի էր ունենում նաև «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման կամ այլ բողոքի ակցիաների դրսևորումների տեսքով։ Բայց եկեղեցին՝ որպես ժողովրդին համախմբող ու լուսավորող կառույց, շատ մեծ դժվարությունների է բախվել պատմության ընթացքում՝ իրականացնելով հայապահպան գործառույթ նույնիսկ այն պայմաններում, երբ իրավիճակը թվացել է անելանելի, ուստի այսօր առկա դժվարություններին ևս կդիմակայի։ Մյուս կողմից էլ՝ իշխանությունների համար անհանգստության տեղիք է տալիս եկեղեցու պատմական դերակատարությունը և, ըստ այդմ, արտոնյալ կարգավիճակը, որն ամրագրված է նաև Սահմանադրության մեջ։ Եվ ըստ երևույթին իշխող քաղաքական ուժի կողմից առաջին իսկ հնարավորության դեպքում փորձ կարվի իրենց առաջարկած Սահմանդարության տարբերակի մեջից հանել նաև այս դրույթը։

Պարզ է, որ իշխանություններն իրականացնում են հակառակորդի պահանջները։ Բազմիցս ենք ականատես եղել, թե ինչպես է Բաքվի քարոզչամեքենայի կողմից Հայոց եկեղեցին Կաթողիկոսի գլխավորությամբ որակվում որպես ռևանշիստական ուժ, որին պետք է լռեցնել։ Չմոռանանք, որ ՀԱԵ-ն խնդիրներ է ստեղծում Ադրբեջանի համար՝ օգտագործելով քրիստոնեական տարբեր միջազգային կառույցների հետ իր կապերն ու համագործակցությունը՝ բարձրաձայնելով Ադրբեջանի կողմից քրիստոնյաների նկատմամբ իրագործված հանցագործությունների մասին իրողությունները։ Մյուս կողմից էլ, մինչ մեր ղեկավարությունն ուղղակի լռում է Արցախի մեր հոգևոր, պատմական և մշակութային ժառանգության ոչնչացման մասին, Մայր աթոռը բարձրացնում է մեր եկեղեցիների յուրացման ու պղծման հարցերը։

Ու իշխանությունները լուրջ վախեր ունեն, որ հոգևոր դասից կարող է գալ ինքնության զարթոնքը և դիմադրական շարժման ծավալումը՝ մանավանդ այն պայմաններում, երբ վերջին շրջանում փորձեր կատարեցին նոր հարձակում ձեռնարկելու եկեղեցու վրա, որոշակի ուժերի կողմից այն իսկույն կանխվեց։ Օրինակ՝ փետրվարի 24-ին բազմահազար քաղաքացիներ, այդ թվում՝ «Հայ խաչակիրների ազատագրական շարժման» ներկայացուցիչները, «Էջմիածին» խմբակցության անդամները, փաստաբանների պալատի անդամ Արա Զոհրաբյանն իր համախոհների հետ, բազմաթիվ անհատ քաղաքացիներ այցելեցին Էջմիածին՝ իրենց աջակցությունը հայտնելու Կաթողիկոսին և եկեղեցուն։ Ու այս իրողությունը կարող է որոշակի գործոն դառնալ եկեղեցու շուրջ համախմբման ու համազգային շահերի համար պայքարի տեսանկյունից։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ինչպե՞ս անիմաստ բարձրացնել Ադրբեջանի կշիռը Բագրատ Սրբազանը մեկ կաթսայում է հավաքում բոլոր ընդդիմադիրներին «Այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց»․ ավարտվեց Բագրատ Սրբազանի հանդիպումը պահեստազորի սպաների հետ Ո՞վ եք դուք՝ պարո՞ն, թե տիկի՞ն վարչապետ. Արշակ Կարապետյան ԱՄՆ-ում վատ եղանակի պատճառով` 7 մարդ է մահացել Մայիսի 26-ին կունենանք կարևոր հանրահավաք. Բագրատ Սրբազան Վարչախումբը վախենում է պատասխանել Լուկաշենկոյի հակահայ ելույթներին Ո՞վ եք դուք, հայտարարեք ձեր հավատքը՝ հասկանանք, քրիստոնյա ե՞ք, թե ոչ, ասեք՝ տիկին ե՞ք, թե պարոն. Արշակ Կարապետյան Սև ծովում Տանզանիայի դրոշով նավ է խորտակվել Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանը Իմ՝ վարչապետի թեկանծու լինելու վերաբերյալ որոշում, որպես այդպիսին, պաշտոնականացված չկա, պետք է Վեհափառի հետ խոսեմ․ Բագրատ Սրբազան Գործող իշխանությունն իր քայլերով ցույց է տվել, որ ինքն արդեն լեգիտիմ չի. Արմեն Մանվելյան «Քաղպայմանագրում» ահաբեկված են. կամուրջներ են որոնում Ռուս գիտնականներն օտարերկրյա գործընկերների հետ մշակել են էժան և արդյունավետ արևային մարտկոցներ Հրաժարվելով եկեղեցուց, Սահմանադրությունից, պատմությունից, ի՞նչ ենք դառնում, ինչի՞ն է նման երկրի ղեկավարը, որն ուզում է ստեղծել մի նոր ժողովուրդ. Արշակ Կարապետյան Վթար Երևան-Սևան ճանապարհին. վիրավnրներ կան «ԶՊՄԿ» ՓԲԸ-ն Սյունիքի մարզային փրկարարական վարչության հետ մայիսի 16-ին իրականացրեց հերթական հատուկ տակտիկական ուսումնավարժանք Ավետիք Չալաբյանը մանրամասներ է հայտնում Կիրանց վերջին այցելությունից Ավտոմեքենան բախվել է քարերին, արմատից կոտրել ուռենին ու հայտնվել դաշտում. 16-ամյա ուղևորը մահացել է Բագրատ Սրբազանը չի բացառել, որ ՀՀ վարչապետի հնարավոր թեկնածուի անուն քննարկվի
website by Sargssyan