ԵՄ-ն չի կարողանում փակել սաhմանները չինական արևային սարքավորումների համար

Եվրամիությունն առայժմ չի կարող փակել սահմանները Չինաստանից արևային մարտկոցների և վահանակների առաքումների համար, քանի որ դրանք անհրաժեշտ են Եվրամիության կանաչ անցման խնդիրները լուծելու նպատակով։ Էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Կադրի Սիմսոնը ԵՄ խորհրդի շենքում կայացած քննարկմանը նշել է, թե չեն կարող փակել սահմանները չինական սարքավորումների համար։ «Մենք պետք է լուծենք հարցը, թե ինչպես աջակցենք մեր արդյունաբերությանը չինական ներմուծման վտանգներից հետագայում խուսափելու համար»։

Սիմսոնը հաստատել է, որ ներքին շուկայի հարցերով եվրահանձնակատար Տիերի Բրետոնն ավելի վաղ Եվրամիության երկրներին նամակ է ուղարկել եվրոպական արդյունաբերությանն աջակցելու միջոցների առաջարկներով, որպեսզի ավելացնեն դրա մրցունակությունը չինական արտադրանքի համեմատ։

Միևնույն ժամանակ Եվրոպայում հասկանում են, որ այս պահին չունեն համապատասխան հզորություններ չինական սարքավորումների համար մաքսատուրքերը բարձրացնելու և սեփական հնարավորություններն ավելացնելու նպատակով։ Եվրամիության արտադրողներն ինքնարժեքի և աշխատուժի բարձր գների պատճառով չեն կարողանում մրցակցել չինացի գործընկերների հետ, որոնք իսկական արևային էքսպանսիա են սկսել Եվրոպայում իրենց արտադրանքի մեծ մասն արտահանելուն ԵՄ երկրներ։

Միացյալ Նահանգներում և ամերիկյան մյուս երկրներում իրավիճակն այս առումով ավելի բարվոք է։ ԱՄՆ-ն ահռելի մաքսատուրքեր է դրել չինական արևային սարքավորումների վրա և զարկ տվել սեփական արտադրությանը։ Եվրամիությանը դեռ տևական ժամանակ չի հաջողվի թոթափել կախվածությունը չինական սարքավորումներից։

Հայաստանում արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը»։

Անի Պապյան

Ավետիք Չալաբյանն ու Աբրահամ Գասպարյանը կարևոր հայտարարությամբ են հանդես գալիս Օլիմպիական խաղերի կրակը հասել է Ֆրանսիա ԵՄ-ն 125 մլն եվրո կտրամադրի Եմենին Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է Մայիսի 8-ին կեսօրից հետո, 9-ի գիշերը, 10-13-ին սպասվում է անձրև և ամպրոպ Որ իշխանություն չկա, ի՞նչ պարզաբանեմ. Բագրատ Սրբազան «Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդի ուղերձը Լուկաշենկոն ժամանել է Մոսկվա ՀԻՄԱ․ Սրբազան պայքարի 5-րդ օրը․ ուղիղ միացում Կոտայքից Կինը 2 ամսական երեխայի հետ միացել է «Շիրակը հանուն հայրենիքի» շարժմանը Գերմանացիները պատշգամբներն են հարմարեցրել արևային մարտկոցների համար. Գերմանիայում պատշգամբային տնտեսությունների թիվը գերազանցել է 400 հազարը Գլենդելը իր աջակցությունն է հայտնում Բագրատ Սրբազանին Մեր հետ խոսում են ուլտիմատումով. Արշակ Կարապետյան Վաղը՝ համազգային հանրահավաք Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում Իշխանությունը վախեցած է այս շարժումից, մենք չենք կարող անտարբեր լինել պրոցեսներին․ Միքայել Սրբազան «Ապրելու երկիր» կուսակցությունը շարունակում է աջակցել Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը, որը Տավուշի գյուղերի պայքարից վեր է ածվում համաժողովրդական ընդվզման Եկեղեցին խառնվում է այն ժամանակ, երբ չկա պետություն կամ պետությունն իր կարևորագույն պարտականությունները չի ապահովում․ Վահե Հովհաննիսյան Ալեքսանդր Ռիբակը ջութակով նվագել է «Լադանիվա»-ի երգից հատված ՌԴ-ն զանգվածային հարձակում է գործել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների վրա. արձակվել է 55 հրթիռ և 21 ԱԹՍ
website by Sargssyan