Գիտնականները ստեղծել են գերբարակ սիլիկոնային արևային վահանակներ ավիացիայի, տիեզերքի և կրելի էլեկտրոնիկայի համար

Ներկայիս սիլիկոնային արևային վահանակները բառիս բուն իմաստով ճկունության պակաս ունեն գրում է 3dnews.ru-ն: Նրանք համեմատաբար հաստ են և, հետևաբար, ծանր, ինչը թույլ չի տալիս նրանց գտնել իրենց ճանապարհը դեպի ավիացիա և ավելի լայնորեն օգտագործել կրելի էլեկտրոնիկայի մեջ: Դա կարևոր է նաև տիեզերքի համար, քանի որ յուրաքանչյուր կիլոգրամն ուղեծիր հասցնելը մեծ ծախսեր է պահանջում։ Թերևս Չինաստանից և Ավստրալիայից գիտնականները կօգնեն այդ հարցում, նրանք սովորական սիլիցիումից ստեղծել են ծայրահեղ բարակ և ճկուն արևային վահանակներ:

Վերջերս չինական Science and Technology Daily հրատարակությունը մեջբերել է Ցզյանսուի գիտության և տեխնոլոգիայի համալսարանի պրոֆեսոր Լի Յանգին գրելով, որ բյուրեղային սիլիցիումային արևային բջիջները, որոնք պատրաստված են սիլիկոնային վաֆլիներից, եղել և մնում են ամենալավ ու լայնորեն օգտագործվող վահանակներն էլեկտրաէներգիա արտադրելու գործում, «սակայն նրանք բախվում են երկու խոշոր տեխնոլոգիական խոչընդոտների»։

Ժամանակակից սիլիկոնային ՖՎ վահանակների թերություններից մեկն այն է, որ մեծ տարածքի սիլիցիումային բջիջների էներգիայի փոխակերպման արդյունավետությունը մնում է սահմանափակ՝ 26 %: Մեկ այլ խոչընդոտ է տարրի հաստությունը՝ սովորաբար 150-ից 180 միկրոն, ինչը դժվարացնում է դրանք օգտագործումն այն ծրագրերում, որոնք պահանջում են ավելի ճկուն և թեթև նյութ՝ կոր տանիքների, արբանյակների և տիեզերակայանների վրա տեղադրելու համար:

Պրոֆեսոր Լիի գլխավորությամբ  Ավստրալիայի Curtin համալսարանի և LONGi Green Energy Technology-ի մի խումբ գիտնականներ հոդված են հրապարակել Nature ամսագրում, որտեղ նրանք հայտնել են բյուրեղային սիլիցիումից մոտ 50 մկմ հաստությամբ ֆոտոպանելներ ստեղծելու մասին: Դա ավելի բարակ է, քան սովորական A4 գրելու թուղթը: Այդ վահանակը չի կարող կիսով չափ ծալվել, ինչպես թղթի թերթիկը, բայց կարող է ծալվել մինչև բավականաչափ կորության առանց կոտրվելու:

Կարևորն այն է, որ գերբարակ ֆոտոպանելի արդյունավետությունը գերազանցել է 26 %-ը։ Գիտնականները ստեղծել են ևս մի քանի արևային մարտկոցներ՝ 55-ից 130 մկմ հաստությամբ, և բոլորի արդյունավետությունը գերազանցել է 26 %-ը։ Պրոֆեսոր Լին ասել է, որ իր թիմն աշխատում է ավելի ճկուն և արդյունավետ բյուրեղային սիլիկոնային արևային բջիջներ ստեղծելու ուղղությամբ, որոնք մի օր կարող են օգտագործվել նույնքան այնքան հեշտությամբ, որքան օգտագործվում են ֆիլմերի լուսանկարչական ժապավենները:

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]

Այս սրբազան շարժումը մարմնավորում է ավելի քան 10 000 000 հայերիս՝ հզոր ու մեծ Հայաստանի ընդհանուր երազանքը. «Միասնություն» ազգային շարժում Շատ շուտով Երևանը կունենա իր բրենդը, որը կթելադրի քաղաքին ու երևանյան միջավայրին համահունչ նոր ոճ և մոտեցումներ՝ տարբեր ոլորտներում․ Տիգրան Ավինյան ՙԱմիօ ժամանակաշրջան՚. կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը Մեր հավաքական կամքն ի զորու է կանգնեցնել Ադրբեջանի ազդեցության կամակատարներին և անձեռնամխելի պահելու հայրենիքի ամեն մի կտոր, ամեն սանտիմետր. Հրայր Կամենդատյան Տասնյակ մեքենաներով քաղաքացիները սպասում են Բագրատ և Միքայել սրբազաններին Սրբազանի կոչին հետևելով՝ հանուն մեր պետականության մասնակցում եմ ցույցերին. քաղաքացի «Բոհեմի» դերասանների այցը` ԶՊՄԿ Սրբազանն ու երեխան․ քայլերթը շարունակվում է Այսօրվանից մեկնարկում են «Քաղաքապետի գավաթ» մրցաշարերը. Տիգրան Ավինյան Արմավիրի մարզում «BMW»-ն բախվել է երկաթե արգելապատնեշին և 20 մետր գլորվել ձորը Ի՞նչ պետք է անել Շուշին վերադարձնելու համար. Հովհաննես Իշխանյան Ինձ ամենաշատ հետաքրքրողն է, ժողովրդին ո՞նց ենք մենք հետո վերականգնելու․ Սրբազան Ավետիք Չալաբյանն ու Աբրահամ Գասպարյանը կարևոր հայտարարությամբ են հանդես գալիս Օլիմպիական խաղերի կրակը հասել է Ֆրանսիա ԵՄ-ն 125 մլն եվրո կտրամադրի Եմենին Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է Մայիսի 8-ին կեսօրից հետո, 9-ի գիշերը, 10-13-ին սպասվում է անձրև և ամպրոպ Որ իշխանություն չկա, ի՞նչ պարզաբանեմ. Բագրատ Սրբազան «Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդի ուղերձը Լուկաշենկոն ժամանել է Մոսկվա
website by Sargssyan